Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Քիմ Քարդաշյանի ֆենոմենը. ինչպես ոչնչից դարձնել աստղ (լուսանկարներ)

LIFE

Լրագրող

 Ո՞վ է Քիմ Քարդաշյանը, ի՞նչ է նա արել, որ ամբողջ աշխարհը սկսել է խոսել նրա մասին: Ոչ մի աղմկահարույց կինոդեր, ոչ մի երաժշտական սկավառակ նա չունի, սակայն մշտապես առաջատար ամսագրերի շապիկին է: Այսպիսով՝ ո՞վ է Քիմը, և ի՞նչ պետք է անել՝ հասնելու համար այն ամենին, ինչին նա է հասել:

Vipnews.com.ua-ը հաջողակ կարիերա ստեղծելու 10 գրավական է ներկայացնում, որոնք ստուգված են հենց Քիմի փորձով:

1. Ծնվել ճիշտ ընտանիքում

Քիմը ծնվել է հարուստ ընտանիքում, մեծացել է Բևեռլի Հիլզում՝ շրջապատված հաջողակ երաժիշտներով և գործարարներով: Նա չի իմացել ինչ է աղքատությունը:

2. Պատրաստ լինել սեփական կյանքը շոուի վերածելուն

2007թ. մեկնարկեց «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուն, որն արագ տարածում ստացավ ամբողջ աշխարհում, իսկ Ամերիկայում դժվար թե որևէ մեկը չկարողանա հիշել դրա մի ինչ-որ հատվածը:

3. Ամուսնանալ հանուն փիարի

Քիմի ամուսնական կյանքը բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ տևել է ընդամենը 72 օր: Հարսանիքի յուրաքանչյուր հատված այնպես էր ծրագրավորված, կարծես այն գրված էր հոլիվուդյան սցենարիստների կողմից, սակայն այն ժամանակ Քիմը հերքում էր բոլոր ակնարկներն այն մասին, որ ամուսնանում է հանուն ցուցադրության, և պնդում էր, որ Քրիսի հետ իրենց հավերժն է կապում:

4. Ամուսնանալ ևս մեկ անգամ ԱՄՆ ապագա նախագահի հետ

Նախորդ տարի Քիմ Քարդաշյանը կրկին ամուսնացավ: Այս անգամ ռեփ-կատարող Քանյե Ուեսթի հետ և ոչ փիարի համար: Ինչպես և Քիմը, Քանյեն նույնպես զուրկ չէ էքսցենտրիզմից: Օրինակ՝ նա ինքն իրեն հռչակել էր բոլոր ժամանակների մեծագույն ռոք-աստղ, իսկ այս տարի MTV մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է իր թեկնածությունը դնել ԱՄՆ նախագահի ընտրություններում:

5. Հղիությունը դարձնել շոու

Նույնիսկ հղիության ընթացքում Քարդաշյանը ինքն իրեն չի դավաճանում և անկեղծ զգեստներ է կրում:

6. Հազար սելֆի անել և հրապարակել դրանք սեփական գրքում

Քիմ Քարդաշյանի՝ վերջերս լույս տեսած ինքնանկարների գիրքը քիչ էր մնում գրական հիթ դառնար: Դա ևս մեկ անգամ ընդգծում է նրա աստղային կերպարը:

7. Փող ստեղծել նույնիսկ անհաջողությունների վրա

2006թ. Քիմը հայտնվեց մեծ սեքս-սկանդալի կենտրոնում: Նրա անձնական տեսագրությունը հայտնվեց պոռնոգրաֆիկ ֆիլմերով զբաղվող ընկերություններից մեկի ձեռքին և տարածվեց համացանցում: Սկզբում Քիմն ուզում էր դատի տալ ընկերությանը, սակայն հետո որոշեց, որ կարելի է օգտվել այդ իրավիճակից և պայմանագիր կնքեց ընկերության հետ, որ տեսագրության ամեն ներբեռնումից գումարային տոկոսներ ունենա: Պայմանագիրը Քիմին մոտ 300 հազար դոլար եկամուտ բերեց:

8. Զարմացնել երկրպագուներին տարօրինակ հայտարարություններով

Մի անգամ Քիմը իր էջում գրառում էր արել՝ The pope is dope: Pope-ը՝ դա Հռոմի Պապն է, իսկ dope-ը՝ անգլերենում միանգամից երեք նշանակություն ունի. հիանալի, հիմար և թմրանյութ: Թե ինչ է նկատի ունեցել Քիմը պարզ չէ, բայց նա մեծ աղմուկ է բարձրացրել միայն մեկ նախադասությամբ:

9. Հանճարեղ լինել

Անկեղծ լինելու դեպքում պետք է ասել, որ Քիմն իրոք հրաշալի բիզնեսմեն է, նա կարողանում է օդից փող ստեղծել: Պապարացիների կողմից արված ամեն լուսանկարը, ամեն գրառումը Twitter-ում և դրանցից ամենաանհաջողները նրան եկամուտ են բերում:

10. Ունենալ աշխարհում ամենագեղեցիկ հետույքը

Իրականում մենք գիտենք Քիմի հաջողության գաղտնիքը: Ո՛չ, դա ի ծնե գործարարության հոտառություն ունենալը չէ, ո՛չ էլ բախտը: Գաղտնիքը աստղի հինգերորդ կետն է, որը տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի ընթերցողները աշխարհում լավագույնն են համարել, ընդ որում՝ Քիմը հաղթել է միաձայն, միանգամից առաջ անցնելով և՛ Ջենիֆեր Լոպեսից, և՛ Բեյոնսեից:

Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGO