Հայկոն անսպասելի կերպարով եկավ «Սիրո գործակցի» պրեմիերային ու բոլորին զարմացրեց
LIFEBlognews.am-ը գրում է.
«Սիրո գործակից» ֆիլմի պրեմիերային կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը ներկայացել էր կերպարանափոխված, ինչն առաջացնում էր բոլորի զարմանքը։ «Սա իմպրովիզացիա էր, որի նպատակն էր բոլորին ժպիտ պարգևել։ Ինձ ով տեսնում է, ժպտում է, այնպես որ, ես հասել եմ իմ նպատակին»,- նշեց նա։
Հայկոյի խոսքով՝ իր կերպարանափոխությունը ևս մեկ մեսիջ ուներ. «Ես այսօր ինձ նմանեցրել եմ 70-ականների կերպարի, քանի որ համարում եմ, որ 70-ականները Հայաստանի ամենածաղկուն տարիներն էին, զարգանում էին գիտությունը, արհեստը, արվեստը, մարդկային հարաբերություններն էլ ավելի ջերմ էին։ Այս փոքրիկ բեղերով ուզում էի «մեսիջ» տալ, որ մենք գնանք դեպի մեր ուզած Հայաստանը, գիտությունը զարգանա, մենք հարգենք ու սիրենք իրար, քանի որ հարաբերությունները մի փոքր սառել են»։



1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



