Իմ մարմինը լավագույնն է Նյու Յորքում. Վին Դիզել
LIFE1in.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Վին Դիզելը «Complex» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է իր բոլոր չարախոսներին՝ հայտնում է starslife.ru-ն: Նա հավատացրել է, որ այնպիսի մարմին, ինչպիսին ունի ինքը, Նյու Յորքում չեն տեսել արդեն տասնամյակներ:
Տհաճ խոսակցության համար առիթ է հանդիսացել դերասանի հայտնվելը Մայամիի հյուրանոցներից մեկի պատշգամբում: Պապարացիները նրան նկարել են ոչ այնքան լավ մարզավիճակում:
Այժմ նա ստիպված է պաշտպանվել: «Սա նման է տնօրենների խորհրդի առջև հաշվետվության: Մարդիկ, դուք լո՞ւրջ եք: Ես պարտավոր չեմ կատարյալ երևալ, առանց այդ էլ կես տարի անցկացրել եմ տեսախցիկի առաջ: Ընդհանրապես՝ ես հայր եմ, իսկ հայրերը հենց այդպիսի տեսք ունեն: Ամեն դեպքում իմ մարմինը լավագույնն է Նյու Յորքում»,- պատասխանել է նա:
Ի դեպ, «Վհուկների վերջին որսորդում» իր վերջին դերի համար դերասանը ստիպված է եղել հավաքել 2-3 կիլոգրամ, քանի որ նրա պրոդյուսերը հայտարարել է, որ 30-ականներին սպորտդահլիճներ չեն եղել:



