Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


8 ամենախորհրդավոր չբացահայտված առեղծվածները (լուսանկարներ)

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

1. Վոյնիչի մանուսկրիպտը

Այս գիրքն իր անվանումը ստացել է լեհական արմատներով ամերիկացի Ուիլֆրիդ Ֆոյնիչի ազգանունից, ով զբաղվում էր անտիկվար գրքերի առևտրով: 1912 թվականին նրա կողմից ձեռք բերված այս 240 էջանոց գիրքը գրված է բացարձակապես անհայտ լեզվով: Գիրքը նաև հագեցած է բազմաթիվ գունավոր պատկերներով, որոնք պատկերում են տարբեր իրադարձություններ և բույսեր, որոնք նման չեն ոչ մի հայտնի բույսի: Այս աշխատության հեղինակն անհայտ է: Ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ ձեռագիրն արվել է 1404-1438 թվականներին և այս զարմանալի գիրքը ստացել է «Աշխարհի ամենաառեղծվածային ձեռագիր» անվանումը:

2. Կրիպտոս

Կրիպտոսը, դա նկարիչ Ջիմ Սանբորնի կողմից ստեղծված մի քանդակ է՝ պատված գաղտնագերով, որը տեղադրված է ԿՀՎ-ի կենտրոնական գրասենյակի առջև: Գաղտնագիրն այնքան բարդ է, որ հենց ԿՀՎ-ն չի կարողացել մինչև վերջ հասկանալ այն:

Քանդակի վրա օգտագործվել է 4 տեսակի գաղտնագիր, որոնցից 3-ը կարողացել են բացել, սակայն 4-րդը այդպես էլ մնացել է անընթեռնելի: 2006 թվականին Սանբորնը հուշել է, որ 1-ին գաղտնագրում կա հուշում, թե ինչպես բացել 4-րդ գաղտնագիրը, իսկ հետո ևս մեկ հուշում է տվել. 4-րդ գաղտնագրում առկա 64-69NYPVTT կոդը նշանակում է «Բեռլին»:

3. Զոդիակի նամակները

Զոդիկակի նամակները իրենցից ներկայացնում են 4 գաղտնագրերով նամակ, որոնք, ինչպես ենթադրվում է, գրվել են լեգենդար Զոդիակի կողմից, ով սերիական մարդասպան էր, որը ահաբեկում էր Սան Ֆրանցիսկոյի բնակչությանը 1960-ականների վերջին և 1970-ականներ սկզբին: Զոդիակը նամակները գրում էր իր վրա լրագրողների և ոստիկանների ուշադրությունը սևեռելու համար: Նամակներից 1-ի գաղտնագիրը հհաջողվեց հասկանալ, բայց մյուս 3-ինը այդպես էլ անհայտ մնացին: Եվ ինչն է սարսափելի. մինչ օրս անհայտ է նաև Զոդիակի ինքնությունը: Հայտնի է միայն, որ 1970-ականներից հետո նրա կողմից կատարված սպանությունների մասին որևէ տեղեկություն չկա:

4. WOW! ազդանշանը

1977 թվականի մի ամառային գիշեր, այլմոլորակային բանականությունների կողմից արձակվող ազդանշաններ փնտրող SETI ծրագրի կամավոր Ջերի Էմանը հավանաբար դարձավ առաջին մարդը, ով ֆիքսել այլմոլորակայինների կողմից արձակված ազդանշան: Նա ուսումնասիրում էր տիեզերքի խորքից եկող ռադիոալիքները, պատահաբար գրանցեց իր սարքերով ուժեղ ռադիոտատանում, որը գալիս էր Երկրից 120 լուսատարի հեռավորության վրա գտմնվող Աղեղնավորի Տաու աստղի մոտից: Ադզանշանի չափագրում տևեց 72 վայրկյան, քանի որ Էմանի սարքավորումների հնարավորություններն այդքան էին թույլ տալիս, իսկ տվյալներով թղթի վրա արված «WOW!» մակագրությունը դարձավ նաև այս բացառիկ ազդանշանի անվանումը: Ցավոք, ազդանշանը կրկին չափագրել այդպես էլ չհաջողվեց, որքան էլ գիտնականները տնտղեցին այդ տեղանքը, ինչը հիմք է տալիս սկեպտիկներին կասկածի տակ առնել այդ ազդանշանի բնույթը:

5. Թամամ Շուդի գործը

1948 թվականին ավստրալական ԱդելաիդայիՍոմերտոն Բիչ լողափին հայտնաբերեցին հայտնաբերեցին անհայտ մի մարդու դի: Բացի նրանից, որ տղամարդու ինքնությունը այպես էլ չպարզվեց, նրա տաբատի գաղտնի գրպանից մի գրություն գտան, որն ընդամենը երկու բառ ուներ. «Թամամ Շուդ»: Այս բառակապակցությունով է ավարտվում Օմար Խայամի «Ռուբայատ» աշխատությունը և նշանակում է «Ավարտված է»: Այնուհետև հայտնաբերվեց նաև հենց «Ռուբայատ»-ի կրկնորինակ, որի մեջ ինչ որ գաղտնագիր կար, սակայն այն հասկանալ այպես էլ չհաջողվեց:

6. Շաբորոյի գաղտնագիրը

Նկարում բրիտանական Ստաֆորդշիրում գտնվող հովվական մի գերեզման է: Առաջին հայացքիցց կարող է թվալ, որ տեսնում եք Նիկոլյա Պուսսենի «Արկադիական հովիվներ» կոմպոզիցիայի կրկնօրինակ, սակայն մոտիկից նայելով, դուք կարող եք տեսնել, որ դրա վրա DOUOSVAVVM տառերի տարօրինակ հերթականություն կա: Սա գաղտնագիր է, որն առեղծված է մնում արդեն ավելի քան 250 տարի:

Ոմանք համարում են, որ այս գաղտնագիրն արել են Տաճարի միաբանության ասպետները և այն հուշում է, թե որտեղ է գտնվում Սուրբ Գավաթը: Շատ հայտնի մարդիկ են փորձել բացել այս գաղտնագրի առեղծվածը, այդ թվում նաև Չարլզ Դիկենսն ու Չարլզ Դարվինը, բայց նրանք բոլորն էլ փախողվել են:

7. Ֆեստական սկավառակ

Իտալացի հնեաբան Լուիջի Պերնյեն 1908 թվականին Ֆեստում գտնվող պալատի ավերակներում իրականցվող պեղումների ժամանակ հայտնաբերեց կավե մի սկավառակ, որի վրա անհասկանալի սիմվոլներ էին: Մինոսական քաղաքակրթության այս բեկորը հանդիսանում է հնեաբանության ամենաարդիական ու հետաքրքրական առեղծվածներից մեկը, քանի որ սկավառակի վրայի նշանները ապակոդավորել չի հաջողվել: Ք.Ա. 2-րդ հազարամյակում պատրաստված այս սկավառակի վրայի սիմվոլները անընթեռնելի են և շատ տեսաբանների կարծիքով՝ ենթակա էլ չեն ապակոդավորման:

8. Ռոնգոռոնգո

Ռոնգոռոնգոն անհասկանալի նշանների մի համակարգ է, որոնք գտնվել են Զատկի կղզում հայտնաբերված տարբեր իրերի վրա: Որոշ գիտնականներ համարում են, որ սա կորսյալ լեզվի կամ էլ նախալեզվի մնացորդներ են և ռոնգոռոնգոն կարող է հանդիսանալ 3-4 իրարից լրիվ անկախ ստեղծված գրերից մեկը:

Այս սիմվոլներիի իմաստը հասկանալ դեռ չի ստացվել ու թեև դրանք կարող էին հուշել մեզ, թե ինչ ճակատագրի է արժանացել անհայտացած այս քաղաքակրթությունը, որը ժամանակին արձաններ է կանգնեցրել Զատկի կղզում, բայց ավաղ, ամենայն հավանականությամբ այս գրերը կարդալու հնաարավորությունները մեկընդմիշտ կորած են:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia