Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պաշտոնյաները դրսում իրենց լավ են նայում. թո՛ղ աչքը կարոտ չմնա. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների 2016 թ. արտասահմանյան պաշտոնական գործուղումները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեի հաշվին` վարչապետի որոշումների հիման վրա: Այդ նպատակով 2016 թ. պետական բյուջեով հատկացվել և ծախսվել է 8 միլիոն 975 հազար 200 դրամ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից «Փաստի»՝ արտասահմանյան գործուղումների վերաբերյալ հարցմանն ի պատասխան:

Ըստ նախարարության կողմից ներկայացված պատասխանի՝ նախորդ տարի իրենք ունեցել են 10 արտասահմանյան գործուղում, որին մասնակցել է նախարարության 6 պաշտոնյա: Նախարար Իգնատի Առաքելյանը 2016 թ. ընթացքույմ միայն մեկ արտասահմանյան գործուղում է ունեցել՝ նա նոյեմբերի 5–6–ը եղել է Մոսկվայում Հայաստանից Ռուսաստան ալկոհոլային խմիչքների արտահանման հետ կապված բանակցություններ վարելու նպատակով: Նախարարի այդ գործուղման ավիատոմսը գնվել է 191 հազար 220 դրամով, իսկ ընդհանուր առմամբ գործուղումն արժեցել է 453 հազար 801 դրամ:

Ի դեպ, արդարության համար նշենք, որ սա նախարարության՝ 2016 թ. ամենից էժան գործուղումն է: Մյուս 9–ը գործուղումների արժեքները տատանվել են 650 հազարից մինչև 1 միլիոն 807 հազար դրամի սահմաններում:

Նախարարությունից 2016 թ. ընթացքում երկու անգամ գործուղման մեկնած Արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը հունվարին մեկնել էր Բաղդադ՝ Տնտեսական համագործակցության հարցերով հայ–իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով: Այդ գործուղման ծախսը կազմել է 961 հազար 266 դրամ, որից 409 հազարը ուղղվել է ավիատոմս գնելուն: Երկրորդ անգամ նա գործուղվել էր Աստանա՝ Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6–րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս գործուղման ավիատոմսը արժեցել էր մի փոքր ավելի՝ 430 հազար դրամ, իսկ ընդհանուր գործուղումը՝ 723 հազար 881 դրամ:

Նախկին նախարար Սերգո Կարապետյանի փետրվարին դեպի Նյու Դելի գործուղումը արժեցել է 925 հազար 378 դրամ, որից ավիատոմսը կազմել է 498 հազար դրամ: Վերջինս մեկնել էր Հնդկաստան գյուղատնտեսության բնագավառում հայ–հնդկական համագործակցության ընդլայնման հարցերը քննարկելու նպատակով: Այս գործուղումը ևս մեկ մասնակից է ունեցել՝ նախկին նախարարի ուղեկիցն էր վերջինիս տեղակալ Արմեն Հարությունյանը, ում գործուղման և ավիատոմսի գները նույն արժեքն ունեն, ինչ որ Կարապետյանինը:

Դեպի Նյու Դելի գործուղումից բացի՝ Հարությունյանը նախորդ տարի ևս 3 արտասահմանյան գործուղում է ունեցել: Նա գործուղվել է նաև դեպի Վաշինգտոն, Հանոյ (Վիետնամ) և Վիեննա: Դեպի Նահանգներ հոկտեմբերյան եռօրյա գործուղումը բավական թանկ է արժեցել՝ 1 միլիոն 807 հազար 548 դրամ, որից ավիատոմսի ձեռք բերման համար ուղղվել է 447 հազար դրամ, իսկ մնացած 1 միլիոն 360 հազար դրամն էլ ծախսվել է փոխնախարարի գիշերակացի և սննդի վրա: Ստացվում է, որ Հարությունյանը մեկ օրվա համար պետական բյուջեի միջոցներից միջինում ծախսել է մոտավորապես հազար ԱՄՆ դոլար: Ի՞նչ ասես, ախորժակը տեղն է:

1 միլիոն դրամից ավելի է արժեցել նաև Հարությունյանի դեպի Վիետնամ գործուղումը, որին նա մեկնել էր Եվրասիական երկրների և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մասնակցելու նպատակով: Գործուղման ընդհանուր ծախսերը կազմել են 1 միլիոն 29 հազար 31 դրամ, որից 780 հազար դրամը նախատեսվել է ավիատոմս գնելու համար:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards