Հատուկ հանձնաժողովն այբուբեն Է մշակում՝ ղազախերենի՝ լատինական գրության անցման համար
INTERNATIONAL NEWSՀատուկ հանձնաժողովն զբաղվում Է այբուբենի մշակմամբ՝ խազախերենի՝ լատինական գրության անցման համար: Հուլիսի 26-ին ճեպազրույցում այս մասին հայտնել Է Ղազախստանի կրթության եւ գիտության նախարար Եռլան Սագադիեւը:
«Ինչ վերաբերում Է լատինական գրին անցմանը, դա կարեւոր ծրագիր Է: Այստեղ գլխավորն Է լինել զգույշ, չսխալվել: Այս տարի միակ բանը, որ անհրաժեշտ Է անել, բոլորի համար ինչ-որ ընդունելի այբուբեն ընդունելն Է: Պատրաստել մի քանի տարբերակներ, քննարկել դրանք եւ ընդուենլ ինչ-որ տարբերակ»,- պատմել Է Սագադիեւը՝ պատասխանելով ղազախերենի՝ լատինական գրին անցնելու մասին հարցին:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը «Հայացք դեպի ապագան. հասարակական գիտկացության արդիականացումը» հոդվածում գրել Է, որ «մինչեւ 2017 թվականի վերջն անհրաժեշտ Է գիտնականների եւ լայն հասարակայնության օգնությամբ ընդունել նոր գրությամբ ղազախական այբուբենի միակ ստանդարտ տարբերակը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



