Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսի՞ն է կնոջ պատկերացրած իդեալական տղամարդը

LIFE

Եկեք խոսենք իդեալական տղամարդկանցից։ Իդեալներն իհարկե բոլորի մոտ տարբեր են, բայց կան բաներ, որոնք միշտ պետք է հաշվի առնել։

1.Եղե՛ք խելացի

Սա վերաբերում է նաեւ դավաճանություններին։ Հիշեք միայն մեկ բան. եթե ինչ-որ բան եք անում, ուրեմն գործի դրեք ուղեղը՝ անկախ նրանից թռչունների համար բույն եք կառուցում, թե չքնաղ մի կնոջ հետ «լեւի» եք գնում։ Անգամ եթե դուք թքած ունեք ձեր սիրավեպերի հարցում ձեր երկրորդ կեսի կարծիքի վրա, հիշե՛ք, որ կան ընկերներ, ընկերուհիներ, ծնողներ, երեխաներ, գործընկերներ, հասարակություն եւ շատ այլ պատահական վկաներ։ Երկիր մոլորակը շատ ավելի փոքր է, քան դուք պատկերացնում եք, էլ չասած քաղաքը, որտեղ դուք ապրում եք, եւ ով գիտե, թե երբ եւ ամենակարեւորը ինչի համար ջրի երես դուրս կգա տեղեկությունն այն մասին, թե ինչ էիք անում դուք ամեն օր ուրբաթ երեկոյան խորհրդակցության փոխարեն։ Վիճակագրության համաձայն՝ կարիերայի աճի համար կայուն ընտանեկան դրությունը ողջունելի է, ավելին՝ ձեր սիրավեպերի պատահական վկաների թվում կարող է լինել կինը, որին դուք ապագայում միգուցե չուզենք դավաճանել, բայց արդեն ուշ է, քանի որ ձեր հեղինակությունն արդեն հասցրել է ձեզնից առաջ անցնել։ Բացի այդ, մի՛ զրկեք տանը ձեզ սպասող կնոջը ձեր հարաբերություններով պարծենալու հնարավորությունից։ Դավաճանությունը պատահաբար է լինում միայն այն ժամանակ, երբ փողոցով քայլելիս ձեր գլխին երկնքից մերկ կին է ընկնում՝ նախապես արձակելով ձեր անդրավարտիքը, իսկ դուք այդ պահին մտածում եք, դե անգամ դժվար է ասել, թե ինչ եք դուք այդ պահին մտածում։ Մի խոսքով, եթե կա պատահաբար դավաճանելու այնպիսի հավանականություն, որ դուք անմեղ լինեք, ուրեմն այդ հավանականությունն այնքան փոքր է, որ որպես արդարացում չի անցնի։

2. Ուշադրությու՛ն դարձրեք մանրուքներին

Մանրուքները թերագնահատել չի կարելի, բայց դե գերագնահատել նույնպես պետք չէ։ Եթե կինն ամուսնուց բաժանվում է միայն որովհետեւ  նա երբեք դեն չի նետում թեյի բարձիկները կամ իրենից հետո չի լվացում բաժակը, ուրեմն նա հիմար է։ Եթե ամուսինը երբեք դեն չի նետում թեյի բարձիկները եւ անգամ խնդրելուց հետո չի լվացում իր բաժակը, ուրեմն հիմարը նա է։ Դեռ մի բան էլ փնթի խոզ է։ Թույլ մի՛ տվեք, որ մանրուքները փչացնեն ձեր կյանքը։

3. Հոգատա՛ր եղեք

Կնոջը մասին պետք է հոգ տանել այնպես, ինչպես մեքենայի, տան, այգու կամ այնպես, ինչպես դուք ցանկանում եք, որ հոգ տանեն ձեր մասին։ Ուրախ պահե՛ր նվիրեք նրան, չէ՞ որ հարաբերությունների իմաստը հենց դա է՝ ուրախություն պարգեւել միմյանց։ Բացի այդ, կա փոքր մի հնարք։ Չեք կարող հիշել կարեւոր ամսաթի՞վը։ Ուրեմն եթե կնոջը ծաղիկներ եւ նվերներ մատուցեք առանց առիթի, ուղղակի, երբ հնարավորություն եք ունենում, ապա նա չի նեղանա, եթե դուք մոռանաք շնորհավորել նրա մարտի 8-ը, ոչինչ չնվիրեք ծննդյան օրվա կապակցությամբ եւ չհիշեք տարեդարձը։

4. Ինչ կցանեք, այն կհնձեք

Եթե դուք ձեր զուգընկերուհուն գտել եք ակումբում, կուլ տալով կարճ զգեստի եւ հյութալի շուրթերի խայծը, բերել եք նրան տուն, կոկտեյլ հյուրասիրել, ապա չարժե նրան մեղադրել այն բանում, որ նա հավատարիմ չի մնում ձեզ։ Դուք երկուսդ էլ գտել եք այն, ինչ փնտրում էիք։ Եթե դուք հանդիպում եք խելացի, ապահովված կնոջ հետ, ուրեմն պետք չի կշտամբել նրան այն բանի համար, որ նա ուզում է կյանքում ձեզ ինչ-որ բան սովորեցնել կամ որ նա ավելի արագ, համարձակ եւ խելացի որոշումներ է կայացնում, քան դուք եւ շտապում է այդ մասին տեղյակ պահել հանրությանը։

5. Եղեք ավագը

Ընտանիքում կամ հարաբերություններում հավակնելով ղեկավարի պաշտոնին ՝ համապատասխանեք ձեր ընտրած կարգավիճակին: Եղեք հետաքրքիր անհատականություն ու հետեւեք ինքներդ ձեզ ու նրանց, ում համար պատասխանատու եք: Շատ կարեւոր է, որպեսզի տղամարդու հետ խոսելու թեմա լինի, որ նա խելացի լինի ու նրան հնարավոր լինի ապավինել: Գրքեր կարդացեք, ավելի քիչ հայհոյեք այն իրավիճակներում, երբ դա ավելորդ է ու զգացմունքները մի վատնեք:

6. Մի ամաչեք սխալներից ու գրագետ մոտեցեք դրանց

Եթե պատշգամբի դուռը, թեյնիկը կամ էլ լվացքի մեքենան որակյալ սարքել չեք կարող, մի խայտառակվեք ու մի բարդացրեք ձեր կյանքը: Ավելի լավ է վարպետի կանչեք, վճարեք նրան ու հետեւեք, որ ամեն ինչ արվի այնպես, ինչպես հարկն է: Չկա ավելի տխուր տեսարան, քան աղջիկը, որը տղայի հետեւից թաքուն սարքում է անջատիչը կամ էլ այն աղջիկը, որի վրա ծիծաղում են ավտոսերվիսում: Տղամարդ լինելը չի նշանակում ամեն ինչ իմանալ, ի վերջո կինը ձեր կողքին է, ոչ թե որովհետեւ դուք բարձրակարգ փականագործ եք, իսկ ահա իսկական տղամարդ լինել, այնուամենայնիվ, պարտավոր եք:

7. Փող վաստակեք

Չարժե ինձ հանդիմանել շահամոլության համար, ես ինքս կվաստակեմ իմ հացի ու սմարթֆոնի գումարը՝ ասում են կանայք Բայց եթե դուք չեք կարողանում ձեզ ապահովել արժանի կենսամակարդակով ՝ թե սննդի , թե տան վիճակի ու ժամանցի հարցում, ապա դուք հետաքրքիր չեք լինի ոչ միայն կնոջը, այլեւ ամբողջ հասարակությանը: Բոլոր մարդիկ՝անկախ իրենց սեռից, ուզում են վստահ լինել վաղվա օրվա հարցում : Եթե կնոջ կամ էլ մշտական զուգընկերուհու համար գումար չունեք ՝ ուրեմն պետք չէ հարաբերություններ սկսել: Հիմա դրա ժամանակը չէ, ձեզ ժամանակ է պետք, որպեսզի ինքներդ ձեզ արժանի կենսամակարդակով ապահովեք

8. Կարողացեք հարգել ուրիշի շահերը

 Առաջին հերթին երբեք աղջիկների բերանը մի փակեք: Եթե դուք վստահ եք, որ նա հիմարություն է խոսում, նրան նրբանկատորեն ընդհատեք: Եթե նրան ընդհատելու անհրաժեշտությունը չափազանց հաճախ է կրկնվում, ապա իմաստ ունի մտածել ՝ արդյոք ձեզ պետք է նման զուգընկերուհի, որն այդքան խելք չունի, որ կարողանա ժամանակին լռել: Բայց մինչ այդ ամեն ինչ հավասարակշռեք ու վերջնականապես համոզվեք, որ իրավացի եք, թե չէ շատ ծիծաղելի կլինի, եթե պարզվի, որ այնուամենայնիվ նա էր իրավացի: Հարգեք նրա գործերը ու նրա տարածքը: Նրան ամեն մի մանրուքի համար գործից մի կտրեք: Եթե նրա գործը ձեզ հիմարություն է թվում, դա դեռ չի նշանակում, որ նրա համար էլ է այդպես:

9. Ամեն ինչ շատ հեշտ է

Կա հայտնի պնդում՝ «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»: Նույնն է նաեւ հարաբերություններում: Ձեր զուգընկերուհին ձեր լավ ու վատ կողմերի արտացոլումն է: Կարելի է շատ կետեր գրել, ասենք՝ «մի խանդեք», «ազատություն տվեք» եւ այլն, բայց այդ ամենը հիմարություն է: Օրինակ, եթե ձեր ընկերուհին ունակ չէ հրաժարվել դավաճանությունից եւ նրան հետաքրքրում են այլ տղամարդկանց առաջարկները, խանդելը հիմարություն է: Նա, միեւնույն է, վաղ թե ուշ դավաճանելու է: Նույնը կանի նաեւ տղամարդը, եթե ուզում է դա: Իսկ եթե դուք վստահ եք, որ նա ձեզ սիրում է եւ դավաճանության չի գնա, ինչո՞ւ սեփական ուժերը ծախսել եւ էշի տպավորություն ստեղծել, երբ ամեն անգամ հայացք նետեն ընկերուհուդ վրա:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia