Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Ամեն ինչ բժիշկների և Աստծո ձեռքերում է. Սուրեն Թադևոսյանը՝ Իսպանիայում բուժում ստանալու, անձնական կյանքի ու ապագա պլանների մասին

LIFE

Life.panorama.am-ը րում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Սուրեն Թադեւոսյանը, ով այս ընթացքում բուժման նպատակներով գտնվում է Իսպանիայում: Ռեժիսորը մեզ հետ զրույցում պատմել է առողջության վերականգման, սպասվելիք վերադարձի, ինչպես նաեւ անձնական կյանքի մասին:

-Սուրեն, ամիսներ առաջ Ձեզ ճանաչողներին եւ Ձեր գործը գնահատողներին մի լավ վախեցրիք, բոլորը անհանգստացած էին Ձեր առողջության համար, ինչպե՞ս եք հիմա Ձեզ զգում, որքանով տեղյակ եմ հիմա բուժման փուլում եք, մի փոքր կմանրամասնե՞ք:

- Հունիս 4-ին իմ ընկերների օգնությամբ ինձ տեղափոխեցին Իսպանիայի Վալենսիա քաղաք: Այստեղ ես հենց օդանավակայանից տեղափոխվել եմ Վալենսիայի «LA FE» հիվանդանոց, որտեղ պառկել եմ չորս ամիս. Այդ ընթացքում բարդ վիրահատություն եմ տարել, բայց հիմա բարեբախտաբար արդեն դուրս եմ գրվել հիվանդանոցից եւ բուժումն ու վերականգնողական պրոցեդուրաները շարունակում եմ տանը՝ հաճախակի հիվանդանոց գնալ-գալով:

-Ձեր իսկ թույլտվությամբ, կցանկանայի խոսել նաեւ այն լուրերի մասին, ըստ որի տարածվել էր, իբրեւ թե առողջական լուրջ խնդիրների պատճառով Ձեր ոտքը անդամահատել են, սակայն հստակ հաստատում կամ հերքում կարծես թե չեղան, եթե դեմ չեք լինի, հիմա որեւէ մեկնաբանություն կտա՞ք այդ լուրերի վերաբերյալ:

- Ինձ թվում է՝ իմ ախտորոշումը եւ խնդիրները զուտ իմ անձնական խնդիրներն են եւ կարիք չկա դրանց մասին շատ ընդարձակվել: Մարդուն պետք է գնահատել, հարգել կամ հակառակը՝ ըստ իր աշխատանքի, այլ ոչ թե ֆիզիկական կամ առողջական վիճակի:

-Հետաքրքիր է՝ դեռ շա՞տ ժամանակ կպահանջվի կրկին աշխատանքային կյանքին վերադառնալու համար:

- Փառք Աստծուն, իմ ուղեղը լավ աշխատում է եւ աշխատանքին վերադառնալու համար կարծես թե ոչինչ չի կարող խանգարել, չնայած որոշ բարդությունների, որոնք հիմա կան:

-Սուրեն, Ձեր «Before i die» ֆիլմը բավականին մեծ հաջողություն ունեցավ: Հետաքրքիր է՝ արդեն հաջողված փորձից հետո ապագայի համար նոր ֆիլմերի մտահղացումներ ունե՞ք:

- Իմ «Before i die» ֆիլմը անցավ իր ճանապարհը եւ արդեն կարելի է որոշ արդյունքների մասին վերջնական խոսել՝ 17 միջազգային կինոփառատոն 11 երկրներում, 8 հաղթանակ՝ սա համարում եմ բավականին մեծ գնահատական: Հիմա կան մի քանի նոր կարճամետրաժ եւ երկու լիամետրաժ ֆիլմերի գաղափար, որոնց համար աշխատանքները հույսով եմ մյուս տարի կսկսվեն:

-Կցանկանայի իմանալ Ձեր գնահատականը այսօր օր օրի շատացող տեսահոլովակների եւ ֆիլմերի վերաբերյալ, որպես փորձառու մասնագետ ինչպիսի՞ որակական փուլում ենք գտնվում ըստ Ձեզ, քանի որ գիտեմ, որ առաջ միշտ չէ, որ հիացել եք հայ մասնագետների պրոֆեսիոնալիզմով:

- Կան եւ լավ, եւ վատ օրինակներ: Ընդհանուր առմամբ, համարում եմ, որ առաջընթաց կա այս ոլորտում, չնայած խնդիրները, իհարկե, դեռ շատ են: Սա մի առանձին հարցազրույցի ամբողջական թեմա է:

-Սուրեն գաղտնի չէ, որ հանրային մարդկանց անձնական կյանքը մշտապես հետաքրքրել է հասարակությանը, դուք էլ բացառություն չեք: Ձեր պարագայում էլ մարդիկ հետաքրքրվում էին Ձեր ամուսնալուծության ու նոր ամուսնության մասին, հետաքրքիր է՝ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Ձեր նախկին կնոջ հետ:

- Անձնական կյանքը դրա համար էլ կոչվում է անձնական, որովհետեւ վերաբերվում է միայն տվյալ անձին: Դա իմ խնդիրն է եւ ոչ մեկին այն հետաքրքիր չէ:

-Ձեր երկրորդ կինը բավականին երիտասարդ է, տարիքային մեծ տարբերությունը օգնո՞ւմ է, թե երբեմն խանգարում:

- Չեմ համարում, որ 14 տարին շատ մեծ տարբերություն է: Համենայնդեպս, Աննան այնքան խելացի է, որ մեզ դա ընդհանրապես չի խանգարում:

-Սուրեն, առաջին ամուսնությունից ծնված Ձեր երեխաներից երկուսը դեռ բավականին փոքր են, հետաքրքիր է, աշխատանքային զբաղվածության ընթացքում կարողանո՞ւմ եք անհրաժեշտ ժամանակը տրամադրել նրանց, քանի որ շատ ծնողներ են սրտնեղում, որ իրենց ուզածի պես երեխաների հետ շփվել չի հաջողվում:

- Իմ երեխաների հետ կապը միշտ եղել է եւ միշտ էլ լինելու է, ու դրան ոչինչ եւ ոչ մեկը չի կարող խանգարել: Փառք Աստծուն, այդպիսի խնդրի առաջ ես երբեք չեմ կանգնել:

-Որքան հասկացել եմ Ձեր երեխաների վերաբերյալ արված գրառումներից, երեխաներ շատ եք սիրում, հետաքրքիր է՝ չե՞ք ցանկանում եւս մեկն ունենալ:

- Իհարկե, կցանկանամ, ամեն ինչ իր ժամանակին:

-Սուրեն, դուք կարծես սիրում եք հաճախ փոխել բնակության հասցեն, հատկապես սիրում եք, որ հասցեի փոփոխության ժամանակ փոխվի նաեւ երկիրը, հետաքրքիր է, ե՞րբ եք նախատեսում վերադառնալ Հայաստան:

- Իմ ամբողջ կյանքի ընթացքում բնակությանս վայրը փոխել եմ ուսման կամ աշխատանքի բերումով, իսկ հիմա ես առաջին անգամ կարող եմ ասել, որ ստիպված եմ գտնվել հայրենիքից հեռու զուտ բուժման նպատակից ելնելով: Ցավոք, սա երկար պրոցես է եւ հստակ ասել, թե կես տարի, կամ մեկ տարի հետո կկարողանամ վերադառնալ, ես չեմ կարող: Ամեն ինչ  բժիշկների եւ Աստծո ձեռքերում է. ամեն դեպքում, ես ամեն գիշեր քնում ու ամեն առավոտ արթնանում եմ իմ Երեւանի մասին մտքերով եւ կարոտով։

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGO