7 բան, որոնք արդեն չեն տպավորում
LIFEInchUzem.am-ը գրում է.
Ես սկսել եմ կյանքին այլ կերպ նայել այն ժամանակվանից ի վեր, երբ որոշել եմ բավարարվել քիչ իրերով։ Ես այլ անկյան տակ նայեցի այն բաներին, ինչը հասարակությունը դիտարկում է, որպես հաջողություն։ Հաճախ նրանք, ովքեր գումար են աշխատում,ծախսում են և հավաքում բոլորից շատ, աֆտոմատ կերպով դառնում են հաջողակ։
Բայց դա վատ է։ Ես գիտեմ մի քանի հրաշալի մարդ, ովքեր որոշել են չկենտրոնանալ նյութական բաների վրա և հենց դրա համար նրանք չեն համարվում հաջողակ։
Մեր մեջ շատ խորն է նստած կախվածությունը հասարակությունից։ Այդ իսկ պատճառով, շատերը իրենց «արժանի» զբաղմունք են են փնտրում։
Ահա մի փոքր ցուցակ բաների, որոնք այլևս ինձ չեն տպավորում.
1. Հագուստի բրենդը
Ես երբեք չեմ հասկանա, ինչու է այդքան կարևոր հագուստի բրենդը։ Ինձ լոգոտիպով չեք զարմացնի։ Չեմ զարմանա նաև Ձեր ժամացույցով և դրամապանակով։ Դրա փոխարեն ես հիանում եմ նրանցով, ովքեր տպավորություն են թողնում իրենց անձով և բնավորություններով։
2. Կարատների քանակը թանկարժեք քարերում.
Իմ նոր գրքում բաժին կա Բրայանեյի և Նիկոլի մասին, ովքեր հինգ տարի ամուսնացած էին և ամեն օր իչ-որ բանից զերծ էին մնում, որպեսզի փախեին ամուսնական մատանու պարտքը։ Կարող է, ինչ-որ մեկը կհիանար քարի մեծությամբ, բայց մեծամասնությունը չնկատեցին դա։ Արժե՞ր։
3. Ավտոմեքենայի արժեք
Իհարկե, ավտոմեքենայի անվտանգությունը շատ կարևոր է, հիմնականում եթե շատ ժամանակ են անցկացնում մեջը։ Բայց լյուքսային և սպորտային ավտոմեքենաները դառնում են ավելին, քան փոխադրամիջոցը։
4. Տան քառակուսին
Սեփական տունը հանգստության և ստաբիլության նշան է, և ես իսկապես հպարտ եմ, որ տուն եմ գնել ընկերներիս հետ։ Բայց մի քանի տարի առաջ ես տեղափոխվեցի ավելի փոքր տուն և ոչ մի անգամ չփոշմանեցի այդ որոշմանս համար։
5. Բանկային հաշվի չափը
Հաջողության ցուցանիշը ունևորության չափն է որոշում։ Բայց մի գուցե լավ քայլերի քանակը, որոնք ունակ ենք կատարել կյանքի ընթացքում, ավելի լավ է՞
6.Հեռախոսի մոդել
Օրերս ես քայլում էի երեխաներիս և իրենց ընկերների հետ։ Ես զարմացա, որ երեխաները տեխնոլոգիաների մասին էին խոսում։ Ի՞նչ այֆոն ունես, ինչ այփոդ։ Գուշակեք ում ծննդյանն են նոր սմարթֆոն նվիրել։ Տաս տարեկանից փոքր երեխաները ժամանակ են ծախսում, որ քննարկեն տեխնոլոգիաները։ Ես արդեն պատրաստ էի ծեծել նրանց, բայց հասկացա, որ մեծերից հեռու չեն գնացել։
7. Սոց. ցանցերի լուսանկարներ
Համարյա ամեն օր հրապարակում են իրենց կյանքից լուսանկարներ։ Ռեստորանային ուտեստներից, համերգներից և ինքնաթիռի թևերից։ Այս լուսանկարները հատուկ են ընտրվում։ Մենք ամսագրերին ենք մեղադրում ֆոտոշոփի չափից դուրս շատ օգտագործելու համար, բայց ինքներս ենք անում դա։
Եկեք փորձենք տպավորություն թողնել մարդկանց վրա և ոգեշնչել շրջապատի մարդկանց ոչ թե մեր իրերով, այլ սեփական կյաքով և փորձով։



