Ի՞նչ հագուստի հետ պետք է համադրել երկարաճիտ կոշիկները
LIFEԲոտֆորտները նորաձեւ ու արդիական են դարձել ֆրանսիացի հայտնի կուտուրյե Իվ Սեն Լորանի շնորհիվ։ Ի սկզբանե զինվորականների համար ստեղծված բոտֆորտները աստիճանաբար սկսեցին լայն տարածում գտնել կանանց շրջանում, եւ այժմ երկարաճիտ կոշիկը յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի անբաժանելի մասնիկն է կազմում։ Կարծիք կա, որ բոտֆորտներ հագնում են միայն բարեկազմ եւ նրբիրան կանայք, սակայն այդպես չէ։ Ցանկացած կին եւ աղջիկ կարող է ընտրել իր կազմվածքին եւ հասակին համապատասխան բոտֆորտ։

Կաշվե եւ թավշակաշվե բարձրակրունկ բոտֆորտները համադրում են գեղեցիկ զգեստներով, մատիտ-կիսաշրջազգեստներով, կարճ մուշտակներով, երկարավիզ սվիտերներով եւ շորտերով։ Սակայն չպետք է մոռանալ մեկ կարեւոր կանոնի մասին. եթե երկարաճիտ բոտֆորտը համադրել եք կարճ զգեստի կամ կիսաշրջազգեստի հետ, ուրեմն բլուզը կամ վերնազգեստը չպետք է բաց լինի, այլապես ոճային կերպար ստանալու փոխարեն գռեհիկ տեսք կունենաք։ Կարելի է նաեւ գեղեցիկ եւ երկար պիջակ հագնել։


Տափակ բոտֆորտների եւ կարճ զգեստների, ինչպես նաեւ ջինսե տաբատների համադրության արդյունքում casual ոճն ապահովված կլինի։

Ի դեպ, բոտֆորտներ գնելիս պետք է հաշվի առնել մեկ կարեւոր հանգամանք՝ կոշիկը պետք է ընդգրկի ոտքը, քանի որ հակառակ դեպքում այն հավելյալ կիլոգրամներ է «ավելացնում» ձեր ոտքին։
Աղբյուրը՝ NEWS.am STYLE



