Անետ Աղաբեկյան. Երբեմն բեմական կյանքի խաղն անձնականացնում են :
VIDEOԿրքոտ , սիրալիր երգչուհի Անետ Աղաբեկյանը խենթացնում է երկրպագուներին , մեկ իր անմիջական պահվածքով , մեկ նոր աշխատանքով : Վերջերս կայացավ նրա«Էլի, էլի»տեսահոլովակի պրեմիերան :
Կնոջ հոգեվիճակ ,ցավ , զգացմունքային ապրումներ , սեր ու ներում : Երգը լսելուց հավատում ես , որ նա ապրել է նույն պատմությունը : Թերևս այս թեմայի շրջանակներում զրուցեցինք Անետի հետ :
Երգդ կնոջ սիրո պատմություն է , այն քեզ հետ կարո՞ղ ենք նույնացնել :
Կենսախինդ , կյանքս սիրով ապրող անձնավորություն եմ , իրականում չունեմ այդ ցավոտ սիրային պատմությեւնը , որ կա երգում , ուղղակի մարմին եւ շունչ եմ տվել գեղեցիկ ստեղծագործությանը :
Շատ է պատահում , որ հանդիսատեսը բեմական խաղը անձնականացնում է : Թերևս դա ուրախալի է այնքանով , որ ուրեմն տեսահոլովակում կերպարդ ստացված է ,երբ մարդիկ հավատում են դրան:
Ի՞նչ ես կարծում, անընդհատ ներող , սերը կորցնելու վախով ապրող կանայք շատ են մեր կյանքում :
Ցավոք այո : Ինչքանով ես շփվել եմ մարդկանց հետ նկատել եմ , որ ոչ միշտ է սերը փոխադարձ , բայց հայ կինը ամենապայքարող տեսակն է , նույնիսկ զոհողության գնով կամենում է հսրաբերությունբեր պահպանել սիրած տղամարդու հետ : Կուզենայի հայ տղամարդը ավելի գնահատեր , փայփայեր իր ընտրյալին :
Քո կյանքում կա՞ այն միակը, ում առաջ սիրտդ կբացեիր :
Թույլ տվեք չխոսեմ անձնականի մասին : Երբ հաճելի նորություն լինի բոլորը կիմանան : Ինչ ծրագրեր կան առաջիկայում : Աշխատում եմ , որպեսզի նոր երգերով համալրեմ երգացանկս : Աշնանը կրկին կլինի նոր տեսահոլովակ , մինչ այդ մեկնելու եմ արտերկիր , վերադառնալուց հետո , նոր ոգևորությամբ կաշխատեմ :
Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում :
Աշխատում եմ , որպեսզի նոր երգերով համալրեմ երգացանկս : Աշնանը կրկին կլինի նոր տեսահոլովակ , մինչ այդ մեկնելու եմ արտերկիր , վերադառնալուց հետո , նոր ոգևորությամբ կաշխատեմ :