Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


6 գաղտնի կազմակերպություններ, որոնք հանդիսանում են աշխարհի իրական տիրակալները (լուսանկարներ)

LIFE

Blognews.am-ը գրում է.

Ինչպե՞ս են աշխարհում գալիս իշխանության, առավել ևս՝ հզոր տիրություններում, եթե ոչ առանց գաղտնի միաբանությունների աջակցության։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 6 հիմնական գաղտնի կազմակերպությունները, որոնք այս մոլորակի իրական տիրակալներն են ու ղեկավարում են պետությունների ու ազգերի՝ մնալով գրեթե աննկատ։

1. Ռոզենկրեյցերների միաբանություն

«Ռոզենկրեյցերների» կամ «Վարդի ու խաչի ասպետների միաբանությունը» գաղտնի կազմակերպություն է, որը 10-րդ դարի սկզբին հիմնվել է Քրիստիան Ռոզենկրեյցերի կողմից Գերմանիայում։ Այս կազմակերպության ազդեցությունը տարածվեց ողջ աշխարհով տասնամյակների ընթացքում, ու հենց այս կազմակերպության հիմքերի վրա են սկիզբ առնում «Իլյումինատներն» ու «Ոսկե Արևածագի միաբանությունը»։ Ռոզենկրեյցերների գլխավոր նպատակը կրոնա-փիլիսոփայական մի ուսմունքի ստեղծումն է, որը կկարողանա բացատրել աշխարհի արարման բոլոր գաղտնիքները՝ այդ կերպ մարդկանց ավելի լուսավորված ու երջանիկ դարձնելով։ Կազմակերպության նպատակների լրջության մասին վկայում են դրա անդամների հնչեղ անունները։ Այսպես, ժամանակին միաբանության անդամներ էին Դանթե Ալգիերին, Շեքսպիրն ու Ֆրենսիս Բեկոնը։ Չնայած նրան, որ միաբանության ստեղծման պահից համարյա 1000 տարի է անցել, այն պաշտոնապես գործում է առ այսօր, սակայն դրա գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն թաքցված է ու գաղտնի է պահվում։

2. Գանգ և ոսկորներ

Սա գաղտնի ընդհատակյա կազմակերպություն է, որը ստեղծվել է Եյլի համալսարանի ուսանողների կողմից՝ «ուսանողական ինքնակառավարման» համար, բայց ամեն ինչ այդքան անմեղ ու պարզ չէ... Նախ՝ այս կազմակերպության անդամ կարող են դառնալ միայն արիստոկրատները, ընդ որում՝ բացառապես անգլոսաքսական ծագում ու բողոքական կրոնական ճյուղերին պատկանող անհատներ։ Այս ամենը հիմք հանդիսացավ, որպեսզի դավադրության տեսությունների սիրահարները կասկածեն, որ «Գանգ ու ոսկորներ»-ն իր թևի տակ է հավաքում արիստոկրատների սերունդներին, որպեսզի նրանց աստիճանաբար նստեցնի բարձրաստիճան պետական աթոռների։ Ու իսկապես, այս կազմակերպության անդամներ են եղել Ջորջ Բուշ ավագը, Ջորջ Բուշ կրտսերը, Ջոն Քերին, ԱՄՆ Գերագույն դատարանի բոլոր դատավորները, ինչպես նաև սենատորների մեծամասնությունը։ Բացի դրանից, միաբանությունը հրաշալի ֆինանսավորվում է իր տարեց անդամների կողմից ու պաշտոնապես հանդիսանում է մի քանի կղզիների և անթիվ-անհամար անշարժ գույքի սեփականատեր։

3. Մասոններ

Մասոնները կամ, ինչպես նրանց այլ կերպ են անվանում՝ ազատ քարտաշներն ամենահայտնի ու ամենապոպուլյար գաղտնի կազմակերպություններից մեկն է, որին գրեթե ողջ աշխարհի տիրակալություն են վերագրում։ Որքանով է դա համապատասխանում իրականությանը՝ կպարզենք ստորև։ Լեգենդի համաձայն՝ կազմակերպությունն իր արմատներով գնում է դեպի անհիշելի ժամանակներ, երբ Սողոմոն արքան հրավիրեց մի խումբ շինարարների, որոնց պատվիրեց կառուցել Տաճարը։ Աշխատանքներին արդյունավետության համար շինարարները բաժանվեցին երեք կատեգորիաների կամ աստիճանների, ու տվյալ շինարարի պրոֆեսիոնալիզմից կախված էր, թե որ աստիճանին նա կդասվեր։ Ի՞նչը կարող է լինել վտանգավոր, եթե խոսքը քրտաշների մասին է, կարող են հարցնել ոմանք։ Վտանգավոր է մասնավորապես այն, որ ինչպես ժամանակին կառուցվեց Երուսաղեմի տաճարը, այդպես էլ ժամանակի ընթացքում մասոնները կառուցեցին ժամանակակից աշխարհը։ Մասոնական օթյակների անդամներ տարբեր ժամանակներում հանդիսացել են Նապոլեոն Բոնապարտը, Ջորջ Վաշինգթոնը, Քեմալ Աթաթուրքը, Վալտերը, Յոհան Գյոթեն, Ուինսթոն Չերչիլը և շատ այլ հայտնի պատմական կերպարներ։ Կրակի վրա յուղ է լցնում նաև այն, որ չնայած իր որոշ անդամների հռչակին՝ այս կազմակերպությունը պաշտոնապես ոչնչով չի զբաղվում ու հանդիսանում է հետաքրքրությունների ակումբ, որտեղ կտրականապես արգելված է քննարկել քաղաքական ու կրոնական հարցեր։ Ի դեպ, մասոնական օթյակներ երբեք չեն ընդունում կանանց։

4. Տամպլիերներ

Ասպետական այս միաբանությունը, որը հիմնվել է Հյուգո Պայենացու ու ևս մի քանի ասպետների կողմից, ովքեր մնացել էին Սուրբ Հողում Խաչակրաց առաջին արշավանքից հետո, ի սկզբանե հիմնվել էր, որպեսզի պաշտպաներ ուխտագնացներին հրոսակներից ու այլ վտանգներից։ Իհարկե, սա ազնիվ նպատակ էր, հաշվի առնելով, որ իրենք՝ տամպլիերները, անվանում էին իրենց աղքատ ասպետներ, բայց ընդամենը կես դար հետո միաբանությունը հսկայական հարստությունների տեր էր ու հանդիսանում էր անհամար կալվածքների ու գույքի սեփականատեր Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա։ Սա, իհարկե, կարելի է բացատրել նրանով, որ միաբանության առաջին ասպետները հարուստ ազնվականներ էին, բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է, քանի որ տամպլիերների հետագա գործունեությունը կապված էր ֆինանսների հետ։

12-րդ դարում տամպլիերներն ունեին աշխարհի առաջին բանկային ցանցը, որն ուներ ներկայացուցչություններ եվրոպական բոլոր խոշոր քաղաքներում։ Մի բանկ դիմելով՝ հաճախորդը կարող էր ավանդ բացել ու ստանալ ժամանակակից չեկերի նախատիպ, որով կարող էր ստանալ իր խնայողությունները ցանկացած մասնաճյուղից։ Այս նորարարությունը շատ անվտանգ դարձրեց հեռավոր ճանապարհորդությունները, քանի որ առևտրականներն ու ազնվականներն էլ հարկադրված չէին հենց իրենց հետ մեծ քանակությամբ ոսկի ու թանկարժեք իրեր տանել։ Պարզպես բավական էր հետդ ունենալ բանկային չեկը։

Միաբանության գործունեությունը պաշտոնապես դադարեցվեց 1307 թվականի հոկտեմբերի 13-ին՝ Կլիմենտ 5-րդ պապի ու Ֆրանսիայի Ֆիլիպ Գեղեցիկ արքայի համատեղ հրամանագրով։ Ասպետների մեծամասնությանը սպանեցին քնած ժամանակ, բայց շատերին էլ հաջողվեց ճողոպրել ու փրկվել։ Վարկածներից մեկի համաձայն՝ հետագայում հենց տամպլիերների շնորհիվ հայտնաբերվեց ու գաղութացվեց Ամերիկան, ու միաբանությունը տեղափոխվեց օվկիանոսի մյուս կողմ։

5. Տուլե 

Այս գաղտնի քաղաքական ու օկուլտիստական միաբանությունը ստեղծվել է Գերմանիայում Առաջին աշխարհամարտի տարիներին։ Դրա անդամներն էին Երրորդ Ռայխի վերնախավի գրեթե բոլոր անդամները՝ Ադոլֆ Հիտլերը, Ռուդոլֆ Գեսը և Արթուր Ռոզենբերգը։ Հենց «Տուլեն» է ստեղծել Գերմանական աշխատավորական կուսակցությունը, որն իշխանություն բերեց Հիտլերին։ Միաբանության գլխավոր նպատակն էր գտնել արիական ռասայի ակունքները առասպելական Տուլե երկրում, որը, ենթադրաբար, գտնվում էր Հյուսիսային բևեռի շրջանում, իսկ հետո անցել էր օվկիանոսի հատակը՝ ծովի մակերևույթից վերև թողնելով միայն իր մի փոքրիկ մասը, որը ներկայիս Իսլանդիան է։

Համարվում է, որ այս միաբանությունը գաղտնի գիտելիքների տեր էր, որը թույլ էր տալիս նրանց ազդել շրջապատող աշխարհի վրա, ու հենց դրանցից էր օգտվում Հիտլերը՝ ջանալով գրավել աշխարհը։ Սակայն հենց Հիտլերն էլ արգելեց միաբանության գործունեությունն անմիջապես այն բանից հետո, երբ եկավ իշխանության։

6. Բիլդերբերգյան ակունք

Այս կազմակերպությունը նաև անվանում են «Բիլդերբերգյան համաժողով», որի 130 անդամներ ամեն տարի գաղտնի հանդիպում են ունենում։ Ակումբի մեջ մտնում են աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչները, բիզնեսի ու բանկային ոլորտի ներկայացուցիչները, առաջատար ԶԼՄ-ների ղեկավարները։ Այս գաղտնի կազմակերպության անդամ կարելի է դառնալ միայն դրա գործող անդամի անձնական հրավերով։

«Բիլդերբերգյան ակումբի» գլխամասը, որն իր անվանումը ստացել է ի պատիվ այն հոլանդական հյուրանոցի, որտեղ 1954 թվականին կայացավ կազմակերպության առաջին հավաքը, այժմ գտնվում է Կարնեգի հիմնադրամի գրասենյակում՝ Նյու Յորքում։ Ցանկացած տիպի նկարահանումներ, գրառումներ ու մամուլի համար տրված մեկնաբանություններ կազմակերպության գործունեության վերաբերյալ կտրականապես արգելված են։ Ակումբի անդամներ են հանդիսացել ու հանդիսանում Մերիլին Մոնրոն, Բարաք Օբաման, Բրեդ Փիթը, Թոմ Հենքսը և շատ ուրիշ հարուստ, հայտնի ու ազդեցիկ գործիչներ, իսկ այն, թե ինչի մասին են խոսում ամեն տարի աշխարհակարգը թելադրող այս մարդիկ, գաղտնիք է, որը 7 կնիքների հետևում է։

Հենց այս կազմակերպությունն է այսօր հանդիսանում գործող գաղտնի միաբանություններից ամենահզորը, որի գործունեության ուղղակի հետևանքները կարելի է տեսնել ամեն քայլափոխի ու նույնիսկ զգալ սեփական մաշկի վրա։

 

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026