Հայտնի մարդկանց՝ մահից առաջ արտասանած զարմանալի խոսքերը. Մաս 1-ին
LIFEՄարդիկ իրենց տարբեր կերպ են պահում անխուսափելի մահից առաջ: Ինչ-որ մեկը կատակում է, ինչ-որ մեկը շտապում է արձակել վերջին հրամանը, իսկ ինչ-որ մեկն իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ տեղի չի ունենում:
Past.am-ը Ձեզ է ներկայացնում հայտնի մարդկանց, մահից առաջ արտասանած խոսքերը:
Քեննեթ Ուիլսոնի վերջին խոսքերը

Իբր 1934թ. արված լոխնեսյան հրեշի լուսանկարի հեղինակը՝ վիրաբույժ Քեննեթ Ուիլսոնը, մահից առաջ ենթադրաբար ասել է, «Բայց ես կարողացա չէ՞ ձեզ՝ բոլորիդ համոզել»:
Ջոան Քրոուֆորդ

Երբ հոսպիտալի միանձնուհին փորձում էր համոզել համր կինոյի հայտնի դերասանուհուն, ով մահանում էր, աղոթել, նա ասաց. «Չհամարձակվեք խնդրել Աստծուն օգնել ինձ»՝ ցանկանալով իր ուղին ինքնուրույն անցնել ու անցավ:
Վերներ Գեյնզբերգ

Քվանտային մեխանիկայի հայրը, մահից առաջ հետաքրքրվել էր. «Երբ ես հանդիպեմ Աստծուն, նրան երկու հարց կտամ ՝ ինչո՞ւ է հարկավոր ռելյանտիվությունը ու տուրբուլենտությունը: Ես հավատում եմ, որ նա կկարողանա պատասխանել գոնե առաջինին»:
Դոմինիկ Բուր

Ճիզվիտ հոգևորական, աստվածաբան, պատմաբան Բուրը անգամ մահից առաջ հավատարիմ էր իրեն: «Ես ուր որ է կմահանամ: Ես շուտով կմահանամ: Երկու արտահայտություններն էլ քերականորեն ճիշտ են»:
Ֆինեաս Թեյլոր Բարնում

Անգամ մահվան մահճում կատակերգակն ու գործարարը իր մեջ ուժ գտավ տեղեկանալու, թե ինչպես են ընթանում գործերը. «Ինչպե՞ս է այսօր հասույթը Մեդիսոն սքվեր-գարդենում»:
Լեոնարդո դա Վինչի

Մեծն Լեոնարդոյի վերջին խոսքերը բավականին համարձակ էին. «Ես վիրավորել եմ Աստծուն ու մարդկությանը, քանի որ իմ աշխատանքը չի հասնում այն որակին, որը պետք է ունենար»:
Անտոն Չերմակ

Չերմակը Չիկագոյի քաղաքապետն էր 1931-ից մինչև իր կյանքի վերջը:
Նա սպանվեց Մայամիում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի ձեռքը սեղմելիս: Նրա վերջին խոսքերն են եղել. «Լավ է, որ ինձ դիպավ, այլ ոչ թե ձեզ, պարոն նախագահ»:
Հոլանդացի Շուլցը

Գերմանա-հրեական ծագման գանգստեր Հոլանդացի Շուլցի մահից առաջ ասված խոսքերը գիտակցական հոսք են ներկայացնում:
«Նայեք մայրիկին: Իսկ քեզ ես ասում եմ, որ նրան չի կարելի ծեծել: Ոստիկանություն, տարեք ինձ այստեղից: Դատարանի հետ ես ինքս հարցերը կլուծմ: Դե, բացեք օճառով արկղը: Ընտրեք վիճակախաղի տոմսը: Ես պատրաստ եմ, ես ամբողջ կյանքս եմ պատրաստ: Դու ինձ լսո՞ւմ ես, թող ինձ մենակ թողնեն»:
Բենիտո Մուսոլինի

Երբ բռնապետ իտալացի «դուչեին» մահապատժի էին ենթարկում, նա հստակ ու պարզ արտաբերեց՝ նայելով իր դահիճներին. «Կրակեք սրտիս»: Նրա մահից հետո մարմինն ի ցույց դրվեց, որպեսզի ապացուցեն, որ նա իսկապես մահացել է:



