Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Ըստ ՏՄՊՊՀ–ի՝ կարագի գինը կայուն է, ձվի գինն էլ 2–3 դրամով է թանկացել

ECONOMICS

Վերջին օրերի ընթացքում ձվի գնի շուկայում թանկացումներ են գրանցվել, ինչի հետևանքով ձվի գինը հասել է մինչև 90 դրամի, գրում է «Փաստ» օրաթերթը: Ձվի գնի թանկացմանը զուգահեռ կարագի և բենզինի շուկայում կրկին թանկացումներ են եղել:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից փորձեցինք ճշտել՝ հանձնաժողովն ուսումնասիրություն իրականացրե՞լ է ձվի շուկայում: Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ արդյունքներ և եզրակացություններ կան կարագի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ հանձնաժողովն օրենքով վերահսկողություն է իրականացնում միայն այն ապրանքային շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ:

«Հարկ եմ համարում նաև նշել, որ հանձնաժողովը գների կարգավորման կամ վերահսկողության մեխանիզմ չունի, պարզապես այս կամ շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունները կարող են ուսումնասիրվել՝ պարզելու, արդյո՞ք տեղի ունեցած փոփոխությունները համահունչ են միջազգային գնաճին, ձեռքբերման գներին և այլն: Ինչպես գիտեք, ՏՄՊՊՀ–ն շաբաթական երեքանգամյա կտրվածքով մայրաքաղաքի գերիշխող սուպերմարկետներում մոնիթորինգ է իրականացնում: Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված ձվի և կարագի շուկաներին, ապա նախ նշեմ, որ ձվի դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները բացարձակ անհիմն են, նման խնդիր գոյություն չունի և այդ ապրանքատեսակը վաճառվում է նույն ծավալներով, ինչ նախկինում: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ձվի գնագոյացումը պայմանավորված է նաև սեզոնայնությամբ: Սովորաբար, տարվա այս ժամանակահատվածում, մի շարք հանգամանքներով, այդ թվում նաև պահանջարկի էական ավելացմամբ պայմանավորված՝ նկատվում են գնային որոշակի տատանումներ»,– ասաց Գ. Սահակայնը:

Վերջինս ընդգծեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնային փոփոխությունը 2–3 դրամի սահմանում է՝ կախված տեսակից, որակից, արտադրող կամ ներկրող ընկերությունից և այլն:

«Հարկ եմ համարում նշել նաև, որ պահանջարկի ավելացմանը զուգահեռ սովորաբար տարվա այս ժամանակահատվածում իրականացվում են նաև ներկրումներ: Հանձնաժողովն ակնկալում է, որ նոր խմբաքանակների ներկրմանը զուգահեռ լիարժեք կբավարարվի պահանջարկը և գնային փոփոխությունների խնդիր չի առաջանա: Այնուամենայնիվ, քանի որ, ինչպես արդեն նշեցի, այս շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, ապա, հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում՝ հնարավոր չարաշահումներ թույլ չտալու նպատակով: Ինչ վերաբերում է կարագի շուկային, ապա, ինչպես արդեն գիտեք, «Նորզելանդական» կարագի միջազգային էական գնաճով պայմանավորված՝ այս ապրանքատեսակի գինը թանկացել է նաև Հայաստանում:

Եթե 2016 թվականի հուլիս ամսին 1 տոննա «Նորզելանդական» կարագի վաճառքի գինը միջազգային շուկայում կազմել է 2758 դոլար, ապա 2017 թվականի հուլիս ամսին այն կազմել է 5890 դոլար: Պայմանավորված գնի փոփոխությամբ, այս ապրանքային շուկայում հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն և այն ներկայացրել հանրությանը: Տեղեկացնեմ նաև, որ վերջին մեկ ամսվա կտրվածքով այս ապրանքատեսակի գինը կայուն է, նոր գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Սակայն ուզում եմ շեշտել նաև, որ նման գնային բարձրացումը վերաբերում է բացառապես «Նորզելանդական» կարագին, քանի որ շուկայում առկա են նաև ավելի ցածր գնային սահմանում գտնվող կարագի տեսակներ»,– հավելեց մեր զրուցակիցը:

Իսկ ինչ վերաբերում է բենզինի շուկայում գրանցված թանկացումներին, Գայանե Սահակյանը նշեց, որ բենզինի շուկայի մոնիթորինգի արդյունքներն ավելի ուշ կլինեն: Ավելի ուշ կլինեն նաև նշված շուկայի վերաբերյալ ուսումնասիրությունը, պարզաբանումն ու իրավիճակի վերլուծությունը:

 

 

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms