Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Հիտլերի, Ստալինի և աշխարհի այլ առաջնորդների մայրերը. ովքեր էին նրանք (լուսանկարներ)

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

Հիտլեր, Ստալին, Լենին, Չերչիլ, Քենեդի. բոլոր այս մարդիկ նշանակալի ազդեցություն են ունեցել 20-րդ դարի պատմության վրա։ Նրանց մասին մենք գրեթե ամեն ինչ գիտենք, իսկ այ նրանց մայերը միշտ ստվերում են մնացել։ Ժամանակն է ավելին իմանալ այն կանանց մասին, ովքեր փոխել են պատմության ընթացքը՝ լույս աշխարհ բերելով «հերոսներին»։

 1  Ստալինի մայրը. Եկատերինա Գեորգիևնա Գելաձե (1858-1937թթ)։ Եկատերինա (Կեկե) Գելաձեն ծնվել է Վրաստանի փոքրիկ ուղղափառ գյուղում, 17 տարեկանում ամուսնացել է Վիսարիոն (Բեսո) Ջուգաշվիլիի հետ։ Նրա երկու երեխաները մահացան լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ հետո, իսկ երրորդը՝ Իոսիֆը, կենդանի մնաց։ Իոսիֆի ծնունդից հետո Վիսարիոնը սկսեց խմել, այդ իսկ պատճառով Կեկեն թողեց նրան։ Ստալինի մայրը չափազանց խիստ ու դաժան կին էր, շատ էր աշխատում, որպեսզի որդուն կարողանա տալ լավագույնը և ցանկանում էր, որպեսզի Իոսիֆը հոգևորական դառնար։ Սակայն ինքն՝ Իոսիֆը, ավելին էր ուզում…

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 2  Բրեժնևի մայրը. Նատալյա Դենիսովնա Մազալովա (1886-1975թթ․)։ Ծնվել ու մեծացել է Կուրսկի մարզի Կորսկի շրջանի Բրեժնև գյուղում։ Նա լավ կրթություն է ստացել, որը նա փորձում էր սերմանել նաև իր երեխաների մոտ։ Նույնիսկ երբ Լեոնիդ Իլյիչը Մոսկվայում ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում, նրա մայրը շարունակում էր Դնեպրոդերժինսկում իր հին բնակարանում ապրել։ Նրան մի անգամ չէ, որ առաջարկել են տեղափոխվել, սակայն նա շարունակում էր սովորական շարքային սովետական թոշակառուի կյանքով ապրել։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 3  Չերչիլի մայրը. Ջեննի Ջերոմ (1854-1921թթ․)։ Ծնվել է ԱՄՆ-ում, եղել է Երկրորդ աշխարհամարտի տարիների ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը՝ ամերիկացի ֆինանսիստի դուստր։ 1874թ․-ին ամուսնացել է Չերչիլի հոր հետ ու տեղափոխվել Անգլիա։ Ինչպես ընդունված էր այն տարիներին բարձր հասարակություններում, Ջեննին իր որդու դաստիարակությունը վստահում էր դայակներին և մանկության տարիներին բավականին սառն էր տղայի հանդեպ, սակայն ավելի ուշ նրանք լավ ընկերներ դարձան։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 4  Լենինի մայրը. Մարի Ալեքսանդրևնա Բանկ (1835-1916թթ): Ծնվել է Սանկտ Պետերբուրգում, լավ կրթություն է ստացել, մի քանի լեզուներ սովորել։ Ամուսնությունից Մարիա Ալեքսանդրևնան 8 երեխաներ է ունեցել՝ 4 տղա և 4 աղջիկ։ Ավելի ուշ կորցրել է ամուսնուն ու ստիպված եղել ողջ պատասխանատվությունը վերցնել իր ուսերին։ Նրա չորս երեխաները հեղափոխականներ դարձան։ Նա աջակցում էր որդու՝ Վլադիմիրի գործունեությանն ու երկու անգամ այցելել է նրան արտասահմանում (1902թ.-ի ամռանը Ֆրանսիայում ու 1910թ.-ի աշնանը Ստոկհոլմում)։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 5  Ջոն Քենեդիի մայրը. Ռոուզ Ֆիցջերալդ (1890-1995թթ․)։ Յոթ տարի սիրատածելուց հետո 1914թ․-ի հոկտեմբերի 8-ին նա ամուսնացավ Ջոզեֆ Պատրիկ Քենեդու հետ։ Ռոուզն ու Ջոզեֆը 10 երեխաներ ունեցան։ 1969թ․-ի նոյեմբերին մահացավ նրա ամուսինը։ Ինքը՝ Ռոուզը, մահացավ 1995թ․-ի հունվարի 22-ին 104 տարեկանում թոքաբորբից։ Նա իր 4 երեխաներից ու երեք թոռներից ավելի երկար ապրեց։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 6  Ռուզվելտի մայրը. Սարա Դելանո (1854-1941թթ․)։ Սարան ագությամբ հրեա էր և պատկանում էր Հայդ պարկի տեղի ազնվականությանը։ Երբ Ֆրանկլինը փոքր էր, ընտանիքը շատ էր ճամփորդում Եվրոպայով, այդ իսկ պատճառով ապագա նախագահը մի քանի օտար լեզուներ էր հասցրել սովորել։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 7  Ադոլֆ Հիտլերի մայրը. Կլարա Պելցլ (1860-1907): Ծնվել է Ավստրիական կայսրությունում: Դպրոցից հետո 13 տարեկանում աշխատանքի է անցել Ալոիս Հիտլերի մոտ՝ որպես սպասուհի։ Կլարան Ալոիսի զարմուհին էր՝ նրա քրոջ դուստրը։ Ալոիսը 23 տարով մեծ էր Կլարայից։ Տնային պարտականությունները Կլարան աննկատ ու բարեխղճորեն էր կատարում, նա միշտ ենթարկվում էր ամուսնու կամքին, եկեղեցի էր հաճախում և մույնիսկ ամուսնանալուց հետո չէր կարողանում հաղթահարել ծառայի և հարճի իր նախկին կարգավիճակը, իսկ ամուսնուն անվանում էր «քեռի Ալոիս»։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGO