Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթը, նիհարել է 33 կգ և շուտով այդ մասին հաղորդում է վարելու

LIFE

Wnews.am-ը գրում է.

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, վերջերս գիրք է հրատարակել «Նոր կյանք նոր մարմնում» խորագրով, որն ուղղված է ավելորդ քաշ ունեցող կանանց։ Գրքի հրատարակությունից հետո շատ կանայք սկսեցին դիմել Լիլիթին՝ իրենց համար սննդակարգ գրելու համար։ Շուտով նա հաղորդում կվարի, որի առաջին մանրամասները վստահել է BlogNews-ին։

Դերասանի կինը պարբերաբար ներկայացնում է իր հաջողությունները՝ նշելով, որ ավելի երիտասարդ տարիքում՝ 18 տարեկանում, ինքն էլ բավականին լուրջ խնդիր է ունեցել, սակայն հաղթահարել է ավելորդ քաշը։ Լիլիթը կրկին բախվեց քաշի խնդրին հետծննդաբերական շրջանում, սակայն կարողացել է նիհարել 33 կգ և այժմ կշռում է 46 կգ։ Շուտով «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով Լիլիթը կներկայացնի իր հաղորդումը, որը կլինի ճիշտ սնվելու և կազմվածքին հետևելու մասին։ «Կինը ծնվում է, որպեսզի միշտ գեղեցիկ լինի, մենք միշտ պետք է հետևենք մեզ. բնությունն է մեզ այդպիսին ստեղծել։ Երեխայի ծննդից հետո շատ կանայք այլևս չեն հետևում իրենց՝ մտածելով, որ իրենց առաքելությունն արդեն կատարված է»,- ասաց նա։

Լիլիթը պատմեց, որ ինքն ու ամուսինը «Երկիր Մեդիային» առաջարկել են մի թողարկում նկարահանել, որի շրջանակներում նա կներկայացնի ճիշտ սննդակարգի ձևը, սակայն հեռուստաընկերությունից ցանկություն են հայտնել շարք անել։ «Այս փուլում նախատեսում ենք 4 հաղորդում թողարկել։ Առաջին հաղորդումն ընդհանուր է լինելու, երկրորդում հյուրը կլինի իմ հաճախորդը, ում հետ կզրուցենք՝ ինչպես է նիհարել, ինչու է դիմել ինձ, ինչ դժվարություններ է ունեցել, քանի որ դիետա պահելիս լինում են պոռթկման պահեր։ Երրորդ հաղորդման հյուրը կլինի արտերկրից՝ Գերմանիայից կամ Շվեդիայից իմ հաճախորդը, ով կպատմի, թե ինչպես է կարողանում նիհարել տարածության վրա։ Չորրորդ հաղորդման ժամանակ դիետիկ մի բան կպատրաստեմ և կներկայացնեմ՝ ինչն ինչի հետ չի կարելի ուտել, որ ժամին ինչ չի կարելի ուտել»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ չգիտի՝ հետագայում հաղորդումն ինչ ճակատագիր կունենա, քանի որ մոտ տասն օրից աշխատանքային առաջարկով մեկնելու է Մոսկվա։

«Ինձ առաջարկել են աշխատել այն ֆիթնես ակումբում, որտեղ ժամանակին մարզվել եմ։ Նրանք տեսել են, թե ես ինչ կարճ ժամանակում ինչ արդյունք եմ գրանցել։ Երբ առաջին անգամ գնացի մարզասրահ, փորիս ահավոր ճարպ կար, հիմա նույնիսկ մկաններ ունեմ, թեև 1 տարի էլ չկա, ինչ սպորտով եմ զբաղվում։ Նրանք ուզում են հասկանալ՝ ես ինչ եմ արել, գուցե նոր մեթոդներ ունեմ։ Այնտեղ ճիշտ սննդակարգի մեծ դպրոց կա, ցանկանում են, որ ես էլ բաց դասեր վարեմ, մոտիվացնեմ կանանց, մասնավորապես՝ հետծննդաբերական շրջանում»,- ասաց Լիլիթը, ով իրեն դիետոլոգ չի համարում։ նա առաջնային է համարում մարդու մոտիվացիան և խոստովանում է, որ հաճախ իր հաճախորդները ոչ թե սննդակարգ սահմանելու, այլ մոտիվացիա ստանալու համար են դիմում իրեն։

«Ուզում եմ՝ մարդիկ հասկանան, որ դա միայն գեղեցկություն չէ, դա նաև առողջություն է։ Արդեն մի քանի ամիս է՝ Երևանում եմ և հասկանում եմ, որ մարդկանց 90 տոկոսն ուղղակի սարսափելի են նիհարում։ Հեռու չգնամ՝ իմ ամուսինը»,- ասաց նա ու հավելեց, որ կարողացել է Ալեքսանդրի համար էլ սննդակարգ սահմանել։ Որոշ ժամանակ առաջ դերասանն ասում էր, որ թեև նիհարելու ցանկություն ունի, չի կարողանում հաջողություններ գրանցել, հիմա արդեն նա կնոջ խիստ վերահսկողության տակ է:)

«Տղամարդու համար դա ավելի դժվար է, քան կնոջ. երկար ժամանակ նա չէր կարողանում սննդակարգ պահել, սակայն արդեն մեկուկես ամիս է՝ ստացվում է։ Իհարկե երբեմն մենք վիճում ենք, նա ուզում է ուրիշ բան ուտել, ես ասում եմ՝ մի  շեղվիր քո նպատակից։ Տանը պատրաստում եմ բացառապես դիետիկ սնունդ։ Մեր տանն իսպառ բացակայում է շաքարավազը, սովորական հացը։ Երբ հյուր ենք ունենում, երբեմն նույնիսկ անհարմար իրավիճակ է ստեղծվում, սակայն ես այդպես եմ անում, որ եթե տանը չլինեմ, նա չդիմանալու խնդիր չունենա։ Դժվարն առաջին մեկ ամիսն է, հետո արդեն օրգանիզմը սովորում է»,- նկատեց դերասանի կինը։ 

Հաջորդ տարի Լիլիթը նախատեսում է հրատարակել իր գրքի երկրորդ մասը։ Նա նշեց, որ առաջին գիրքն ընդհանուր է՝ ավելի շատ ստիմուլ է հանդիսանում, բայց ոչ ուղեցույց, իսկ երկրորդը կլինի ավելի առարկայական։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys