Yerevan, 19.July.2026,
00
:
00
BREAKING


10 սխալ, որոնք չի կարելի անել, եթե հայտնվել եք փողոցային ծեծկռտուքի մեջ

LIFE
Blognews.am-ը գրում է.
 
1. Դուք սպասում եք, որ ագրեսորն առաջինը խփի Ձեզ, որպեսզի պատասխանեք նույն կերպ։ «Նորմալ տղերքն առաջինը կռիվը չեն սկսում» կարգախոսը նստած է Ձեր գլխում, բայց պետք չէ մոռանալ, որ առաջին հարվածից պաշտպանվելը շատ-շատ բարդ է, անգամ եթե Դուք պրոֆեսիոնալ մարզիկ եք ու մարտարվեստների գիտակ։ Այնպես որ, նման հապաղումը կարող է բերել վիճակի, որը հաճախ հանդիպում ենք վեստերններում. նա ցանկանում էր կրակել երկրորդը, բայց մահացավ առաջինը։ Այնպես որ, եթե զգում եք, որ ծեծկռտուքն անխուսափելի է, ապա այնպես արեք, որ առաջինը Դուք հարվածեք:
 
 
 
2. Դուք առաջինն եք հարվածել Ձեր ախոյանին, ինչից հետո ուշադիր նայում եք, թե ինչ էֆեկտ ունեցավ Ձեր հարվածը (տապալեց, նոկաուտի ենթարկեց, ցնցեց, պարզապես գլուխը թափ տվեց, ասես ոչինչ չի եղել...)։ Փոխանակ միանգամից հաջողությունն ամրագրեք առաջին հաջող գրոհից հետո, Դուք ժամանակ եք տալիս Ձեր ախոյանին, որպեսզի նա անվճար «դոպինգ» ստանա՝ ադրենալինի, զայրույթի և Ձեր նկատմամբ բռնկված ատելության տեսքով։
 
 
 
3. Դուք կուլ եք տալիս «Արի դուրս գանք՝ խոսանք» խայծը։ Հավանաբար սա տարօրինակ է հնչում, բայց տղամարդկանց 90 տոկոսը, ովքեր ստանում են այս առաջարկը, իրոք համարում է, որ իրենք դուրս են գալիս խոսելու։ Իրականում, դրսում Ձեզ սպասելու է անսպասելի հարված կամ էլ վաղօրոք պատրաստված փող, երբեմն էլ՝ «ակտիվ աջակցության թիմ»՝ իհարկե այն մարդու ընկերների տեսքով, ում հետ կոնֆլիկտ ունեք այդ պահին։

4. Որպես մանկապատանեկան պոնտերի շարունակություն՝ Ձեր ինքնասիրությունը թույլ չի տալիս շրջանցել տղամարդկանց կասկածելի խումբն ու ավելի անվտանգ ուղի փնտրել կամ էլ վաղօրոք Ձեր շքամուտքում ինքնապաշտպանության համար նախատեսված ինչ-որ բան թաքցնել։ Արդյունքում Դուք կարող եք անսպասելի հարված ստանալ, ու լավ կլինի, եթե պրծնեք գիտակցության կորստով ու ուշքի գալուց հետո կապտած աչք հայտնաբերելով։ Լինում է, որ նման հարձակումներից հետո ուշքի են գալիս արդեն հիվանդանոցում կամ էլ ընդհանրապես ուշքի չեն գալիս...

5. Դուք իսկապես համարում եք, որ տրավմատիկ ատրճանակը, արցունքաբեր գազի ցրիչը կամ էլ էլեկտրաշոկերը Ձեր գրպանում ու պայուսակի խորքում կարող են փրկել Ձեզ բարդ իրավիճակում։ Իրականությունը, սակայն, այլ է ու ավելի դաժան. առաջին հարվածը ստանալուց հետո մարդը մոռանում է ամեն բանի մասին աշխարհում ու լավագույն դեպքում սկսում է անկազմակերպ ու անփութորեն հարվածել աջուձախ։ Միայն կոնֆլիկտի ավարտից հետո է նա հիշում, որ իր մոտ ինքնապաշտպանության ավելի արդյունավետ միջոց կար... Այնպես որ, եթե զգում եք, որ ֆիզիկական բռնության անխուսափելի ռիսկի եք ենթարկվել, աշխատեք վաղօրոք դուրս հանել Ձեր ինքնապաշտպանության միջոցը։

6. Դուք հասկանում եք, որ կռիվն անխուսափելի է, և ծեծկռտուքն ուր որ է սկսվելու է, բայց շարունակում եք կասկածել ու խաղաղ եզրահանգման շանսերը հաշվարկել։ Որքան ավելի երկար եք այդպիսի մտքերով տարվում, այնքան ավելի շատ է Ձեր արյան մեջ կուտակվում «վատ» ադրենալին, որից Ձեր ծնկներն ուզում են ծալվել, իսկ ձեռքերը թուլանում են, ուշադրությունը ցրվում է, ու Դուք ամեն վայրկյան ավելի ու ավելի քիչ շանս ունեք հաջողությամբ հետ մղելու Ձեր ախոյանի գրոհը։ Կրկնվենք. եթե Դուք հասկացել եք, որ ծեծկռտուքն անխուսափելի է, ապա անջատեք ներքին երկխոսությունը և առաջինը գրոհեք։

 

7. Ես ադեկվատ մարդ եմ ու ցանկացած կոնֆլիկտ կարող եմ խաղաղ ճանապարհով հարթել։ Հենց այսպես են մտածում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հիվանդների զգալի մասը, որովհետև, ի տարբերություն իրենց, խուլիգանն այդպես չի մտածում, որովհետև նա, որպես կանոն, բութ արարած է, ով Ձեր տրամաբանական ու ադեկվատ դատողություններն ունկնդրելու հավես և ցանկություն չունի։ Նա պարզապես բռնում է Ձեր օձիքից ու գլխով ուժեղ հարվածում Ձեր դեմքին։ Եթե մոռացել եք, թե ինչ է պետք անել, երբ ծեծկռտուքն անխուսափելի է, նայեք նախորդ կետը։
8. Եթե չափազանց ակտիվ ու «արդյունավետ» պաշտպանվեմ, կարող եմ բանտում էլ հայտնվել, այնպես որ ինչ-որ տեղ ավելի լավ է, որ մի քիչ էլ ծեծ ուտեմ։ Այսպես են մտածում ոմանք՝ մոռանալով, որ դիմացինը կարող է իսպառ զուրկ լինել ժամանակին կանգ առնելու ունակությունից, ընդ որում՝ նրանք կանգ են առնում միայն այն բանից հետո, երբ Ձեր կոտրված գանգատուփից ուղեղը դուրս է թափվում, և նրանք սկսում են գիտակցել, որ «չափը մի քիչ անցել են»։  Ճիշտ տարբերակը. կյանքի համար վտանգ չներկայացնող, բայց խիստ ցավոտ հարվածներ հասցրեք սեռական օրգանների շրջանին, ծնկներին ու ծնկների ներքևի ոսկորներին։

 

9. Գոռալը միայն աղջիների ու վախկոտների մենաշնորհը չի, ու իսկական տղամարդը պետք չէ, որ լուռ կռվի։ Հենց այսպես էր մտածում քաղաքային դիահերձարանում հայտնված երիտասարդը, երբ մի խումբ խուլիգաններ նրանով ֆուտբոլ էին խաղում։ «Թիմը» հասկացավ, որ չափն անցել է միայն այն ժամանակ, երբ գնդակը սկսեց կտորների բաժանվել։ Իրականում գոռոցը ստիպում է մարդուն կանգ առնել, իսկ եթե այդ մարդն իսպառ զուրկ է մարդկայնությունից, ապա Ձեր աղաղակելը կարող է գրավել այլ մարդկանց ուշադրությունը, ինչն էլի էապես կբարձրացնի ողջ մնալու Ձեր շանսերը։



10. Փողոցային ծեծկռտուքը մարտարվեստների ինչ-որ սպորտաձևի կանոնակարգված մենամարտ չէ, որտեղ իրար սկսում են հարվածել «բո՛քս» հրահանգից հետո ու կանգ են առնում առաջին արյունից հետո։ Իրականում Ձեր ախոյանը կամ ախոյանները կարող են կանգ չառնել ո՛չ առաջին արյունից, ո՛չ էլ առաջին կոտրված կողերից հետո։ Լինում է նաև այնպես, որ ախոյանը, տեսնելով, որ պարտվում է մենամարտում, կարող է անսպասելիորեն հարվածել դանակով կամ ձեռքի տակ եղած աղյուսով։ Որևէ հրահանգներ չկան մարտը սկսելու ու մարտն ավարտելու մասին։ Չկան նաև ոչ մի կանոններ։ Այնպես որ, եթե բանը հասել է ծեծկռտուքի, հիշեք հետևյալ կանոնները. խփեք առաջինը, այդքանով մի՛ սահմանափակվեք, խփեք այնպես, որ դիմացինը չմահանա, բայց գոնե մի քանի րոպեով զրկվի դիմադրություն ու ագրեսիվ վարք դրսևորելու ունակությունից, աղաղակեք, մոռացեք կանոնների ու ազնվության մասին, և վերջապես, եթե ուժերը խիստ անհավասար են, փորձեք փախչել։

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026