Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Մեր պատմության դասերից մինչև հայ–ռուսական հարաբերությունների խութերը

INTERVIEW

«Փաստ» օրաթերթի հյուրն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

 

Պարոն Մելքոնյան, մենք կարողանո՞ւմ ենք դասեր քաղել մեր պատմությունից:

– Շատ ենք կրկնում հետևյալ նախադասությունը՝ մենք պատմությունից դասեր չենք քաղում:

Իսկ ես ուղիղ հակառակ կարծիքի եմ: Երբ 1988–ի փետրվարի վերջին Սումգայիթում սկսվեցին հայկական ջարդերը, մեր հասարակությունն անմիջապես բռունցքվեց ու հայտարարեց, որ ցեղասպանություն թույլ չի տա: Նշանակում է՝ մենք պատմությունից դառը դասեր քաղել էինք և հասկացել էինք, որ եթե մենք, որպես ազգ, չկազմակերպվենք, չբռունցքվենք և զինական ճանապարհով չփորձենք խնդիրը լուծել, ուրեմն դատապարտված ենք:

Եվ, իրոք, կային մարդիկ, որոնք ասում էին, թե թատերական հրապարակում չէ, որ պետք է հարցը լուծենք: Գործ ունենք Ադրբեջանի հետ, որն արդեն նախընտրել է արյան ճանապարհը: Մենք էլ պետք է անհրաժեշտության դեպքում զենքի դիմենք:

Եվ ես համոզված եմ, որ նույն այդ հարցում մենք ժամանակին և ճիշտ հասկացանք, որ եթե Արցախի ներսում գոյություն ունեցող ադրբեջանական հենակետերը՝ Խոջալուն, Մալիբեյլին, Ջանհասանը, Կրկժանը և մյուսները չվերացնենք, որոնցից անընդհատ մահացու հարվածներ էին տեղում մեր բնակավայրերի վրա, ապա հաջողություններ չենք ունենա այս պատերազմում:

Հասկացանք, որ միայն աղոթքով ու բարեկիրթ պահվածքով չէ, որ պետք է առաջնորդվես: Անհրաժեշտության դեպքում նաև պետք է զենքի դիմես ու քո հայրենին պաշտպանես:

 

Իսկ Առաջին հանրապետության սխալներն արդեն պա՞րզ են մեզ համար: Թեկուզ՝ գիտական շրջանակների համար: Ի վերջո ի՞նչն այնպես չեղավ, որ պետք է լիներ: Լա՛վ, պետականությունը կորցրեցինք հասկանալի պատճառներով, իսկ ինչո՞ւ տանուլ տվեցինք այդքան տարածքներ:

– 1920–1921 թվականներին մենք, անկասկած, աշխարհաքաղաքական դառն իրողությունների զոհը դարձանք: Հայաստանի Հանրապետությունը կործանվեց քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի գործակցության արդյունքում: Սա միանշանակ է: Բանն այն է, որ այն ժամանակվա Հայաստանը կրկին տարածաշրջանում ուժեղագույններից էր: Բայց քանի որ ռազմաքաղաքական երկու հզոր ուժեր գործակցում էին նրա դեմ, համատեղ ջանքերով հասան արդյունքի՝ Հայաստանը կորցրեց անկախությունը և խորհրդայնացվեց:

Ավելին ասեմ՝ 1920 թվականի սեպտեմբերի 1–ից 7–ը Բաքվում տեղի ունեցած արևելքի մուսուլման ժողովուրդների համագումարում ուղղակի որոշում կայացվեց Հայաստանը խորհրդայնացնել քեմալական բանակի սվիններով:

Եվ այդպես էլ եղավ: Պատահական չէր, որ երբ նոյեմբերի 6–ին Քյազիմ Կարաբեքիրը մտավ Ալեքսանդրապոլ, նոյեմբերի 7–ին կազմակերպեց շքերթ՝ ի նշանավորումն Հոկտեմբերյան հեղափոխության երրորդ տարեդարձի:

 

Մենք ոչինչ անել չէի՞նք կարող:

– Իհարկե, կարող էինք: Հենց Գարեգին Նժդեհի օրինակով: Նա առաջիններից էր, ով հայ զինվորին ներշնչեց մի հոգեբանություն, որ եթե թուրքը, այդ թվում՝ նրա հետ նույնիսկ ռուսը, գալիս են քո դեմ, դու պարտավոր ես կռվել: Խոսքը ոչ թե ընդհանրապես ռուս ազգի մասին էր, այլ այն ռուսի, որը գործակցում էր քեմալականի հետ: Եվ ասում էր՝ այս ռուսը, որ գալիս է ադրբեջանցու ու թուրքի հետ միասին և մտնում է Արցախ, Զանգեզուր և Նախիջևան, վատթար է, քան թուրքը:

Կարմիր բանակի 11–րդ զորամասերը 1920 թվականին հարվածներ ստացան Նժդեհի կողմից, և աշնանն արդեն հնարավոր եղավ փրկել Զանգեզուրը: Քանզի ամռան ամիսներին եկել ու նստել էին, իսկ ժողովուրդը չկռվեց, և Նժդեհն էլ ստիպված էր քաշվել լեռները: Մենք եթե 1920 թվականին նույն բանն անեինք Արցախում, 1920 թվականի աշնանն անեինք Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար կորուստներն այդքան չէին լինի: Բայց իրողությունն այդպիսին էր, և ճարահատյալ իշխանությունն անարյուն հանձնեցին բոլշևիկներին:

 

Իսկ այսօր այդ վախը՝ ռուսներից, կամ նրանց հանդեպ պարտադրյալ կամ բնազդային խոնարհումը վերացե՞լ է մեր միջից: Օրինակ, խոսեցինք Նժդեհից, բայց մի երկու տարի առաջ ՀՀ Հանրային հեռուստատեսության կողմից ֆիլմ նկարահանվեց Նժդեհի մասին և ներկայացվեց, որ Նժդեհը կռվել է միայն թուրքի դեմ:

– Եթե ուշադիր դիտեիք, կարմիր բանակի զինվորներ կային: Բայց հասկանալի պատճառներով չբարձրաձայնվեց այդ իրողությունը, որ թուրքերի հետ միասին գալիս էին նաև կարմիրները:

 

Իսկ ինչո՞ւ այդ մասին բացահայտ չասվեր, որ ժողովուրդն էլ իմանար. եթե պետք է, պետք է նաև կարմիր բանակի դեմ կռվել:

– Անցյալ տարի հայ–ռուսական հարաբերություններին նվիրված մի մեծ գիտաժողով տեղի ունեցավ, որն անցկացվեց Մոսկվայի պետական համալսարանում: Ես ելույթ ունեցա լիագումար նիստում, խոսեցի հայ–ռուսական բարեկամության, զինակցության մասին: Նաև ներկայացրեցի բոլոր այն բացասական երևույթները, որ եղել էին այդ հարաբերությունների հետնախորքի վրա: Խոսեցի ցարական Ռուսաստանի քաղաքականության մասին հայկական դպրոցները փակելու վերաբերյալ, 1915 թվականի Վանի նահանջի հետ կապված խնդիրների մասին, երբ քաղաքը կրկին հայտնվեց թուրքերի ձեռքին, խոսեցի քեմալաբոլշևիկյան համագործակցության մասին, նաև 1921 թվականի մարտի 16–ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրի մասին, երբ այդ երկու պետությունները ծախեցին Հայաստանի շահերը՝ առանց նրա ներկայացուցչի մասնակցության: Ես ասացի, որ մենք այսօր ռազմավարական դաշնակիցներ ենք, բայց հիշում ենք 1920–21 թվականները:

 

Ընկալումն ինչպիսի՞ն էր: Թեկուզ՝ գիտական շրջանակների ընկալումը: Քաղաքականը չեմ ասում:

– Նիժնի Նովգորոդի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ Պոնոմարյովը ողջունեց ինձ և ասաց՝ ես լիովին համամիտ եմ ձեզ հետ: Իսկ Օգանեզով ազգանունով մեկը, ով Մոսկվայի համալսարանի դասախոս էր, հասկանալի է՝ ազգությամբ՝ հայ, որը միշտ հանդես էր գալիս վելիկոռուսական շահերի դիրքերից, հայտնեց իր դժգոհությունը, ասելով՝ մեր կարմիր բանակը, որ մտավ Հայաստան ու փրկեց…

Զարմացած հակադարձեցի՝ ուրեմն կարմիր բանակը ձե՞րն էր: Մտածելով, որ այդպես է ասում ՌԴ քաղաքացին, էլ չեմ խոսում հայի մասին: Պատասխանեց՝ բնականաբար:

Ասացի՝ ես այլևս ասելիք չունեմ:

 

Գոհար Սարդարյան

 

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance