Անցորդներն անտարբեր չեն կարողանում անցնել իմ ժպտերեսիկի կողքով. Լայանան՝ դստեր և աշխատանքի մասին
LIFEԵրգչուհի Լայանան, ում դստրիկն արդեն յոթ ամսական է, վերջին օրերին փոքրիկ Էլինայի հետ նոր լուսանկարներ է ներկայացրել, որտեղ մայր եւ դուստր հանդես են եկել հայկական տարազով: Life.panorama.am-ին երգչուհին պատմեց, որ վաղուց է ցանկություն ունեցել նման լուսանկարներ ունենալ.
«Իրականում, շատ վաղուց էի ուզում հայկական տարազով լուսանկարներ ունենալ դստերս հետ, քանի որ ինձ համար մեր տարազը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլեւ մեծ խորհուրդ է իր մեջ պաունակում: Պետք է ասեմ, որ 7-ամսյա դստերս եւս շատ դուր եկավ մեր տարազը եւ հայկական կոլորտային միջավայրը, դրա մասին վկայեց նրա բարձր տրամադրությունը, կարծես պատրաստ լիներ հատուկ լուսանկարվելու համար»,- մեզ հետ զրույցում պատմեց Լայանան:
Երգչուհին նկատեց, որ փոքրիկ Էլինան բավականին աշխույժ է, անգամ առաջին բառերն է սկսել արտասանել. «Իհարկե, աղջիկս դեռ 7 ամսական է, բայց արդեն «պապա» եւ «տատա» բառերը արտասանել է, դեռ «մամա» չի ասում, բայց ես անհամբեր սպասում եմ այդ օրվան»,- ոգեւորված պատմեց նա ու հավելեց, որ փոքրիկի աշխույժ կեցվածքը հուշում է, որ շուտ կխոսի եւ կքայլի:
«Փոքրիկս ժպիտով է ծնվել եւ այդպիսին է ամեն օր»,- նկատեց մայրիկը:
Լայանան պատմեց, որ փոքրիկ Էլինան իր համար խնդիրներ չի ստեղծում, անգամ ուղեկցում է տարբեր միջոցառումների. «Քանի որ հղիության ընթացքում մինչեւ 8 ամսական աշխատել եմ, այսինքն աղջիկս դեռ իմ կրծքի տակ երաժշտություն է լսել, հիմա նա արդեն սովոր է բարձր երաժշտությանը, իրեն շատ լավ է զգում մարդկանց շրջապատում, նույնիսկ միջոցառումների ժամանակ երգում ու պարում է: Իզուր չէ, որ ասում են, թե երեխան դեռ չծնված որոշակի կերպով ձեւավորվում է եւ կայանում»- նշեց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:




