Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առցանց միկրովարկեր. Հայաստանում մեծանում է պահանջարկը

ECONOMICS

Վերջին ամիսներին գովազդային ակտիվ արշավ են իրականացնում միկրովարկեր առաջարկող վարկային կազմակերպությունները: Թե իրական, թե վիրտուալ հարթակում հաճախ գովազդի կարելի է հանդիպել երջանիկ դեմքով երիտասարդ աղջիկների ու տղաների նկարներով. վարկային կազմակերպությունները գումար են առաջարկում առանց լրացուցիչ փաստաթղթերի, անգամ առանց գրասենյակ այցելելու անհրաժեշտության՝ առցանց տարբերակով:

Հայաստանյան շուկայում սկսում է տարածվել առցանց վարկավորման համակարգը: Վարկերը սովորաբար առաջարկվում են մի քանի օրից մինչև 1 տարի ժամկետով:

Այս պրոդուկտը կարող է մեծ պահանջարկ վայելել՝ հաշվի առնելով բանկերի առավել խիստ պայմանները: Բանկերը եկամտի աղբյուրի ապացույց են պահանջում, իսկ նշված արագ վարկատեսակի համար եկամուտների վարկավորում չի պահանջվում: Նշվում է, որ վարկ տալիս ստուգվում է հաճախորդի վարկային պատմությունը, սակայն միկրովարկեր վերցնողների մի զգալի մասը հենց վատ վարկային պատմություն ունեցողներն են:

Օրինակ, վարկային կազմակերպություններն առաջարկում են թարմացնել բջջային հեռախոսը կամ պարզապես շոփինգի գնալ: Միկրովարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է գերազանցել 200%-ը:

2017 թվականի հունիսի դրությամբ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 236.6 միլիարդ դրամ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 179 միլիարդ դրամի դիմաց: Հունիսի ցուցանիշն այս տարվա մայիսի ցուցանիշը գերազանցել է 2 միլիարդ դրամով: Դրան զուգահեռ կայուն աճում է նաև բանկերի երկարաձգված վարկերի ծավալը: 2016 թվականի հունիսին այն կազմել է 31.3 միլիարդ դրամ, իսկ այս տարվա հունիսին՝ 55.9 միլիարդ դրամ:

Ռուսաստանում, օրինակ, միկրովարկերի ժամանակին վերադարձելիության ցուցանիշը 5 անգամ վատ է բանկերի ցուցանիշից: Ռուսաստանում միկրովարկերը ժամանակին չեն մարում վարկառուների 20%-ը, իսկ բանկերի դեպքում՝ 4%-ը: Միկրոֆինանսական կազմակերպությունների հաճախորդների 40%-ը վատ վարկային պատմություն ունեն, ևս 20%-ն աշխատանք չունեն կամ ցածր եկամուտ ունեն, և միայն այդ կազմակերպություններին դիմողների 18%-ը դրական վարկային պատմություն ունի: Հայաստանում միկրովարկեր վերցնողների վարկային պատմության վերաբերյալ վիճակագրություն գտնվել չհաջողվեց:

2017 թվականի հունվարի 1-ից ՌԴ ԿԲ-ն որոշում է ընդունել, որ միկրովարկի տոկոսները երբեք չեն կարող գերազանցել պարտք վերցրած գումարի եռապատիկը: 2012 թվականին Մեծ Բրիտանիան օրենք է ընդունել, որ վարկի տոկոսները, տույժերը և տուգանքները չեն կարող կազմել վարկի 100%-ից ավելին: Օրինակ, 100 ֆունտի դեպքում մայր գումարը, տոկոսները և տույժերը երբեք չեն կարող գերազանցել 200 ֆունտը: Մինչ այդ տոկոսը կարող էր հասնել 5000-ի:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards