Ինչպե՞ս կանխել օստեոպարոզը
PHOTOՄասնագետները, հիմնվելով բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքների վրա, պնդում են, որ ակտիվ ֆիզիկական վարժությունները, ինչպիսին վազքն է, մեծ դեր են խաղում երեխաների ոսկրերի զարգացման գործում այն դեպքում, երբ ավելի թեթև ֆիզիկական վարժությունները, ինչպես օրինակ՝ քայլելը, արդյունավետ չեն:
Ուսումնասիրության ընթացքում դեռահասներին խնդրել են մեկ շաբաթ կրել ֆիզիկական ակտիվության ընկալող-հաղորդող սարք: Ստացված տվյալները համեմատել են ազդրոսկրի հաստության և չափի հետ և եզրակացրել, որ վերջինիս հաստությունն ու չափը կախված են այպիսի ակտիվ վարժությունների հաճախականության հետ, ինչպիսիք են՝ վազքը, սպորտային խաղերը:
Մեկնաբանելով իրենց հայտնագործությունը՝ հետազոտության հեղինակներն ասել են, որ դեռահասների մոտ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ոչ միայն նպաստում է ոսկրերի զարգացմանը, այլ նաև նվազեցնում է օստեոպարոզի հավանականությունը հասուն տարիքում:
Նրանք խորհուրդ են տալիս խրախուսել երեխաների ակտիվ զբաղմունքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: