Ահա, թե ինչպես է պետք անցկացնել ծերությունը (լուսանկարներ)
LIFEtert.am-ը գրում է․
Արևմտյան երկրներում մարդիկ թոշակի անցնելուց հետո սկսում են ապրել իրենց համար` համարելով, որ աշխատելուց, ընտանիք ստեղծելուց, երեխաներին մեծացնելուց ու դաստիարակելուց հետո, իրավամբ, արժանի են դրան։
Ասվածի վառ օրինակն է գերմանացի թոշակառուների զույգը, որը ցույց է տալիս, թե ինչպես պետք է անցկացնել կյանքը` ծերության փուլում։
Մանֆրեդ Ֆրոդենբերգերն ու նրա կինը վերցրել են միկրոավտոբուս, որը դարձել է յուրօրինակ տուն` անիվների վրա։ Գերմանացիներն այս փոխադրամիջոցով ճանապարհորդում են աշխարհով մեկ և առավելագույնս վայելում իրենց կյանքի նոր փուլը։
Թոշակի անցնելուց հետո նրանք նախևառաջ ուղևորվել են Աֆրիկա և անցել են գրեթե ողջ մայրցամաքով: Այնուհետև նրանք ուղղություն են վերցրել դեպի ցրտաշունչ Ալյասկա` ճանապարհին անցնելով բազմաթիվ այլ երկրներով։
Ստորև fishki.net կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է, թե ինչ պայմաններում են ճամփորդում արկածասեր գերմանացիները.









