Տարիներ շարունակ Դիոգո Ալվեսը ահաբեկել է Լիսաբոնի բնակիչներին իր սպանություններով ու կողոպուտներով։ Չնայած նա մահապատժի է ենթարկվել 1841 թվականին, նա դեռ ինչ-որ կերպ շարունակում է ապրել։ Այսօր՝ նրա մահվանից 176 տարի անց, նրա հիանալի պահպանված գլուխը կարելի է տեսնել ապակե անոթի մեջ Լիսաբոնի բժշկության համալսարանում։
Դիոգո Ալվեսին շատերը համարում են Պորտուգալիայի առաջին սերիական մարդասպանը։ Նա ծնվել է 1810 թվականին Գալիցիայում, իսկ փոքր հասակում տեղափոխվել է Լիսաբոն ու հարուստների տներում որպես ծառա աշխատել։
Շատ չանցած՝ Ալվեսը հասկանում է, որ հանցագործությունը եկամտի ավելի լավ ու հաջող աղբյուր է։ 1836 թվականին նա տեղափոխվում է աշխատելու մի տուն, որը գտնվում է Aqueduto das Águas Livres-ում։ Կես մղոն հեռավորության վրա ջրվեժի միջոցով ծայրամասերի ու գյուղական համայնքների ագարակատերերը կարողանում էին հասնել Լիսաբոն։
Հենց այդ ճանապարհին էր, որ այդ անմեղ մարդիկ հանդիպում էին Դիոգո Ալվեսին։
Ալվեսը նշանակետի տակ էր առել այդ մարդկանց, չնայած նրանցից շատերը հասարակ հողագործներ էին, որ այդքան երկար ճանապարհ էին կտրում՝ Լիսաբոն հասնելու ու իրենց բերքը վաճառելու համար։ Մութն ընկնելուն պես նա հանդիպում էր նրանց տուն վերադառնալու ճանապարհին ու կողոպտում՝ վերցնելով նրանց ամբողջ վաստակածը։
Իսկ հետո Ալվեսը նրանց նետում էր 65 մ բարձրություն ունեցող բարձր շինությունից։ 1836-1839 թվականներին նա այս ճանապարհով 70 մարդ է սպանել։
Տեղի ոստիկանությունը դրանք ինքնասպանություն է համարում, ինչի պատճառով կամուրջը որոշ ժամանակով փակեցին։ Դրանից հետո Ալվեսը կողոպտիչների ու մարդասպանների բանդա կազմեց՝ այս անգամ նշանակետի տակ առնելով քաղաքի հարուստ բնակիչներին. արդյունքում ամբողջ քաղաքում սկսվեցին ահաբեկչությունները։ Հանցախումբը բռնվեց մի բժշկի տանը 4 մարդ սպանելիս։ Ալվեսին ձերբակալեցին, ենթարկեցին մահապատժի ու կախեցին։
Շատերն ասում են, որ Ալվեսը երկրի առաջին սերիական մարդասպանն է ու վերջին մարդը, ում կախել են, բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Պորտուգալիայի առաջին սերիական մարդասպանը Լուիզա դե Խեսուսն է, ով խոստովանել է, որ թունավորել է 28 երեխայի։ Նրան կախել ու այրել են Լիսաբոնի փողոցներում 1772 թվականին։ Ալվեսը, ում կախել են 1841 թվականի փետրվարին, հնարավոր է՝ վերջին մարդկանցից է, ով ենթարկվել է մահապատժի մինչև 1867 թվականը՝ մահապատժի վերացումը, բայց վերջինը չէր. նրանից հետո նույն կերպ պատժի են ենթարկվել ևս տասից ավելի մարդիկ։
Այնուամենայնիվ, ի՞նչն է գիտնականներին ստիպել պահպանել նրա գլուխն ապակե անոթում։
Ալվեսի սպանության ժամանակ լայնորեն տարածված էր գանգագուշակությունը, համաձայն որի՝ մարդու մտավոր որոշ ունակություններ ու բնավորության գծեր կապված են գանգի ձևի հետ։ Այդ ժամանակաշրջանի գիտնականները ոգևորված էին, որ ունեն հնարավորություն՝ հասկանալու՝ ինչն է Ալվեսին այդքան անմարդկային դաժան դարձրել։
Այդ պատճառով էլ նրա գլուխը հեռացրին մարմնից ու տեղափոխեցին ապակե անոթի մեջ, որտեղ այն մնում է նաև այսօր ու շատ լավ պահպանված է, ուստի բոլորը կարող են տեսնել այն։
Հետազոտության արդյունքների մասին շատ բան հայտնի չէ։ Ալվեսից հետո հերթը Ֆրանցիսկո Մատոս Լոբոյի գանգինն էր, ով սպանել էր 4 հոգանի ընտանիքի։