Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Նա լավ է վերաբերվում իմ մասնագիտությանը և ոչ մի արգելք չի դնում իմ առջև. Թամարա Գևորգյան

LIFE

Այս անգամ Citylife.am -ը զրուցել է «Շանթ» հեռուստաալիքով ցուցադրվող «Փոխնակ մայրը» սերիալում Քրիստինային մարմնավորող Թամարա Գևորգյանի հետ:

 
 
Citylife.am – Դերասանուհի դառնալը երազա՞նք էր , թե՞ ճակատագրի հերթական խաղ:
 
 
Թամարա – Դա այն հարցերից է, որ երբեք չեմ կարողացել պատասխանել: Նույնիսկ թատերական ինստիտուտի առաջին կուրսում պարոն Ծատուրյանը մեզ հանձնարարեց գրել շարադրություն «Ինչպե՞ս որոշեցի դառնալ դերասան» վերնագրով: Ես անկեղծ չկարողացա գրել, որովհետև այդ միտքը ինձ մոտ միշտ եղել է. ես ծնվել եմ, մեծացել և հենց գիտակցությունս ներել է, որ մտածեմ՝ ինչ եմ ուզում դառնալ, ես որոշել եմ, որ պետք է դառնամ դերասանուհի, ու դարձել եմ:
 
 
Citylife.am – Թամարա՛, ես տեղյակ եմ, որ ուսանողական տարիներին Նիկոլայ Ծատուրյանը իր ուսանողներին արգելել է նկարահանվել հեռուստասերիալներում: Այդ արգելքը ինչքանո՞վ է օգնել և խանգարել Ձեզ:
 
 
Թամարա – Սկզբում դա ամբողջ կուրսի համար ըմբոստանալու թեմա էր դարձել, մտածում էինք ինչու՞ են մյուս կուրսերի ուսանողները խաղում, ինչու՞ մնացած վարպետները չեն արգելում:  Հիմա եմ հասկանում, որ շատ ճիշտ է եղել, եթե շուտ մտնեինք այս ասպարեզ, շատ բան չէինք հասկանա, չէինք սովորի , չէինք ունենա այն վերաբերմունքը  մասնագիտության հանդեպ, ինչն ունենք հիմա:  Հիմա չեմ ձուլվում ու խճճվում, հասկանում եմ՝ ով է լավ խաղում, ով վատ: 
Citylife.am – Ինչպե՞ս եք վերաբերվում առանց դերասանական կրթության դերասաններին:
 
 
Թամարա – Կան դերասանական ստուդիաներ, որոնք դերասաններ են տալիս, բայց ես բժշկական համալսարանն ավարտած բժշկին ավելի կվստահեմ, քան բժշկական քոլեջն ավարտածին: Ինձ ջղայնացնում է այդ փաստը, ես խանդում եմ իմ մասնագիտությանը, ես վատ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր չունեն կրթություն, բայց զբաղվում են իմ մասնագիտությամբ, նրանք իմ գործն էլ են դժվարացնում , բայց նաև ասեմ, որ կան մարդիկ, ովքեր չունեն կրթութուն, բայց ունեն տաղանդ, և ժամանակի ընթացքում մասնագիտանում են:
 
 
 
Citylife.am- Որքանո՞վ եք սկզբունքային դերեր ընտրելու հարցում. ի՞նչ չափորոշիչների եք առաջին հերթին ուշադրություն դարձնում:
 
 
Թամարա– Ինձ համար չկան մեծ-փոքր դերեր, կան լավ ու վատ դերեր, կան դերեր, որ չունեն խմորիչ, որ կարողանաս մարդ սարքես: Սկզբունքային եմ այնքանով, որ կերպարս ունենա գծեր սցենարիստի կողմից տված, որ ես կարողանամ դրանից մարդկային տեսակ սարքեմ: Դերասանական առումով սկզբունքներ չունեմ, կխաղամ տարբեր դերեր, թեկուզ բաց տեսարաններ, եթե իմանամ, որ դա արդարացված է, ու ռեժիսորի կապրիզը չէ: Նաև կարևոր է, թե որ շուկան է ինձ առաջարկում տվյալ դերը: 
 
Citylife.am – Ո՞րն է այն երազանքների դերը, որը շատ եք ցանկանում խաղալ:
 
 
Թամարա – Չգիտեմ ինչու, ես միշտ ցանկացել եմ կերտել «Տրոյական Հեղինեի» կերպարը: Երևի տեսակով նման ենք:
 
 
Citylife.am – Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ հեռուստադիտողն ու հանդիսատեսը Թամարա Գևորգյանից:
 
 
Թամարա – Հեռուստադիտողին այս պահի դրությամբ ոչինչ խոստանալ չեմ կարող, նպատակներ շատ կան, բայց դեռ հաստատված ծրագրեր չկան, իսկ թատրոնի հանդիսատեսին շատ եմ կարոտել: Ինքս ինձանից ակնկալում եմ վերադառնալ և նորից հայտնվել թատրոնի բեմում:
 
 
Citylife.am – Թամարա՛, ինչու՞ անավարտ թողեցիք թատրոնի կարիերան. չէ՞ որ Դուք թատրոնում վերելքներ ունեցել եք, և ինչպես Դուք եք ասում՝ <<Ձեր սիրտը թատրոնում է>>:
 
 
Թամարա  Ուսանողական տարիներին խաղում էի ուսանողական ներկայացումներում, բայց ինստիտուտն ավարտելուց հետո, աշխատանք էր պետք գումար վաստակելու համար, և այդպես, թատրոնի համը զգալով, սկսվեց իմ սերիալային ոլորտի աշխատանքը ,որից ես գոհ եմ: Դա էլ իմ մասնագիտության մի մասն է,  բայց եթե ես ունենամ հնարավորություն ընտրելու, ես միանշանակ միայն թատրոնում կաշխատեմ: Սպասում եմ առաջարկների, նորությունների: Հույս ունեմ, որ երկար բեմում չլինելուց հետո, երբ վերադառնամ, ավելի լավ կխաղամ: 
Citylife.am – Թամարա՛, վերջերս  համացանցում տեղադրել եք Ձեր և Ձեր ընկերոջ լուսանկարները և նշել եք, որ հարաբերությունների մեջ եք Տիգրանի հետ : Դեռ չեք խոսել այս թեմայով և չեք մանրամասնել. ամեն դեպքում Ձեզ հետևողներին հետաքրքրում է Ձեր անձնական կյանքի մանրամասները: Կպատմե՞ք մի փոքր Ձեր ընտրյալի մասին, նա նույնպե՞ս այս ոլորտից է, թե՞ ոչ:
 
 
Թամարա – Այո՛ , Տիգրանն իմ ընտրյալն է, ընդանհրապես կապ չունի իմ մասնագիտության հետ, ունի Production, որը կոչվում է «Marley production», որը զբաղվում է փայտյա իրերի դիզայնով և արտադրությամբ: Մի խոսքով, նա ընդհանրապես կապ չունի իմ  բնագավառի հետ, բայց  լավ է վերաբերվում իմ մասնագիտությանը և ոչ մի արգելք չի դնում իմ առջև:
 
 
Բլից հարցեր ՝

Citylife.am – Ծննդավայրը:
 
Թամարա – Արթիկ քաղաք:
 
Citylife.am – Ամենասիրած վայրը:
 
Թամարա – Տունը:
 
Citylife.am – Ամենասիրած ուտեստը:
 
Թամարա – Ոլոռով ճաշ )
 
Citylife.am- Մանկության ամենավառ հիշողությունը:
 
Թամարա – Գունավոր բրինձիկներ՝ ցելաֆանով փաթաթած:
Citylife.am – Առաջին սեր:
 
Թամարա – Եղել է )
 
Citylife.am – Կցանկանայի , որ…
 
Թամարա – Սահմանին խաղաղություն լինի:
 
Citylife.am – Ձեր դերն այս կյանքում:
 
Թամարա – Հենց գտնեմ՝ Ձեզ կասեմ:
 
Citylife.am – Հաջողության գրավականը:
 
Թամարա – Ազնվությունը
 
Citylife.am – Ամենամեծ երազանքը:
 
Թամարա – Օրենք լինի, որ ամեն ընտանիք մեկ երեխա պարտադիր որդեգրի. այդ դեպքում ոչ մի երեխա մանկատանը չի լինի:
 
Citylife.am – Մարդ, ով փոխեց Ձեզ:
 
Թամարա -Իմ ամենահարազատ ընկերը՝ Լևոն Հարությունյանը: 
Citylife.am -Շնորհակալ եմ, Թամարա ՛, ծավալուն զրույցի համար:
 
 
Հարցազրույցը՝ Քրիստինա Բոստանչյանի /Citylife.am/
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California