Զույգեր, որոնք ապացուցում են, որ առաջին սերն ամենաամուրն է (լուսանկարներ)
LIFETert.am-ը գրում է.
Սովորաբար, մարդկանց մեծ մասի դեպքում դպրոցական ու ուսանողական տարիների հետ մտազուգորդվում են առաջին սիրային արկածների հուշերը: Ընդունված է համարել, որ առաջին սերը թեև շատ բուռն է, այնուհանդերձ՝ շարունակություն չի ունենում:
AdMe.Ru կայքն իր անդրադարձով փորձել է հակադարձել այս տեսակետին` ներկայացնելով աստղային զույգերի, որոնք սեփական օրինակով ապացուցում են, որ դպրոցական սերը կարող է դիմանալ ժամանակի փորձությանն ու վերաճել լուրջ զգացմունքի։
Իվան Ուրգանտ, Նատալյա Կիկնաձե
Իվանն այնքան է սիրահարված եղել իր դասընկերուհուն, որ ավարտական երեկոյի ժամանակ խնդրել է նրան ամուսնանալ իր հետ: Այն ժամանակ Նատալյան լուրջ չի վերաբերվել այդ խոսքերին, և նրանց ճանապարհները մի քանի տարով բաժանվել են։
Ջոն Բոն Ջովի, Դորոտեա Հարլի
Համադասարանցիներն ամուսնացել են 1989թ.` Լաս Վեգասում: Դորոտեան արևելյան մարտարվեստների վարպետ է և ունի սև գոտի: Զույգը դաստիարակում է 4 երեխա։

Լիոնել Մեսսի, Անտոնելա Ռոկուցո
Լիոնելը ծանոթացել է իր ապագա կնոջ հետ 5 տարեկանում, բայց նրանց սիրավեպը սկսվել է 2009թ.: Ֆուտբոլիստն ափսոսանք է հայտնել, որ ավելի շուտ առաջարկություն չի արել Անտոնելային:
Պենելոպե Կրուս, Խավիեր Բարդեմ
Կինոաշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկը ծանոթացել է, երբ Պենելոպեն եղել է ընդամենը 16 տարեկան: Նրանց միջև անմիջապես համակրանք է առաջացել։ Սակայն լուրջ հարաբերությունները սկսվել են 2007թ., որից 3 տարի անց զույգն ամուսնացել է։

Մարկ Ցուկերբերգ, Փրիսցիլա Չեն
Մարկն ու Փրիսցիլան միասին են սովորել Հարվարդի համալսարանում: Նրանք սկսել են հանդիպել 2003թ., իսկ 2012թ. մայիսի 19-ին ամուսնացել են։




