Yerevan, 05.December.2025,
00
:
00
BREAKING


Օրվա աստղագուշակ. նոյեմբերի 26

VIDEO

Խոյ. Օրը բարեհաջող սկիզբ կունենա, և հենց առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Ցավոք, օրվա ընթացքում ամեն բան կփոխվի, կծագեն որոշ դժվարություններ, տարաձայնություններ կունենաք ազդեցիկ մարդկանց հետ: Չեք կարողանա ժամանակին կանգ առնել և կասեք այն ամենը, ինչ մտածում եք: Փորձեք հնարավորինս արագ դիվանագիտական հմտություններ կիրառել, այլապես ՝գործը գլուխ չի գա: Չնայած բավականին մեծ ծանրաբեռնվածությանը՝ ձեզ կհաջողվի հարթել բոլոր խնդիրները: Հնարավորություն կունենաք լուծել որոշ հին հարցեր: Նշանի շատ ներկայացուցիչներ կօգնեն անելանելի իրավիճակում հայտնած հարազատներին:

Ցուլ. Այսօր շրջապատի մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Անմիջապես գլխի կընկնեք թե վերջիններս ինչ մտադրություններ, ցանկություններ և սպասելքներ ունեն: Հմտորեն կօգտվեք նրանց թուլություններից: Սակայն, ամեն դեպքում, խորոմանկել չարժե , միևնույն է կբացահայտվեք, և այդժամ անախորժություններն անխուսափելի կլինեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում կպահպանեք լավատեսություն և բարձր տրամադրություն: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միայն օգտակար կլինի: Հաճույքով կփորձեք ձեր ուժերը նոր սպորտաձևերում: Եթե ձեր հեղինակության համար մտահոգված եք, ապա կարող եք մասնակցել բարեգործական միջոցառումների, համոզված եղեք՝ դուք աննկատ չեք մնա:

Երկվորյակ. Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք, միայն այդ դեպքում, օրվա երկրորդ կեսը չափազանց լավ կդասավորվի:Այսօր ստացված տեղեկատվությունը հետագայում կարող է օգտակար լինել: Նպատակահարմար օր է ուսման, նաև բարձր որոկավորում ստանալու, սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու համար: Հաշվի առեք այն, որ այսօր կարևոր զանգեր ստանալու հավանականությունը մեծ է, հետևաբար, աշխատեք օրվա ամբողջ ընթացքում կապի մեջ լինել: Հրաշալի օր է գործնական նաև անձնական հարաբերությունները կարգավորելու համար: Շփումներում փոխըմբռնման կհասնեք: Ուղեվորությունները լավ կդասավորվեն: Քաղաքից դուրս հանգիստը անմոռանալի տպավորություն կթողնի:

Խեցգետին. Շատ բան անհասկանալի է: Ձեր ունեցած տեղեկատվությունը բավարար չէ ճիշտ որոշում կայացնելու համար: Բացի այդ, շրջապատում բոլորը փորձում են մոլորեցնել ու շեղել ձեզ: Այդ իսկ պատճառով՝ այսօր չարժե կարևոր որոշումներ կայացնել, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրեր կազմել: Անտեսելով ծագած բոլոր խնդիրները՝ փորձեք լավատեսություն և բարձր տրամադրություն պահպանել: Այդ կերպ կկարողանաք հաղթահարել ժամանակավոր դժվարությունները, կարգավորել հարաբերությունները, որոնք, այլ պարագայում, կարող էին վտանգի տակ դրվել: Հարմար օր է փոքրիկ գնումների համար: Խոշոր ծախսերը ցանկալի չեն:

Առյուծ. Թեև օրը որևէ նշանակալի իրադարձությամբ չի առանձնանում, միևնույն է, այն լիովին ձեր սրտով է: Մինչ ուշ երեկո հրաշալի տրամադրություն կունենաք: Անգամ մանրուքները ձեզ ուրախություն կպարգևեն: Կզգաք սիրելիի ուշադրությունն ու հոգատարությունը և նույն կերպ կպատասխանեք նրան: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Նրանք այսօր ցանկացած հարցում ձեր կողմից են: Կենցաղային խնդիրներն այսօր ձեզ ձանձրալի կթվան և ամենևին չեն հետաքրքրի: Ամեն դեպքում, չեք անտեսի սեփական պարտականությունները, հետևաբար, դժվար թե հայտնվի մեկը, ով կհանդիմանի ձեզ:

Կույս. Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն մի շտապեք օրն անհաջող համարել: Ծրագրած ամեն բան կհասցնեք իրագործել, եթե ձեռք բերեք լավ աջակիցներ: Փնտրեք նրանց ձեր շրջապատում՝ այն մարդկան մեջ, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Կարելի է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր կնքել միայն այն դեպքում, եթե դրա ֆինանսական կողմն արդեն քննարկվել է: Հարազատների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Մեծ աջակցություն կզգաք նրա կողմից, ում ամենաշատն եք սիրում, ինչը ձեզ շատ կոգևորի: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Կշեռք. Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի, սակայն ձեր երևակայությունը և ոչ ստանդարտ մոտեցումներ որդեգրելու ունակությունը՝ կօգնեն դուրս գալ ֆինանսական տեսանկյունից վտանգավոր իրավիճակներից: Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Նաև ցանկալի չէ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են գլոբալ փոփոխությունների հանգեցնել: Խելամիտ եղեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում: Նախքան որևէ նոր վայր տեղափոխվելը, վերանորոգման աշխատանքներ ձեռնարկելը, խորհուրդ է տրվում մի լավ ծանրութեթև անել այդ որոշումը:

Կարիճ. Օրը լի է մանր անախորժություններով: Լուծումներ պահանջող խնդիրներ կծագեն մեկը մյուսի հետևից: Օրվա առաջին կեսին նույնիսկ ժամանակ չեք ունենա փոքր-ինչ շունչ քաշելու և ուժերը վերականգնելու: Միևնույն ժամանակ, եթե առավել զգույշ լինեք և խուսափեք վրիպումներից, ապա մասնագիտական ոլորտում կարող եք հաջողության հասնել, նաև կարգավորել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները: Ուսման մեջ առաջընթաց կնկատվի, գիտելիքները, որ ձեռք կբերեք, հետագայում օգտակար կլինեն: Արժե մտածել ապագայի մասին: Կմշակեք մի շարք ծրագրեր, որոնց իրագործումը կնպաստի ձեր կարիերայի զարգացմանը: Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ:

Աղեղնավոր. Նպատակահարմար օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ձեզ չեն գոհացնի հասարակ որոշումները և փորձված մեթոդները, անգամ առօրյա գործերին անսպասելի ու յուրօրինակ լուծումներկտաք: Հնարավոր է գործունեության ոլորտի ընդլայնում, կստանձնեք մասնագիտական նոր պարտականություններ: Այսօր մեծ հաճույքով եք նոր ծանոթություններ հաստատում: Վայելում եք շատ-շատերի համակրանքը: Ընտանիքում հարաբերությունները փոքր-ինչ լարված են: Կարող են տարաձայնություններ ծագել: Խաղաղություն պահպանելու համար ստիպված կլինեք որոշ զիջումների գնալ:

Այծեղջյուր. Այսօր ձեզ միայն նախանձել կարելի է: Օրը շատ բարեհաջող կդասավորվի, այն թույլ կտա լուծել վաղեմի խնդիրները և հարթել բոլոր գործերը: Կենսական ներուժը բարձր է: Այսօր Ցանկացած գործում հաջողակ եք: Դժվար թե գտնվի մեկը, ով կկարողանա դիմակայել ձեր հմայքին: Ազդեցիկ մարդկանց ուշադրությունը գրավելու, ձեր անձի շուրջ հետաքրքրություն ստեղծելու հավանականությունը մեծ է : Խելամիտ կգտնվեք, եթե այսօր ձևավորված հարաբերությունները պահպանեք նաև հետագայում: Ցանկացած ֆլիրտ կամ թեթև սիրավեպ կարող է սկանդալի վերածվել, սակայն, եթե կարողանաք խուսափել դրանից, ապա ձեռք կբերեք հուսալի ընկեր, ով ցանկացած իրավիճակում կկարողանա աջակցել և խրախուսել ձեզ:

Ջրհոս. Օրը վատ չի դասավորվի: Դուք չեք հանձնվի, անգամ եթե լուրջ խնդիրներ ծագեն: Հիշեք, որ այսօր ճիշտ է ինքնուրույն գործել, որևէ մեկին դիմելով ՝ կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում: Գործնական բանակցությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, այսօր չափից շատ զիջումների կգնաք, կհամաձայնեք անգամ այն պայմաններին, որոնք ձեզ համար շահեկան չեն: Փորձեք խուսափել հարազատների հետ հարաբերություններ պարզելուց: Մի շտապեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Ցանկալի է հանգիստ գնահատել ստեղծված իրավիճակը, ծանրութեթև անել բոլոր հարցերը և, հետո միայն, կողմնորոշվել հետագա անելիքների մեջ:

Ձկներ. Որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացրեք հարազատներին: Կենտրոնանալով սեփական հետաքրքրությունների վրա՝ կարող եք կարևոր շատ բան ձեր տեսադաշտից բաց թողներ: Սիրելիի հետ տարաձայնությունները բացառված չեն:Ապագային վերաբերող ծրագրերի քննարկումը կարող է լուրջ վեճերի պատճառ դառնալ: Փորձեք ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել և հույզերին տուրք չտալ: Գործնական տեսանկյունից բարեհաջող օր է:Կարող եք բարելավել ձեր ֆինանսական վիճակը, նաև համաձայնության գալ գործընկերների հետ՝ համագործակցության նոր պայմանների շուրջ: Շրջապատի մարդկանց կարող եք համոզել ցանկացած հարցում, միևնույն ժամանակ խուսափել ավելորդ պատասխանատվությունից և անիմաստ անհանգստությունից:

Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion