Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակը

LIFE

Խոյ

Հեշտ օր չի սապասվում ձեզ: Իրադարծությունները ծավալվում են ձեզ համար ոչ ցանկալի հունով, ավելին՝ իրենց մասին հիշեցնում են ինչ-որ հին խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչների հարկ կլինի որոշումներ կայացնել այնպիսի խնդիրների հետ կապված, որոնց լուծմանը պատրաստ չեն: Հնարավոր են տրամադրության կտրուկ փոփոխություններ, ապրումներ ու տագնապներ, որոնց իրական պատճառները չի հաջողվի կռահել միանգամից: Եթե հաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա և վանել կողմնակի մտքերը, ապա որոշակի հաջողությունների կկարողանաք հասնել: Բայց մի ծանրաբեռնեք ձեզ աշխատանքով: Կենսական ներուժը ցածր է, ինչը կարող է թեթև առողջական խնդիրներ հարուցել:

Ցուլ

Վատ օր չի սպասվում: Այն ինչ ձեզնից պահանջվում է՝ ընդամենը պետք է կարողանաք սառնասրտորեն և օբյեկտիվորեն գնահատել այդ օրվա իրադարձությունները՝մի կողմ թողնելով ձեր ապրումներն ու չխճճվելով սեփական պատրանքների մեջ: Ձեզ կօգնեն հին ու նոր ծանոթների խորհուրդները: Նույնիսկ մեկի կողմից պատահաբար թույլ տրված արտահայտությունը, որը բոլորովին կապ չունի ձեզ հետ, կարող է հանգեցնել հետաքրքիր մտքերի: Աստղերը դրականորեն են տրամադրված նրանց նկատմամբ, ովքեր կձեռնարկեն կարևոր գործեր, ծավալուն ծրագրեր, նոր նպատակներ կդնեն իրենց առջև: Նշանի այդ ներկայացուցիչներին սպասվում են հետաքրքիր հայտնություններ և հաճելի հանդիպումներ, չի բացառվում, նույնիսկ՝ աշխատանքային սիրավեպ:

Երկորյակ

Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը: Այսօր դուք լավ շանս ունեք մինչև վերջ հասցնելու նախապես սկսած և կիսատ թողած կարևոր գործեր: Կարելի է համարձակ լինել ֆինանսական հարցերում, նույնիսկ եթե տվյալ խնդրի հետ կապված ունեք աղքատիկ և կցկտուր տեղեկություններ: Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի, տրամադրությունը կվատանա: Թվում է որևէ վատ բան տեղի չի ունենում, բայց նշանի շատ ներկայացուցիչների ձեռքերն սկսում են անզորությունից կախվել: Աշխատեք մռայլ մտքերը ձեզնից վանել հին ընկերների հետ շփումներով:

Խեցգետին

Դրական միտումների ազդեցությունը նկատելի է: Աշխատեք խելացիորեն օգտվել ստեղծող հանգամանքներից: Դուք հրաշալի գլուխ կհանեք դժվարին և խճճված գործերից, որն այլ նշանների ներկայացուցիչների ուժերից վեր կլինի: Շատ Խեցգետիններ նոր համախոհներ ձեռք կբերեն, որոնց աջակցությունը արժեքավոր կլինի: Օրը բարենպաստ է ընկերների և ազգակիցների հետ շփվելու, սիրելի մարդու հետ հանդիպելու, ընտանիքի գրկում հանգստանալու համար: Նոր ծանոթություններ հաստատելիս ավելի լավ է, շտապողականություն հանդես չբերեք. բոլոր տիպի անհաջողակներն այսօր ձգտում են դեպի ձեզ: Մարդիկ բարոյական (և ոչ միայն) աջակցության կարիք ունեն:

Առյուծ

Անցյալ շաբաթ առաջացած տհաճ խնդիրները տակավին կստիպեն հիշել իրենց մասին: Այսօր դուք մոտ եք իրավիճակից ելքեր գտնելուն: Արդյունավետ կլինեն իրավիճակից դուրս գալու հատկապես ձեր ինքնատիպ և ոչ սովորական գաղափարները, որնք հաճախ կխաչաձևևեն փորձոռու մարդկանց խորհուրդների հետ: Ճիշտ գնահատեք ձեր ուժերը և համարձակ ռիսկի դիմեք, եթե գտնեք, որ դա անհրաժեշտ է: Օրը համրմար է տղամարդկանց հետ շփվելու համար: Նրանց հետ լեզու գտնելն այսօր ավելի հեշտ է, քան հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ՝ ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ բնույթի:

Կույս

Ձեզնից համակ ուշադրություն կպահանջեն մայիսի սկզբին ձեռնարկած ծրագրերը: Որոշ Կույսեր ստիպված կլինեն առնչվել ավելի վաղ թույլ տրված սխալների հետևանքների հետ, որոնք ի հայտ են եկել այդ նույն ժամանակահատվածում: Վերլուծեք ձեր քայլերը, ճիշտ գնահատեք դրանք, և ձեզ պարզ կդառնա, թե հատկապես ինչ պետք է անել հիմա, որպեսզի հասնեք անհրաժեշտ արդյունքի: Կենսական ներուժը բարձր է, դուք լի եք էներգիայով, գուծնական եք տրամադրված: Եթե չեք կարողանում տեղում նստած մնալ, կարելի է մեկնել շրջագայության: Այն կլինի հաջողված, դրական լիցքեր կհաղորդի ձեզ, ինչպես նաև հնարավորություն կընձեռի նոր ծանութության, որն առաջիկայում օգտակար կլինի:

Կշեռք

Ուշադիր եղեք աշխատանքում: Այսօր թույլ տրված սխալը երկար կանդրադառնա ձեզ համար կարևոր գործերի ընթացքի վրա: Սա հատկապես վերաբերում է ղեկավար պոստեր զբաղեցբնող Կշեռքներին, ինչպես նաև նրանց, ովքեր աշխատում են տղամարդկանց շրջապատում: Ֆինանսական տեսակետից՝ օրը բարենպաստ է: Հնարավոր են փողային մուտքեր, պարգևատրություններ՝ ավելի վաղ կատարած աշխատանքի համար: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, օրը նպաստավոր է ռոմանտիկ հանդիպումների և սիրելի մարդու հետ շփումների համար: Դուք առիթը բաց չեք թողնի՝ ուրախացնելու ձեզ համար թանկ մարդկանց, և նրանք նույն կերպ կպատասխանեն ձեզ:

 Կարիճ

Օրվա սկիզբը կլինի շատ հաջող: Այդ ժամերին, հնարավոր է, իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց դուք մեծ ծառայություններ եք մատուցել ժամանակին: Նրանք պատրաստ են ձեզ համար ինչ-որ օգտակար բան անել: Արդյունավետ են բանակցությունները, նշանի առանձին ներկայացուցիչներ կստանան անսպասելի բայց շատ գայթակղիչ առաջարկներ՝ կապված աշխատանքի հետ: Մի հետազգեք հարցազրույցները: Այսօր դուք կկարողանաք դիմացինի վրա լավ տպավորություն թողնել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դժվարություններ, ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական բնույթի: Պահպանեք հանգստությունը,: Որքան կարողանաք տիրապետել ձեր զգացմունքներին, այնքան ավելի հեշտ կհաղթահարեք դժվարությունները:

Աղեղնավոր

Օրը առանձնանում է աննպաստ զգացմունքային ֆոնով, դուք շատ բան տեսնում եք մռայլ գույների մեջ: Ավելի ուշ, վերլուծելով տեղի ունեցած իրադարձությունները, նույնիսկ չեք հասկանա, թե ինչու էին դրանք այդքան ուժեղ ազդեցություն թողնում ձեզ վրա: Արագ ցրվել ձեզ կօգնեն բոլոր տեսակի ստաղծագործական աշխատանքները: Շփումների ժամանակ ուշադիր եղեք: Դուք հակված եք թույլ տալու կտրուկ արտահայտություններ և դիտողություններ, որոնք կարող են վիրավորել ազդեցիկ մարդկանց: Աշխատեք ավելի շատ շփվել այն մարդկանց հետ, ովքեր լավ տեղեկացված են ձեր ուժեղ և թույլ կողմերին: Որոշակի տարածություն պահպանեք նոր ծանոթներից:

Այծեղջյուր

Օրը զերծ չէ բացասական կաղմերից, բայց և նրա դրկան կողմերը քիչ չեն: Մեկն այն է, որ կկարողանաք ձեզ ինչպես հարկն է դրսևորել ոչ միանշանակ իրավիճակներում՝ արժանանալով շրջապատի հարգանքին և ազդեցիկ մարդկանց վստահությանը: Դուկ կկարողանաք օգնել դրա կաիքն զգացող մարդկանց՝ չսպասելով վարձատրություն, բայց, անկախ որևէ բանից, մարդիկ լիարժեքորեն վարձահատույց կլինեն ձեզ: Դժվար կլինի կենտրոնանալ սովորական, առօրյա, ստեղծագործական մոտեցում չպահանջող գործերի վրա: Դուք ցանկանում եք զբաղվել բացարձակապես նոր, շատ հետաքրքիր ինչ-որ բանով, և լավ կլինի, եթե մտերիմներից մեկը կարողանա ազատել ձեզ կենցաղային հոգսերից:

Ջրհոս

Կարելի է կենտրոնանալ աշխատանքի վրա: Եթե ձեզ հաջողվի գլխից հանել բոլոր կողմնակի մտքերը, ապա լուրջ հաջողության կհասնեք ձեզ համար կարևոր գործում: Օրը բարենպաստ է հրապարակային ելույթների, խորհրդակցություններ հաճախելու, ձեր մասնագիտական հետաքրքրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ շփումների համար: Մտերիմների հետ ձեր հարաբերություններն այսօր քիչ ավելի սառը կլինեն, որովհետև ամեն մեկն իր խնդիրներով է զբաղված: Բայց դա չի ազդի ներդաշնակության վրա, կհաջողվի պահպանել փոխըմբռնումը: Ջրհոս-ծնողներին խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, նրանց հետ քննարկել վերջին օրերի դեպքերը:

Ձկներ

Դրական միտումների ազդեցությունը մեծ է, սակայն աննշան տհաճություններն անգամ կարող են ձեզ հունից հանել, եթե սրտին մոտ ընդունեք դրանք: Տարբերակեք գլխավորը երկրորդականից, կենտրոնացեք միայն կարևոր հարցերի վրա և կհասկանաք, որ ընթացող փոփոխությունները տանում են դեպի լավը: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, բայց գործը լուրջ կոնֆլիկտի չի հասնի, եթե կարողանաք զսպել ձեր էմոցիաները: Մի շտապեք արագ որոշումներ կայացնել, իսկ եթե արդեն կայացրել եք, ոչ ոքի այդ մասին մի հայտնեք: Սա առաջին հերթին վերաբերում է անձնական հարաբերություններին: Ցանկացած քայլ պետք է լավ կշռադատել:

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026