Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իսպանական կարտինգում նոր դեմք է հայտնվել. hայազգի 8-ամյա Դանիելն իսպանական մամուլի ուշադրության կենտրոնում է

SPORT

Հայազգի 8-ամյա Դանիել Դալլաքյանը հայտնվել է իսպանական մամուլի ուշադրության կենտրոնում, առիթը՝  Իսպանիայում անցկացվող Կարտինգի մրցարշավում մեկը մյուսի հետևից գրանցած հաջողություններն են: Դանիելի հայրը՝ Էդուարդ Դալլաքյանը, ով նաև երեխայի մենեջերն է, նշեց, որ երեխան պրոֆեսիոնալ ավտոմրցարշավների սկսել է մասնակցել 7 տարեկանից: Դեռ մեկ տարի է անցել, և արդեն Դանիելը մի շարք հաջողություններ է գրանցել:

«Դանիելը, երբ սկսեց պրոֆեսիոնալ մրցարշավին մասնակցել, զբաղեցրեց 7-րդ տեղը: Դա այն դեպքում, երբ իր տարիքի երեխաները սովորաբար լավագույն տասնյակի մեջ չեն մտնում: Այս տարի ձմռանն անցկացվեց Կարտինգի մրցարշավ Իսպանիայի մակարդակով, որտեղ երեխան զբաղեցրեց 4-րդ տեղը: Դրանից հետո Կատալոնիայում անցկացվեց մրցարշավ, Դանիելը տարիքով ամենափոքր մասնակիցն էր, նա մրցեց 11, 12 տարեկան երեխաների հետ ու դարձավ հաղթող՝ զբաղեցնելով առաջին տեղը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Դալլաքյանը:

Դանիելը հրավեր ստացավ մասնակցելու Իսպանիայի մակարդակով անցկացվող Կարտինգի հաջորդ մրցարշավին, որը տեղի էր ունենում այս ամռան ամիսներին: Դանիելին կրկին հաջողությունը ժպտաց, նախընտրական փուլն անցել է, լավագույն 20 մասնակիցների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը՝ լինելով տարիքով փոքր մասնակիցը: Առջևում մրցելու են լավագույնները:

Էդուարդ Դալլաքյանը պատմում է, որ ավտոմեքենաների հանդեպ սերը երեխայի մոտ դեռ վաղ տարիքում է նկատվել: Նա երեք տարեկանից փոքր ավտոմեքենաներ է վարել, իսկ արդեն հինգ տարեկանից պրոֆեսիոնալ մրցարշավի ավտոմեքենայի ղեկն իր ձեռքն է վերցրել:

Այս հաջողությունները երեխային տրվում են քրտնաջան աշխատանքի արդյունքում. ընտանիքի աջակցություն, հետևողական պարապմունքներ՝ պրոֆեսիոնալ մարզիչով: Դանիելի մարզիչը Բորխա Գարսիան է, ով իսպանական Ֆորմուլա 3-ի հաղթողն է: Նա այժմ պարապում է միայն Դանիելի հետ: Իր մարզչի հետ Դանիելը քրտնաջան աշխատում է՝ ամեն պարապմունքին վարելով 130-150 կմ, շաբաթական առնվազն 450 կմ:

«Շատ եմ սիրում մեքենա վարել, հաճույքով եմ պարապում, մասնակցում մրցարշավներին: Հայրիկն ինձ շատ է օգնում, մշտապես կողքիս է: Առաջիկայում էլ շարունակելու եմ զբաղվել այս սպորտով»,-ասաց Դանիելը:

Մեր այն հարցին, թե արդյոք այս ծանրաբեռնված պարապմունքները երեխայի դպրոցական դասերին չեն խանգարում, հայրը՝ Էդուարդ Դալլաքյանն, ընդգծեց, որ տղան դպրոցում բարձր առաջադիմություն ունի: Երեխան նաև ժամանակ է գտնում օտար լեզուներ ուսումնասիրելու համար:

Այժմ Դալլաքյանների ընտանիքը Հայաստանում է՝ Դիլիջանում: Շոգ եղանակով պայմանավորված Իսպանիայում պարապմունքները ժամանակավոր ընդհատվել են: Այս կարճատև դադարն օգտագործում են հայրենիքում լինելու համար: Էդուարդ Դալլաքյանը հայրենիքում լինելը կարևոր է համարում, հարազատների հետ կապը պահելու, հայերենի իմացությունը զարգացնելու տեսանկյունից:

Դալլաքյանների ընտանիքը Իսպանիա է տեղափոխվել 1996 թվականին: Դանիելը ծնվել և մեծացել է Իսպանիայում:

Աննա Գզիրյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor