Նա անտառում գտել էր լքված երեխայի․ միայն 58 տարի անց այս հուզիչ պատմությունը շարունակություն ստացավ
LIFEԱնհավանական հուզիչ պատմություն է կապված Դևիդ Հիքմանի հետ։ 58 տարի առաջ 15-ամյա Դևիդը պապի հետ գնացել է որսի։ Պատանին, ով մեծացել էր ֆերմայում, արագ կողմնորոշվում էր անտառի արահետներում, տարբերում բոլոր ձայները, որոնք հնարավոր էր լսել անտառում։ Բայց այդ օրը նա լսել էր ինչ-որ տարօրինակ ձայն։

Շարժվելով ձայնի ուղղությամբ ու մի կողմ քաշելով թփերը՝ տղան զարմացած կանգնել է տեղում։ Անտառում եղել է լքված փոքրիկ աղջնակ։ Նա փաթաթված է եղել թաց սավանում, որի պատճառով ցրտից շուրթերը եղել են կապտած։

Տղան կանչել է պապին։ Նրանք աղջնակին տարել են մանկատուն։ Այնտեղ նրան անվանակոչել են Ռոզաննա Ուեյն։

Տղան հաճախ է գնացել մանկատուն՝ տեսակցելու աղջնակին, բայց շուտով Ռոզաննային որդեգրել են։ Այդ պահից նրանց կապը կտրվել է, այլևս ոչինչ Ռոզաննայի մասին հայտնի չի եղել։

Դևիդը հաճախ է փորձել փնտրել աղջնակին, բայց բոլոր փորձերը պսակվել են անհաջողությամբ։ Ահա և մոտ 60 տարի անց նա որոնումների նոր փուլ է սկսել։ Դևիդը կապ է հաստատել իր վաղեմի ծանոթ շերիֆ Ջոն Քեյթիի հետ։
2 շաբաթ անց Ջոնը զանգահարել է Դևիդին ու հայտնել կարևոր լուր․ «Քո աղջկա նոր անունը Մերի Հելեն Սյու է»,- ասել է շերիֆն ու փոխանցել նրա հեռախոսահամարը։

Ռոզաննան նոր ծնողներից ստացել է նոր անուն և ազգանուն, ինչը մեծ խոչընդոտ է հանդիսացել Դևիդի ժամանակ՝ որոնումներ կատարելիս։

Փրկության հրաշալի օրվանից 58 տարի անց նրանք հանդիպել են։ Մերի Էլենն աննկարագրելի ուրախություն է ապրել Դևիդի հանկարծակի հայտնվելով։ Նա ծնողներից լսել է պատմվածքներ մանկության մասին, բայց այդպես էլ չի իմացել իրեն փրկողների անունները։ Այնպես որ, նա նույնիսկ պատկերացում չի ունեցել, թե ինչպես կարող էր գտնել նրանց։ «Վերջապես գտա ավագ եղբորս»,- ասել է հուզված ասել է Մերին։

Blognews.am-ը գրում է.



