Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Սամվելը, Լուիզան, Գաբին, Լալան, Իրինան և այլք` Առաջին ալիքի «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում

LIFE

Blognews.am-ը գրում է.

Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի` ժամը 20:30-ին, Առաջին ալիքի հեռուստադիտողը դիտում է «Ընտանյոք հանդերձ» սիթքոմը՝ հայտնի և սիրված դերասանների մասնակցությամբ: BlogNews.am-ի հետ զրույցում սիթքոմի ռեժիսորը և դերասանական կազմը պատմել են թե՛ սիթքոմի ստեղծման աշխատանքների և թե՛ իրենց մարմնավորած դերերի մասին: 

Սիթքոմի ռեժիսոր Հրաչյա Զաքարյանը խոստովանեց, որ որոշ դերասաններ ընտրվել են սցենարին համապատասխան, շատերի դեպքում էլ սցենարը գրվել է հենց նրանց համար: Ռեժիսորը նշեց, որ սիթքոմի համար ընտրվել են ինչպես ռեյթինգային, այնպես էլ սիրված դերասաններ. «Մեզ համար առաջին հերթին կարևոր է եղել որակը, այնքան էլ շատ չենք մտածել, թե այս կամ այն դերասանի համար մեզ շատ կնայեն: Երբ առաջնահերթ խնդիրը որակն է, այդ ժամանակ չես մտածում ռեյթինգի մասին: Որակի հետ էլ գալիս է ռեյթինգը»:  

Ստեղծագործական թիմի նպատակը հեռուստադիտողի տրամադրությունը բարձր պահելն է.«Սիթքոմում հումորն օրիգինալ և ինտելեկտուալ է,-շարունակեց Հրաչյան,-բացի բառախաղերից՝ իրավիճակն էլ է ծիծաղելի: Նաև մի կարևոր հանգամանք կցանկանայի առանձնացնել. մենք չենք անցնում գրոտեսկի սահմանը: Բոլոր կերպարներն իրական կյանքից են վերցված, այդպիսի կերպարների կարելի է ամեն օր տեսնել: Իսկ ինչ վերաբերում է տարիքային առանձնահատկություններին, ապա կարող եմ ասել՝ սիթքոմը նախատեսված է 0-ից մինչև շատ բարձր անձանց տարիքի համար՝ դիտելու ընտանյոք հանդերձ»:

Հրաչյան նաև ավելացրեց, որ «Ընտանյոք հանդերձ»-ում բոլորն իրենց կարևորությունն ունեն, և բոլորի պարագայում էլ կերպարները ստացված են դերակատարման առումով. «Այս սիթքոմի սահմաններն ավելի լայն են և մոտենում են ֆիլմին, որովհետև կերպարների թիվը մեզ մոտ հասնում է տասնչորսի, այն դեպքում, երբ սովորաբար սիթքոմներում 4+1, 5+1 կամ 6+1 դերասաններ են լինում: Մեզ մոտ, ըստ սցենարի զարգացման, առանձնանում են 3 հոգի, հետո մյուս երեքն են գալիս առաջին պլան, հետո մյուսները. դա էլ է սցենարի օրիգինալությունը»:

Այն փուլում, երբ ցուցադրվեց սիթքոմի գլխագիրը, շատերն այն նմանեցրեցին «Դոմինո» սիթքոմի անոնսին, մասնավորապես՝ նմանության գլխավոր առարկան էր դարձել բազմոցը: Այդ փաստի մասին խոսելիս Հրաչյան շեշտեց, որ «Ընտանյոք հանդերձ»-ի նկարահանումներն իրականացվել են ամիսներ առաջ, երբ «Դոմինո» սիթքոմը եթերում դեռևս չի եղել. «Վստահեցնում եմ բոլոր հեռուստադիտողներին, որ սցենարային որևէ նմանություն չկա: Միակ նմանությունը բազմոցն է, իսկ դա ո՛չ «Դոմինո»-ի, ո՛չ «Ընտանյոք հանդերձ»-ի ստեղծագործական խմբի հայտնագործությունը չէ: Ի դեպ, խոսքը ոչ թե թրեյլերի մասին է, ինչպես նշված էր հոդվածում, այլ ընդամենը մի քանի վայրկյան տևողությամբ անցումի: Բավական է համացանցում փնտրել, և կկարողանաք գտնել նման մոտեցմամբ նկարահանված բազմաթիվ համաշխարհային և ռուսական ֆիլմեր ու սերիալներ: «Ընտանյոք հանդերձ»-ի պարագայում ընտրված բազմոցը խորհրդանշում է այն ընտանիքը և տունը, որտեղ տեղի է ունենում սիթքոմի գործողությունների մեծ մասը»: 

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ով խաղում է սիթքոմում, նշեց, որ իր յուրաքանչյուր աշխատանքին մոտենում է մեծ պատասխանատվությամբ, և եթե կատարում է ինչ-որ աշխատանք, ապա այն հարազատ է իրեն. «Բնականաբար, իմ և իմ կերպած կերպարի մեջ նմանություն կա, որովհետև ես չեմ կարծում, որ կերպար կերտել նշանակում է ընդհանրապես քո եսից դուրս գալ ու ընկնել մեկ այլ դաշտ, մեկ ուրիշ տեսակի մեջ: Ես կողմ եմ արվեստը ներկայացնելու այն ձևին, որ դու կարողանում ես քեզ ներկայացնել տվյալ հանգամանքներում: Այսինքն՝ առաջադրված հանգամանքները ստիպում են քեզ դրսևորվել այնպես, ինչպես որ պահանջում է այդ պահին իրավիճակը, սակայն դա չի նշանակում, որ այլ կերպար եմ կերտում»:

Դերասանուհու խոսքով՝ նկարահանումների ընթացքում ծիծաղելու առիթներ շատ են ունենում.«Եթե մենք չծիծաղենք սցենարի վրա կամ աշխատանքային պրոցեսում, ինչպե՞ս կարող ենք պահանջել, որ հեռուստադիտողը ծիծաղի: Իսկ երբ ինքներս ծիծաղում ենք, նշանակում է, որ իսկապես զվարճալի է ստացվել»:

Դերասան Սամվել Թոփալյանի կարծիքով` սիթքոմի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բոլոր կերպարները՝ սկսած իր կերպարից, իրական կյանքից են վերցված, և մեր շրջապատում տեսնում ենք նրանց. «Ընդհանրապես հայկական սերիալների ամենամեծ թերությունն այն է, որ մեր իրականությունից կտրված են թեմաները, սյուժեները, իսկ «Ընտանյոք հանդերձ»-ում նրանք շատ կոնկրետ տեսակներ են, ովքեր մեր քաղաքում ապրում են»: 

Սամվելը կցանկանար, որ իր կերտած կերպարի նման մարդիկ շատ հանդիպեին, իսկ նա ուսում ստացած, իր մասնագիտության մեջ խորացած երիտասարդ է, ով  կառուցել է իր ապագան։ «Բնականաբար, դժվար է այսօր ծիծաղեցնել հեռուստադիտողին, ես սա նաև որպես թատրոնի դերասան եմ ասում, հայ հանդիսատեսը պահանջկոտ է: Իսկ այն հարցին՝ արդյո՞ք իմ կերպարը ստացվել է, թե՝ ոչ, ես չէ, որ պետք է պատասխանեմ, դրա մասին կդատեն հեռուստադիտողը և իմ ընկերները»,-ասաց Սամվելը:

Չնայած Գաբի Գալոյանին շատերը ճանաչում են որպես երգչուհի, բայց այս անգամ նա իր ուժերը որոշել է փորձել դերասանական ոլորտում, թեպետ խոստովանում է, որ սկզբում տարակուսում էր, քանի որ իրեն երբեք չէր փորձել այդ բնագավառում. «Սկզբում ինչքան առաջարկներ ստանում էի նկարահանվելու, միշտ մերժում էի, բայց սա առաջին նախագիծն էր, որ համաձայնվել եմ: Նախ ինձ գրավեց այն փաստը, որ սա Առաջին ալիքի նախագիծն է, հետո ինձ գրավեց նաև դերասանական կազմը: Խաղում եմ Լուիզա Ներսիսյանի ընկերուհու դերը, բավականին էպատաժային կերպար է»: 

Զրույցի վերջում սիթքոմի ռեժիսորը նշեց, որ այն բաղկացած է 26 մասից, իսկ նկարահանումները մոտենում են ավարտին, քանի որ սկսվել էին դեռևս հունիս ամսից: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026