Նատալյա Վոդյանովան, Շերոն Սթոունը, Սալմա Հայեքը եւ այլ աստղեր լուսանկարվել են L'Оfficiel-ի շապիկի համար
LIFEStyle.news.am-ը գրում է.
Նատալյա Վոդյանովան, Շերոն Սթոունը, Սալմա Հայեքը, Լիա Կեբեդեն ու Կառլա Բրունի Սարկոզին լուսանկարվել են L'Оfficiel-ի շապիկի համար: Լուսանկարների հեղինակն են Սայմոն Էմեթը ու Սայտոշի Սայկուշին:

Ֆրանսիական ամսագիրն իր հազարերորդ թողարկման կապակցությամբ որոշել էր ուրախացնել իր բաժանորդներին: Նոր կազմը զարդարել են միանգամից հինգ համաշխարհային աստղեր, որոնք անում են ամեն ինչ, որպեսզի այս աշխարհը գոնե մի քիչ ավելի լավը դառնա:

Այդ աստղերն են ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովան, հոլիվուդյան դերասանուհիներ Սալմ Հայեքը ու Շերոն Սթոունը, եթովպացի մանեկենուհի ու հագուստի դիզայներ Լիա Կեբեդեն ու իտալական ու ֆրանսիական արմատներով թոփ մոդել Կառլա Բրունի Սարկոզին:

«Շնորհակալ եմ @lofficielparis-ին, որ ինձ հրավիրել է նկարվել ամսագրի 1000-րդ հոբելյանական թողարկման կազմի համար այն 4 նշանավոր կանանց հետ, որոնք անում են ամեն ինչ, որպեսզի այս աշխարհը գոնե մի քիչ ավելի լավը դառնա»,- Facebook-ի գրել է իր էջում Վոդյանովան:




