Yerevan, 17.May.2026,
00
:
00
BREAKING


Տասը պատճառ, որոնց համար տղամարդիկ թողնում են կանանց

LIFE

հարկե, կարելի է հարցը պարզեցնել եւ ասել, թե տղամարդիկ իդեալական կին են փնտրում, որը ճաշ պատրաստի նրանց համար, տունը մաքրի, ամբողջությամբ բավարարի անկողնում եւ կատարի բոլոր հնարավոր ցանկությունները ու միաժամանակ չափի մեջ խելացի եւ համեստ լինի: Բայց այդպես չէ: Դեպքերի մեծ մասում հարաբերությունների խզման համար կինը նույնքան պատասխանատու է, որքան տղամարդը: Այսպես, մենք հեռանում ենք, երբ… 

1. Կինն անհետաքրքիր է դարձել: Կարեւոր չէ, թե ինչում՝ զրույցներում, թե սեքսում: Տղամարդը միշտ փնտրում է եթե ոչ իդեալական կին, գոնե այնպիսի մեկին, որի հետ եւ զրուցելն է հետաքրքիր եւ հաճելի է անկողնում: Իհարկե, այն տղամարդիկ, որոնք ընդամենը մի անգամվա համար են կին փնտրում, այնքան էլ չեն հետաքրքրվում նրա IQ-ով: Բայց եթե խոսքը երկարատեւ հարաբերությունների մասին է, մենք ուզում ենք մեր կողքին խելացի կանանց տեսնել: Կինը տղամարդուց ավելի խելացի չպիտի լինի, որովհետեւ այդ դեպքում տղամարդն անլիարժեքության բարդույթ կունենա: Բայց տղամարդուն պետք չէ նաեւ հիմար մեկը, որը սերիալներից եւ կանանց համար ամսագրերից բացի, ոչնչով չի հետաքրքրվում: Եզրակացություն. կինը պիտի դերասանուհի լինի, որպեսզի իրենց ցուցադրի այնպիսին, ինչպիսին տղամարդն ուզում է տեսնել նրան: Սեռական կյանքում էլ պետք է չափի մեջ անկաշկանդ լինել: Ավելորդ կաշկանդվածությունը տղամարդուն կստիպի կողմնակի կապեր փնտրել, իսկ ավելորդ ակտիվությունը կստիպի մտածել, թե արդյոք քաղաքի կեսը ծանոթ չէ՞ իր կնոջ անկողնային տաղանդներին:

2. Բնավորությունները չեն համընկնում: Թվում է՝ ամեն առումով դուր եք գալիս տղամարդուն, բայց անընդհատ աննշան բաների պատճառով սկանդալներ են առաջանում: Չեք կարողանում փոխզիջում գտնել, զիջումների չեք գնում: Միակ ելքը բաժանումն է: Տղամարդն իր բնույթով սիրում է առաջնորդ լինել, դրա համար էլ ուզում է, որ կինը զիջի իրեն կոնֆլիկտային իրավիճակներում: Այդ դեպքում արդեն կնոջ որոշելիքն է. եթե ներկայիս զուգընկերը թանկ է նրա համար, ստիպված է զիջել: Ամեն դեպքում եթե դուք իդեալական կազմվածքի եւ նուրբ խելքի տեր չեք, պետք չէ հույս դնել նրա վրա, որ տղամարդը հանուն ձեզ ամեն ինչի պատրաստ կլինի: Նրա համար անհամեմատ ավելի հեշտ կլինի այլընտրանք գտնել, քան ձեզ համար: Մեզ մոտ ժողովրդագրական իրավիճակն այդպիսին է:

3. Կինն անզուսպ է: Հազիվ թե որեւէ տղամարդ ուզենա կարմրել իր կողքին եղող կնոջ պատճառով, եթե հանրային վայրում նա հանկարծ սկսի իրեն ոչ ադեկվատ պահել՝ ստվեր նետելով նաեւ տղամարդու վրա: Եվ իմաստ էլ չկա ապրել նման անկանխատեսելի կնոջ հետ, որը ցանկացած պահի կարող է հիմարություն անել: Եզրակացությունը՝ սովորեք վերահսկել ձեզ:

4. Եթե անցյալում կինը ցոփ կյանքով է ապրել: Կանացի «դոնժուանությունը» տգեղ անվանում ունի եւ հանրության վերաբերմունքը դրան բացասական է: Այդ պատճառով էլ երիտասարդ տարիքում մեկը մյուսի հետեւից զուգընկեր փոխելուց առաջ մտածեք, թե ինչ եք անելու 30-ից հետո, երբ արդեն դժվար է լավ տղամարդ գտնելը, իսկ ձեր բուռն անցյալի մասին, ինչպես ասում են, նույնիսկ քաղաքի շներն են տեղյակ: Տղամարդը ցանկանում է եթե ոչ առաջինը լինել, ապա գոնե ոչ 51-րդը: Եվ հաստատ չի ուզում, որ իր ծանոթներն իր կնոջ հետ որոշակի փորձառություն ապրած լինեն: Եզրահանգում. սեռական հասունացման պահից մտածեք ապագայի մասին: Երիտասարդությունը հավերժական չէ:

5. Կինը տղամարդուն օգտագործում է որպես սրտի թեթեւացման միջոց: Օրերով պատմում է իր խնդիրների, հոգսերի, գործողությունների մասին: Իհարկե պետք է կարծիքներ փոխանակել հուզող հարցերի ու դեպքերի մասին, բայց դարձյալ պիտի ամեն ինչի մեջ չափ լինի: Եթե գիշերվա կեսին զանգում եք տղամարդուն եւ ասում, որ շատ եք սիրում նրան եւ պատրաստ եք նրա համար ամեն ինչ անել, ժամանակի հետ դա սկսում է նյարդայնացնել: Իսկ եթե անընդհատ պատմեք, որ ձեզ համար կոշիկի 15-րդ էժանացած զույգն եք գնել եւ երեք տոկոսանոց զեղչի քարտի եք արժանացել ներդիրներ, շամպուն եւ դիմահարդարման պարագաներ գնելու համար, ապա ուղղակի կզզվեցնեք տղամարդուն եւ ձեր հերթական զանգը նրա մոտ նյարդայնության նոպա առաջ կբերի:

6. Կինն այլեւս իր տեսքին չի հետեւում: Ճիշտ է, արտաքինը մեծ նշանակություն չունի հարաբերությունների համար, այդուհանդերձ, չի կարելի ասել, որ տղամարդը դրան բոլորովին ուշադրություն չի դարձնում: Ու եթե նա ծանոթանում է նրբագեղ շիկահեր կնոջ հետ՝ ձիգ կրծքով ու նեղ իրանով, իսկ երկու տարվա համատեղ կյանքից հետո նա վեր է ածվում ինչ -որ տձեւ արարածի՝ հսկայական հետույքով ու առաձգականությունը կորցրած բարեմասնություններով, ապա տղամարդը զուտ գեղագիտական տեսակետից կորցնում է նրա նկատմամբ հետաքրքրությունը: Այո, կան տղամարդիկ, որոնց դուր են գալիս մի քիչ գիրամարմին կանայք, բայց չէ՞ որ այդ դեպքում նրանք հենց սկզբից էլ նման կանանց են փնտրում, այլ ոչ թե նիհարների հետ ամուսնանում: Եզրակացություն՝ հետեւեք ձեր տեսքին:

7. Ակնհայտ է, որ կինը տղամարդուն որպես դրամապանակ է օգտագործում: Մեզ դուր է գալիս կանանց մասին հոգ տանելը: Մենք ձեզ հաճույքով ռեստորան կտանենք, ծաղիկներ ու թանկ զարդեր կնվիրենք, ձեզ առագաստանավով շրջելու կտանենք կամ էլ ծովափնյա շքեղ հանգստավայր: Դրա դիմաց մենք շատ քիչ բան ենք պահանջում՝ սեր ու սեքս: Հատուկ շեշտենք առաջինը, քանի որ սեքսը կարելի է գնել նաեւ ավելի քիչ գումարով: Եթե կինը մշտապես տղամարդուց փող է կորզում, երեկոյան նրան պարգեւատրելով սեքսով, բայց միաժամանակ տղամարդը չի տեսնում ու չի զգում նրա սերը, ապա վաղ թե ուշ դա նրան կհոգնեցնի, ու դուք կմնաք առանց նոր մուշտակի ու հերթական ապարանջանի: Եզրակացություն՝ մի քիչ չափավորեք ձեր «ախորժակը»: Կամ եթե ուզում եք այսուհետ էլ տղամարդուց գումարներ կորզել, ուրեմն ցույց տվեք, որ սիրում եք նրան: Գոնե ուղղակի մի ասեք, որ ահա այդ բլուզը կամ մատանին եք ուզում: Կարելի է պարզապես ակնարկել, որ այս ձմռանը նորաձեւ է ադամանդյա ապարանջանը եւ բեւեռաղվեսի մորթիով մուշտակը, իսկ դուք չեք ուզում, որ ձեր ամուսնու գործընկերները կարծեն, թե նա հոգ չի տանում իր կնոջ մասին:

8. Կինը չափից ավելի անկեղծորեն է ցույց տալիս, որ ուզում է ամուսնանալ: Ոմանք այնքան հեռու են գնում այդ առումով, որ հանուն ամուսնության պատրաստ են նույնիսկ հղիանալ: Եթե տղամարդն ուզում է ամուսնանալ ձեզ հետ, դուք դա կզգաք: Բայց եթե այս պահին նա պատրաստ չէ դրան, անիմաստ է դեպքերը բռնի արագացնելը, ընդամենը «կվախեցնեք» նրան: Երբեք ինքներդ մի առաջարկեք առանց պահպանակների սեքս, հակառակ դեպքում տղամարդու մեջ անմիջապես կասկած կառաջացնեք: Ու նրա համանման առաջարկն էլ լուրջ մի ընդունեք: Իհարկե օրինավոր տղամարդը կնոջն ու իր երեխային չի լքի: Բայց «վրաերթով ամուսնությունը» հազվադեպ է հաջող լինում: 

9. Կինը դավաճանել է: Տղամարդը կարող է շատ բան ներել՝ գործնականում ամեն ինչ, բացի դավաճանությունից: Եթե դա եղել է, պատրաստ եղեք, որ դրա մասին իմանալուն պես ձեր ամուսինը խզելու է հարաբերությունները: Եվ ոչ մի արդարացում ձեզ չի օգնի: Եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, նրան ասեք այդ մասին: Ավելի լավ է բաժանվել փոխադարձ համաձայնությամբ, քան սկանդալով: Եվ իրավաբանական տեսանկյունից էլ անհամեմատ ավելի դժվար կլինի դավաճանելուց հետո ամուսնուց որեւէ բան ստանալը:

10. Կինը սկսել է ամուսնուց ավելի շատ վաստակել: Եթե տղամարդու համար մեծ եկամուտ ունենալը շատ բնական է, ինչի շնորհիվ էլ նա ինքնահաստատվում է կյանքում, որոշ կանանց համար դա փորձություն է: Ամուսնուց շատ վաստակող կինը գայթակղություն է ունենում ամուսնուն հանդիմանելու դրա համար, ասելու, թե նա ինչ վատ տղամարդ է եւ որ առանց իրեն, իրենք չքավորի պես կապրեին:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia