Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

Ահա թե ինչու են ռուսերենի համար առանձին հայեցակարգ ընդունում

POLITICS

Կրթության եւ գիտության նախարարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ պատրաստել է Հայաստանի հանրակրթական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ։ Հայեցակարգի նպատակը ռուսաց լեզվի ուսումնասիրության եւ դասավանդման բարձր որակի ապահովումն է, ինչպես նաեւ ռուսաց լեզվի հանրայնացումը։

 

«Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս եւ մասնագիտական հմտություններ ձեւավորելիս», - նշված է նախագծում: - Արտադրության, գիտության, կրթության եւ մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաեւ համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր եւ անհրաժեշտություն»:

 

Պարզվում է՝ կա երկու հայեցակարգ՝ մեկը օտար լեզուների, մյուսը՝ առանձին ռուսերենի: Հիմնավորումներն ընդհանուր առմամբ ճիշտ են՝ լեզուների իմացությունը չափազանց կարեւոր է ժամանակակից աշխարհում բոլոր ոլորտներում հետ չմնալու համար, մասնավորապես՝ բնական գիտությունների ոլորտում:

 

ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ասում է, որ ռուսերենն առանձնացրել են այն պատճառով, որ երկրորդ դասարանից է դասավանդվում և ամենամեծ տարածումն ունի։ «Դա նաև եվրասիական տնտեսական համագործակցության մեջ աշխատանքային լեզուն է», ասել է նա, ավելացնելով, որ մեր ավանդույթները, օտար լեզուներով դուռը հիմնականում ռուսերենով է։

 

Այս փաստարկները չեն դիմանում որեւէ քննադատության: Նախ, եթե ռուսերենը դասավանդվում է երկրորդ դասարանից, դա արդեն իսկ բավարար է, դասավանդման համապատասխան որակ ապահովելով, ստանալ արդյունք, երբ երեխան տիրապետի լեզվին: Առանձին հայեցակարգի կարիք այս դեպքում չկա, քանի որ եթե դասավանդման որակը չի ապահովվում, հայեցակարգերն այս դեպքում չեն օգնի:

 

Հաջորդ վիճելի փաստարկը ռուսերենի «դուռ» լինելն է դեպի այլ օտար լեզուներ եւ գիտություն: Ժամանակին՝ Խորհրդային երկրում իսկապես այդպես էր, ելնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից՝ Խորհրդային միությունը փակ երկիր էր, ստեղծվել էր ընդամենը մեկ խողովակ, որով զտվում ու ներս էր թողնվում տեղեկատվությունն ու մեթոդիկան, գրականությունը հիմնականում ռուսերենով էր, աշխարհի հետ շփումը փաստացի տեղի էր ունենում միջնորդավորված, եւ այստեղ ռուսերենի իմացությունը պարտադիր էր, քանի որ ողջ գրականությունը ռուսերենով էր:

 

Սակայն ներկայում իրավիճակն այլ է, եւ նույնիսկ ծիծաղելի է այդ մասին խոսելը: Ինտերնետ, մատչելի հաղորդակցություն, գիտական ողջ գրականության մատչելիություն, մի «պարզ» փոփոխությամբ՝ ներկայում համաշխարհային շփման լեզուն, ուզենք թե չուզենք, անգլերենն է: Ընդ որում, Ռուսաստանն էլ այս նոր իրավիճակի մեջ է, ռուսական գիտական, տեխնոլոգիական շրջանակներն անգլերենի խողովակով են հաղորդակցվում նորագույն նվաճումներին:

 

Այս պայմաններում ի՞նչ կարիք կա կրկին միջնորդավորված շփվել աշխարհի հետ, որը թե ժամանակի կորուստ է, թե նաեւ գիտական տեղեկատվության հնարավոր աղճատման ռիսկ, հաշվի առնելով ռուսական ավանդական «ֆիլտրերը»: Հայ առաջատար գիտնականները, ՏՏ ոլորտի մասնագետները ներկայում ուղիղ կապերի մեջ են առաջատար գիտական եւ տեխնոլոգիական կենտրոնների հետ եւ հաջողությամբ գործունեություն են ծավալում:

 

Մնում է Եվրասիական տարածքը, եւ այստեղ կրկին վերադառնում ենք երկրորդ դասարանից սկսած ռուսերենի դասավանդման որակի խնդրին: Դրա համար առանձին հայեցակարգ պետք չէ, պետք է ընդամենը, որ երեխաները սովորեն, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնելիս հաղորդակցվել, կամ երբ Դիմա Կիսելյովը Երեւանում տաքսի նստի՝ վարորդը կարողանա նրա հետ մի երկու բառ փոխանակել:

 

Սա է ռուսերենի այսօրվա պահանջարկի մակարդակը, խոշոր հաշվով: Ընդհանրապես, որեւէ լեզվի դոմինանտությունը եւ պահանջարկը որոշվում է տվյալ երկրի՝ համաշխարհային գործերին մասնակցության մակարդակով ու բովանդակությամբ, քաղաքակրթական առաքելությամբ: Օրինակ, ժամանակին աշխարհի բոլոր խոշոր նավահանգիստներում չինովնիկները սովորում էին հայերեն, քանի որ հայերը մեծ ներկայություն ունեին համաշխարհային առեւտրում:

 

Ըստ այդմ, որեւէ լեզու միջազգային հաղորդակցման միջոց է դառնում, ելնելով համաշխարհային քաղաքակրթական, գիտական, տեխնոլոգիական իրողություններից:

 

Կա նաեւ մյուս տարբերակը՝ փակ համակարգերը, որոնք պարտադրում են իրենց լեզուն զուտ քաղաքական նպատակներով, տվյալ երկրների ինքնիշխանությունը սահմանափակելու եւ կամակատար ռեժիմներ հաստատելու համար:

 

Ո՞րն է այսօր Ռուսաստանի քաղաքակրթական առաքելությունը, ի՞նչ դեր ունի Ռուսաստանը աշխարհի ներկայիս տեխնոլոգիական ու գիտական հեղափոխության շրջանում, այն գիտության ու տեխնոլոգիաների ստեղծո՞ղ է, թե դրանց խոչընդոտը: Օրինակ, ՌԴ անվտանգության հայեցակարգում կանաչ տեխնոլոգիաները համարվում են սպառնալիք Ռուսաստանին:

 

Այս համատեքստում, ի՞նչ դեր ու առաքելություն ունի ռուսաց լեզուն, ի՞նչ քաղաքականության գործիքն է այն՝ քաղաքակրթական առաջընթացի՞, թե հետադեմ կայսերական էքսպանսիայի:

 

Այս պայմաններում, երբ ռուսերենի համար առանձին հայեցակարգ է պատրաստվում, դա նշանակում է, որ կա արտաքին պարտադրանք, կամ էլ այդ հայեցակարգի մշակողները չեն նկատել վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած փոփոխությունները: Այս երկրորդը բացառենք, մնում է արտաքին պարտադրանքը: Օրինակ, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե անթաքույց պահանջում են ռուսերենի կարգավիճակ Հայաստանում, ընդհուպ՝ պետական լեզվի: Հնարավոր է՝ այս հայեցակարգը դրա առաջին փուլն է:

 

 

Կարեն Կարապետյանն ու Կրթության նախարարն ավելի լավ է պարզ ասեն այդ մասին, քան բերեն անհեթեթ պատճառաբանություններ: Միեւնույն է, ինչ հայեցակարգ էլ մտցնեն, հայերը սովորելու են այն լեզուն, որն իրենց պետք է կյանում, աշխատանքում եւ ուսման մեջ:

Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield