Էջմիածնի գերեզմանատանը 55-ամյա տղամարդը ինքնահրկիզվել ու կախվել է
VIDEOԵրեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Armday.am-ինհայտնի է դարձել, որ 55-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել քաղաքի գերեզմանատանը:
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 20-ին՝ 15:35-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի գերեզմանատանը մարդ կախվել:
«Մեկնած խումբը պարզել է, որ «Պետ տնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը՝ գերեզմանի տանիքի ամրակից մետաղալարով կախվելու և ինքնահրկիզման եղանակով ինքնասպան է եղել 1962-ին ծնված Ա.Հ.-ն»,-ասաց Ջանոյանը, հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



