Oրվա բաղադրատոմս .Լավաշով պատառ
LIFEԼավաշ – 3 հատ,
մսով խճողակ (խոզ+տավար 1:1) – 300-400 գ,
սոխ – 1 գլուխ,
գազար- 1 հատ,
լոլիկ – 1-2 հատ,
հազարաթերթիկ,
պանիր – 50 գ,
մայոնեզ,
սխտոր – 1-2 պճեղ,
սամիթ կամ մաղադանոս
Սոխը մանր կտրատել:
Գազարը խոշոր քերել:
Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, սոխեռած անել:
3 րոպեից ավելացնել գազարը և տապակել մինչև գազարը կիսաեփ լինի:Սոխի և գազարի վրա լցնել միսը և եփել անընդհատ խառնելով 20-25 րոպե, աղ, պղպեղ անել:
Լոլիկը օղակների բաժանել:
Պանիրը խոշոր քերել:
Հազարի թերթիկները լվանալ և չորացնել:
Ճզմած սխտորը խառնել մայոնեզին:
Կանաչին մանր կտրատել:
Լավաշը փռել, վրան սխտոր-մայոնեզ քսել: Համաչափ տարածել խճողակը, թողնել 2-3 սմ եզրերից, և վրան կանաչի լցնել:
Երկրորդ լավաշը երկու կողմից պատել սխտոր-մայոնեզով: Դնել խճողակի վրա: Շարել հազարի թերթիկները, վրան` լոլիկի օղակները, վրան մայոնեզ քսել: Վրան կրկին երկու կողմից մայոնեզ քսած լավաշ դնել: Լավաշը ծածկել քերած պանրով և փաթաթել ռուլետի նման:
Ռուլետը մեկ ժամով դնել սառնարան: Հանել և կտրատել երկու սանտիմետրանոց շերտերի:



