Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Իրականում ո՞րն էր Ֆելիքս Խաչատրյանի՝ հեռուստատեսությունից հեռանալու պատճառը

LIFE

Exclusive

Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը հեռուստատեսությունից հեռանալուց հետո բավականին անհասանելի դարձավ լսարանի համար։ Այժմ նա զբաղված է «3.33», «Մի քանի հոգի» երաժշտական նախագծերով, սակայն հարցազրույցներ չի տալիս։ BlogNews-ին հաջողվել է զրուցել Ֆելիքսի հետ։ Ռեփերը, ով որոշ ժամանակ առաջ ավելի հաճախ էր ներկայանում համերգներով, հիմա գրեթե ելույթներ չի ունենում (օրերս կայացած «Մի քանի հոգու» համերգն էլ տևական դադարից հետո էր)։ Ֆելիքսը նշեց, որ Հայաստանում չկա ռեփ-կուլտուրա։ Հենց այդտեղից էլ սկսեցինք զրույցը։

-Հաճախ համերգներ տալու արդյունքո՞ւմ հասկացաք, որ Հայաստանում չկա ռեփ-կուլտուրա։ Արդյոք սա հիասթափության նշա՞ն է։

-Չէ, հիասթափություն չկա, ուղղակի հիմա նման բաների ժամանակը չէ։ Մարդկանց մի խումբ կա, որը տարված է այդ երաժշտությամբ, սակայն բոլորը չեն գնա համերգի։ Ես էլ չեմ գնում։ Չգիտեմ՝ վերջին անգամ ինչ համերգի եմ գնացել։ Հիփ-հոփը հարսանեկան չէ, ակումբային չէ, պետք է նստես, լսես։ Սա Ամերիկան չէ, որտեղ միայն կանգնած են լսում ռեփ. էնտեղ չկա ռեփ-համերգ, որտեղ նստած մարդ կա։ Աշխարհում նման բան գոյություն չունի, որովհետև այդ մարդիկ եկել են շարժվելու։

-Բայց Ձեր համերգներն էլ «նստած» չէին անցնում։

-Այո, բացարձակ էդպես չէին անցնում, բայց այդ մարդիկ կա՛մ երկրից գնացել են, կա՛մ ամուսնացել են, կա՛մ այլևս չեն հիշում։ Նույն մասսան 2-3 անգամից ավելի չի գնա այդ համերգին։

-Ֆելիքս, իրականում մասսա՞ն է պատճառը, թե Դուք ինչ-որ առումով նաև տրամադրության մարդ եք և եթե այդ պահին չունեք համապատասխան տրամադրություն, ուղղակի ոչինչ չեք անում։

-Գիտեք, եթե ճիշտն ասեմ, ես բոլոր հնարավորություններն ունեմ «3.33»-ով 20 հատ կլիպ նկարել և ներկայացնել որ ալիքով, որ ծրագրով, որ շքերթներով ուզում եմ, բայց դա ինձ չի հետաքրքրում։ Սա առանձին երաժշտություն է՝ առանձին խմբի համար։ Պետք չէ, որ այն պոպուլյար դառնա, որովհետև պոպուլյար երաժշտություն շատ կա։

Գուցե մի օր անեմ այն համերգը, որը ցանկանում եմ, բայց դրա համար 2-3 ամիս պիտի տանջամահ լինեմ։

-Ի՞նչ համերգի մասին է խոսքը՝ ակումբայի՞ն, թե՞ ակումբից դուրս։

-Կապ չունի՝ որտեղ կլինի՝ օպերայում, թե ակումբում։ Խոսքը նոն-ստոպ համերգի մասին է, երբ երգը սկսվում է և ավարտվում ժամուկես հետո։ Այսինքն՝ բոլոր երգերն իրար մեջ են մտնում, երաժշտությունը մի քիչ փոխվում է։ Շատ բարդ պրոցես է։ Ես մի քիչ հասկանում եմ, ինչքան կարողանում՝ անում եմ, կտամ Ռոլանդին կամ Սերժին, իրենք ավելի պրոֆեսիոնալ են, կուղղեն, ու նման մի բան կստանանք։

-Որքան էլ «3.33»-ը կոմերցիոն չէ, կա մի զանգված, որը հետաքրքվում է այս նախագծով։ Պարբերաբար թողարկում եք նոր երգեր, Դուք ի՞նչ արձագանքներ եք նկատում, առաջնորդվո՞ւմ եք դրանցով։

-Ես չեմ երազում, որ մեր երգերը բոլորը լսեն։ Այդ «մի զանգվածով» շատ հաճելի առաջ ենք գնում։ Երգ կա, որը բեռնում եմ «Youtube», 1500 դիտում է ունենում, սակայն այդ 1500-ն իսկապես «լսած դիտում» է։ Կան նաև երգեր, որոնք 80-100 հազար դիտում են ունենում, ես դրանք հանգիստ եմ թողնում և չեմ շարունակում այդ գիծը։ Նման մի բան կա, չէ՞, եթե երաժշտի մոտ մի բան ստացվում է, սկսում է շարունակել, դրա նման բաներ ստեղծագործել, ես այդպես չեմ անում, նույնատիպ երգեր էլ չեմ գրում։

-Իսկ Ձեր ամենասիրելի, հոգեհարազատ երգերը պոպուլյար դառնո՞ւմ են։

-Չէ։ Իմ ամենահոգեհարազատ երգերը երևի նույնիսկ չեն էլ ձայնագրվի։

-Ինչո՞ւ։

-Որովհետև ծանր, լուրջ  բաներ են։ Չգիտեմ՝ իմաստ կունենա՞ դրանք ներկայացնել։

-2 ալբոմ էիք խոստացել, որոշ նոր երգեր եք թողարկել, իսկ ալբոմ կլինի՞։

- Ես հնարավորինս շատ եմ աշխատում, արդեն մի շարք երգեր եմ բեռնել «Youtube»։ Մոտ ժամանակներս  6-7 թրեքանի մի ալբոմ էլ կթողարկեմ։ Հավանաբար մի քանի օրինակով էլ CD կտպեմ։ Այս տարվա համար երևի թե այսքանը։

-Նարեկը Հայաստան գալու ծրագրեր չունի՞։ Նրա՝ ԱՄՆ-ում գտնվելու պատճառով «3.33»-ը չի՞ տուժում։

-Չգիտեմ՝ երբ կգա, միգուցե՝ վաղը, միգուցե՝ 2 տարուց։ Բնականաբար, տուժում է, սակայն «3.33»-ը երաժշտական գիծ է, որը շարունակվում է, եթե մեկը կա։

- Իսկ Ավոյի հետ համագործակցությունն ի՞նչ փուլում է։

- Ավոն ջութակահար է, իր գործերն ունի, սակայն երբ գալիս է, նրա հետ համագործակցում ենք։ Եթե ցանկանամ ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան անել, դա Ավոն է։

-Ֆելիքս, մարդիկ երբեմն դեռ խոսում են հեռուստատեսություն Ձեր հնարավոր վերադարձի մասին։

-Ես բացարձակ հետաքրքրված չեմ, թե մարդիկ ինչ են քննարկում։

-Բայց այդ մարդիկ հետաքրքրված են Ձեր գործունեությամբ։

-Ամեն ինչ հնարավոր է, չգիտեմ։

-Վերադառնալու ցանկություն ունե՞ք։

-Եթե լավ առաջարկ լինի, այո։ Լավ առաջարկ ասելով՝ նկատի ունեմ ոչ թե ֆինանսական, այլ գաղափարական և հեռուստատեսային մասը։

-Ի վերջո, կպարզաբանե՞ք՝ ինչու որոշեցիք դուրս գալ հեռուստատեսությունից և դադար առնել։

-Ես տասը տարի ամեն օր եթերում էի, իսկ դա, հավատացեք, շատ ծանր պրոցես է, որքան էլ թեթև է երևում։ Օր կար, երբ 4 եթեր ունեի։

-Ասելիքը սպառվե՞լ էր։

-Չէ, ուղղակի շատ էի հոգնել, որովհետև բոլոր հյուրերս արդեն չորրորդ անգամ էին գալիս։ Երեկոյան ինչ-որ բան չէի ուզում անել, որովհետև միայն ուղիղ եթեր եմ ուզում, իսկ նման բան չկա։ Հիմա երաժշտական գործերով եմ զբաղված, հետո կտեսնենք։

-«3.33»-ը կոմերցիոն նախագիծ չէ, որ Ձեզ եկամուտ բերի, այլ աշխատանքով զբաղվո՞ւմ եք։

-Չէ, չեմ զբաղվում։ Ինձ վրա շատ քիչ գումար է ծախսվում, դրա համար կարող եմ չաշխատել և ապրել։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME Sector