Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Տասը մեթոդ, որոնք օգտագործում են ստոր մարդիկ

LIFE

Ստոր մարդիկ, որոնք սիրում են շրջապատի մարդկանց թեւաթափ անել, վաղուց են մեր ինքնագնահատականը իջեցնելու որոշակի մեթոդներ մշակել: Եվ ես կուզեի ձեզ պատմել ստոր մարդկանց կողմից օգտագործվող 10 մեթոդների եւ դրանց դեմ պայքարելու ձեւերի մասին:

Հույս ունեմ, որ այդ մեթոդները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ շրջապատող մարդկանց իսկական դեմքը:

1. Նրանք մեզ անվստահ են դարձնում

Ստոր մարդկանց մեթոդներից մեկը մշտապես մեզ անվստահություն ներշնչելն է: Դուք երբեք չգիտեք, թե երբ կլինի նրանց հերթական պոռթկումը կամ երբ նրանք կանեն մի բան, որը ձեզ հունից կհանի: Օրինակ, ձեզ կարող է թվալ, թե դուք փոխըբռնման եք հասել, ուրախալու ընդհանուր թեմաներ են գտել եւ ընդհանուր առմամբ սկսել եք վստահել այդ մարդուն: Եվ ահա, երբ որոշ ժամանակ ամեն ինչ այդպես հարթ է ընթանում, հանկարծ այդ ստոր մարդն անում է մի բան, որը ջնջում է այն ամենն, ինչ մինչ այդ եղել է ու նորից ձեզ գցում անվստահության ու անորոշության հոգեվիճակի մեջ: Դուք երբեք հստակ չեք իմանա, թե ինչ պետք է զգաք այդ մարդու նկատմամբ, ու դրա համար էլ ձեզ համար զգացունքային պատրանքներ եք ստեղծում՝ համոզելով ինքներդ ձեզ, որ նա ձեզ այնուամենայնիվ դուր է գալիս:

2. Նրանց դուր է գալիս իրենց զգացմունքները ձեզ վրա պրոյեկտելը

Զգացմունքների պրոյեկտումը շատ հեշտ է բացատրել . մարդը հիմք է վերցնում իր զգացմունքները, բայց դրանց համար պատասխանատվությունը ձեզ վրա է գցում: Օրինակ այն մարդը, որը ձեզ այդքան էլ չի համակրում, ձեզ կարող է ասել «Իմ կարծիքով, ես ձեզ այդքան էլ դուր չեմ գալիս»: Նրանք ձեզ իրենց պրոյեկցիայի շրջանակի մեջ են դնում, ստիպելով անընդհատ բացատրություններ տալ ու արդարանալ իրենց առաջ: Եվ ստացվում է, որ այդ ստոր մարդկանց տրամադրությունների մասին մտածելու փոխարեն՝ դուք սկսում եք կասկածել ձեր սեփական զգացմունքներին:

3. Նրանք հաճախ փորձում են ուղղուրդել ձեզ

Ուղղորդողները ձգտում են իշխանության: Ստոր մարդիկ ուզում են իրենց ձեզանից վեր դասել , իսկ հաճախ էլ՝ ստիպել ձեզ կարծել, թե դուք ինչ -որ բան եք իրենց պարտական: Նման վարքագիծը հաճախ բնորոշծ է քաղաքական գործիչներին ու մենեջերներին: Օրինակ, եթե ձեզ խնդրում են արտաժամյա աշխատել, բայց դուք այդ երեկոյի համար արդեն ծրագրեր ունեք, ձեր ղեկավարը կարող է փորձել ձեզ համոզել, որ աշխատանքը ձեր ծրագրերից շատ ավելի կարեւոր է: Իսկ եթե դուք հիշեցնենք, որ արդեն բազմիցս արտաժամյա աշխատանք եք արել, ապա նա ամենայն հավանականությամբ կփորձի ամեն ինչ այնպես ներկայացնել, իբրեւ դուք հոժարակամ եք այդպես վարվել, կամ էլ դրանով ձեր «պարտքն» եք վերադարձրել ղեկավարին:

4. Նրանք միշտ փորձում են ուրիշներին պարտադրել իրենց կարծիքը

Ստոր մարդիկ սիրում են շրջապատի մարդկանց վրա պիտակներ կպցնել՝ համոզված լինելով, որ բոլորը պետք է համամիտ լինեն իրենց հետ: Օրինակ, ասելով «դուք անպատասխանատու եք »՝ այդ մարդը վստահ է, որ դուք հենց այդպիսին եք, ու որ բոլորը պետք է համամիտ լինեն այդ բնութագրին: Ստոր մարդիկ ձեզ վրա պիտակներ են կպցնում, քանի որ ենթագիտակցաբար ձգտում են փշրել ձեր ինքնագնահատականը՝ փոխանակ օգնեն ձեզ հաղթահարել իսկական խնդիրը ( եթե իհարկե նման խնդիր գոյություն ունի) : Օգնել խնդիրը հաղթահարել նշանակում է ստանձնել պատասխանատվության մի մասը, իսկ ստոր մարդիկ դրան պատրաստ չեն:

5. Նույնիսկ երբ նրանք ճշմարտությունն են ասում, ընդհանրացնում են ու փքում  

Զգուշացեք ընդհանրացումներից: Ստոր մարդիկ հաճախ ընդհանրացումներ են օգտագործում ճանճը փղի վերածելու նպատակով: Օրինակ, եթե մոռացել եք սենյակը հավաքել, ստոր մարդը կարող է ասել.  «Դու ինձ երբեք չես օգնում» (թարգմանություն.  Դու մոռացել ես բնակարանը հավաքել) կամ էլ «Քեզնից ոչ մի օգուտ չկա» (թարգմանություն. Մոռացել ես բնակարանը հավաքել): Ու դարձյալ, իսկական խնդրով զբաղվելու փոխարեն, նրանք խփում են ձեր ինքնագնահատականին: Հարցն այն է, որ բնակարանը կեղտոտ է, ոչ թե այն, որ ձեզնից օգուտ չկա կամ դուք չեք օգնում:

6. Նրանք թաքուն հարված են հասցնում«Չէի ուզի քեզ վշտացնել, բայց… »: (Հավանաբար հենց հիմա ինչ-որ բանով կվշտացնեն): «Չեմ ուզում քեզ ընդհատել, բայց… » (Բայց արդեն ընդհատել է): Որպես կանոն, ստոր մարդիկ, որոնք պատրաստվում են ձեզ թաքուն հարված հասցնել, խոսում են մեղմ, կարեկցող ձայնով: Նրանց դեմքին կարեկցանք է նկարվում: Նրանք կարող են շատ սիրալիր մեկը թվալ, բայց մյուս ձեռքում դաշույն են թաքցրել:

7. Նրանք բառի մեջ երկակի իմաստ են դնում 

Երկակի իմաստը սովորաբար ի հայտ է գալիս այնպիսի ֆրազներում, որոնցում մի բան են ասում, իսկ խոսքի տոնը լրիվ ուրիշ է: Օրինակ` ստոր մարդիկ կարող են ծաղրական տոնով հարցնել. «Հը, ո՞նց ես»: Եվ եթե պատասխանեք այնպես, ինչպես կուզեիք. «Կորիր գրողի ծոցը», ստոր մարդը մաքուր խղճով ձեր բոլոր ծանոթներին կպատմի, որ այսօր վատ տրամադրություն ունեք ու հարձակվում եք բոլորի վրա, այնինչ ինքն ընդամենը հարցրել էր, թե ձեր գործերը ոնց են: Ստոր մարդիկ երկակի իմաստով ֆրազներ կազմելու խոշոր մասնագետներ են:  Դիտողներին նրանք կարող են անվնաս թվալ, բայց դուք միանգամից զգում եք, թե նրանք ինչ նշանակետի են խփում: 

8. Նրանք սիրում են խոսքը կտրել

Ստոր մարդու եւս մի արժեքավոր զենք. կես խոսքից ընդհատել զրույցը: Եթե նա ձեզ խնդրի պատմել ձեր մասին, վստահ եղեք, կընդհատի ավելի շուտ, քան կավարտեք ձեր խոսքը:  Եվ նրանց հարցերն էլ հաճախ խորամանկ են: Եթե ձեզ հարցնեն, օրինակ. «Առավոտներն էլ կոնյակ չե՞ս խմում», իմացեք, որ այս հարցին ճիշտ պատասխան գոյություն չունի: Ստոր մարդը կարող է նույնիսկ խոսքի կեսից ընդհատել երկխոսությունը` ձեզ մենակ թողնելով բազմաթիվ չարտահայտված մտքերի հետ:

 9. Ձեզ բարձրացնում են մինչեւ գագաթ, իսկ հետո կտրում են թեւերը

Շատ ստոր մարդիկ սիրում են ձեզ այնպես դավաճանել, որ դուք գնալով ավելի ու ավելի մեծ կախում ունենաք իրենցից:  Նրանք ձեզ համոզում են, թե միշտ ձեր կողքին կլինեն, թե միշտ կկարողանաք հույս դնել իրենց վրա, իրենց հետ կիսել այն, ինչ ամենաթանկն է ձեզ համար:   Բայց երբ իրոք օգնության կարիք ունենաք, ստոր մարդը մեղմորեն եւ իմիջիայլոց ձեր ուշադրությունը կհրավիրի ձեր բացասական կողմերի վրա: Այդպես կկարողանա ձեր թեւերը կտրել, որպեսզի դարձյալ բավարարի սեփական գերազանցութան զգացումը եւ ձեզ ներշնչել, թե իր կարիքն ունեք:

10. Նրանք օգտագործում են «կրկնակի ցանցը»

«Կրկնակի ցանցը» նրանց հնարքներից ամենաստորն է, քանի որ այդ դեպքում դուք կվնասեք ինքներդ ձեզ անգամ եթե համաձայնեք նրանց ասածներին։ Օրինակ, եթե դուք գրանցվեք ինքնագնահատականի բարձրացման դասընթացների, ձեր երկրորդ կեսը կարող է սկսել նախանձել եւ կարծել, որ ձեր բարձր ինքնագնահատականը կարող է իրեն ինչ-որ կերպ վնասել։ Արդյունքում դուք կանգնում եք ուլտիմատումի առաջ՝ «կամ ես կամ դասընթացը»։ Իհարկե դուք դասընթացի պատճառով չեք պատրաստվում հրաժարվել անձնական հարաբերություններից, բայց դրանով իսկ դուք զրկվում եք սեփական կյանքում դրական փոփոխություններ կատարելու ցանկացած հնարավորությունից։

Այժմ, իմանալով զզվելի մարդկանց 10 մեթոդների մասին, որոնցով նրանք փչացնում են ձեր կյանքը, դուք ոչ միայն ավելի լավ կպատկերացնեք, թե ինչպես հակազդել նրանց, այլ նաեւ ավելի լավ կհասկանաք այդ զզվելի մարդկանց եւ նրանց մտադրությունները։ Իզուր չի ասվում, որ գիտելիքը ուժ է։ Անգամ եթե մենք ի զորու չենք խուսափել որոշ մարդկանցից, մենք առնվազն կարող ենք շրջանցել նրանց թակարդները։ Միակ բանը, ինչ մեզ անհրաժեշտ է, ավելի ուշադիր լինել շրջապատի մարդկանց վարքին եւ նրանց հետ մեզ ավելի վստահ եւ անկոտրում պահել

 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia