Չինաստանում զբոսաշրջիկները ճաքերի պատճառով վախենում են քայլել ապակե կամրջի վրայով (լուսանկարներ)
LIFEՉինաստանի հարավ-արևմտյան հատվածում է գտնվում երկրի ամենագեղեցիկ կամուրջներից մեկը` ապակե թափանցիկ կամուրջը, որը, սակայն, վերջերս առաջացած ճաքերի պատճառով կորցրել է մեծ թվով այցելուների։
Tert.am-ը գրում է.
Ինչպես նշում է gazeta.ru-ն, չնայած, որ իշխանությունները վստահեցնում են, որ առաջացած ճաքերը վտանգ չեն ներկայացնում, այնուհանդերձ, զբոսաշրջիկների կարծիքով, դրանք կարող են հանգեցնել դժբախտ պատահարի։
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ մի խումբ զբոսաշրջիկներ ուղղակի ահ ու սարսափի են մատնվել, երբ նրանց ոտքերի տակ անսպասելիորեն ճաքել է ապակե կամրջի սալիկներից մեկը:
«Հանկարծ ես ճայթյունի ձայն լսեցի ոտքերիս տակ, ինչից հետո կամրջի սալիկը սկսեց շարժվել։ Մենք բոլորս խուճապի մատնվեցինք ու սկսեցինք ճչալ` գիտակցելով, թե մեզ հետ ինչ ողբերգություն կարող է պատահել»,- վերհիշել է զբոսաշրջիկներից մեկը։







