Ինչպես է տարիների ընթացքում անճանաչելիորեն փոխվել «Դիսկո պարող» ֆիլմի Ռիտան. լուսանկարներ
LIFEԴերասանուհի, ով իր արտաքին գեղեցկությամբ, հմայքով ու դերասանական անզուգական խաղով, դարձել էր այն ժամանակվա սեքս խորհրդանիշը: Նա իր ոչ միայն հմուտ խաղով, այլ նաև ապշեցուցիչ գեղեցկությամբ ճանաչվեց այդ ժամանակվա հեռուստաէկրանների լավագույն աստղերից մեկը:
Past.am-ը ներկայացնում է Բոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից` Դիմպել Կապադիայի կյանքի որոշ մանրամասներ, այդ թվում լուսանկարներ, որտեղ նա անճանաչելիորեն փոխվել է:
Դիմպել Կապադիան ծնվել է 1857 թ-ի հունիսի 8-ին, ապահովված ընտանիքում: Նրա հայրը հայտնի բիզնեսմեն Չունիբխայ Կապադիան է, իսկ մայրը` Բետտին:

Երբ նա ընդամենը 16 տարեկան էր Ռաջ Կապուրը նրան առաջարկում է խաղալ իր հայտնի «Բոբի» ֆիլմում, որտեղ իր խաղընկերն էր հանդիսանում Ռիշի Կապուրը: Ֆիլմը ունենում է սենսացիոն հաջողություններ ոչ միայն Հնդկաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս:

ԽՍՀՄ-ում այն ցուցադրվում է 1975 թ-ին, և անմիջապես ցուցադրությունից հետո այն ձեռք է բերում 62,6 միլ. հանդիսատես: Այս ֆիլմում խաղալուց հետո դերասանուհին ստանում է Filmfare Award լավագույն դերասանուհի մրցանակը:
Չնայած նրան, որ դերասանուհին իր երիտասարդ տարիքին այդքան ճանաչում էր ձեռք բերել, այնուամենայնիվ նա կիսատ է թողնում իր «աստղային ուղին», և ամուսնանում հայտնի դերասան Ռադջեշա Կհանուի հետ: Այս ամուսնությունից նրանք ունենում են 2 աղջիկ` Տվինկլ Կհանը և Ռինկլ Կհանը, որոնք նույնպես բռնում են «աստղային ծնողների» ուղին:

Սակայն նրանց ամուսնական կյանքը երկար չի տևում: Նրանք բաժանվում են 1984 թ-ին, և դերասանուհին նորից վերադառնում է կինոաշխարհ:
1985 թ-ին նա նորից նկարահանվում է Ռիշի Կապուրի հետ «Սիրո ծովը» ֆիլմում: Այս ֆիլմում նկարահանվելուց հետո նա նորից արժանանում է Filmfare Award մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում:







Դիմպլե Կապադիան` տարիներ անց











