Քաղցկեղ առաջացնող մթերքները
LIFELife.panorama.am-ը գրում է.
Ալկոհոլ
Ալկոհոլը ծխախոտից հետո համարվում է տարածվածությամբ երկրորդ պատճառը, որը քաղցկեղ է առաջացնում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները պնդում են, որ ալկոհոլը բերանի, կերակրափողի, լյարդի, հաստի աղիի, կանանց մոտ՝ կրծքի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառն է:
Կարմիր միս
Փոքր քանակությամբ կարմիր միսն օգտակար է:
Սակայն ԱՀԿ-ն միսը դասել է քաղցկեղ առաջացնող հավանական մթերքների շարքին:
Այդ իսկ պատճառով, օգտագործելով այն ամեն օր, մարդիկ ռիսկի են դիմում հիվանդանալ հաստ աղիի քաղցկեղով:
Սպիտակ ալյուր
Սպիտակ ալյուրը մշակումից հետո կորցնում է իր գրեթե բոլոր սննդարար հատկությունները: Դեռ ավելին՝ սպիտակ ալյուրից մթերքները սպիտակեցնում են քլորով, որից թունավորումը կարող է հանգեցնել մահվան:
Սպիտակ ալյուրը գլիկեմիկ մթերք է, այդ իսկ պատճառով բացասական ազդեցություն է գործում արյան մեջ շաքարի պարունակության վրա՝ դրանով իսկ բարձրացնելով ուռուցքային հիվանդությունների ռիսկը:
Միկրոալիքային վառարանում պատրաստված ադի-բուդի
Միկրոալիքային վառարանում պատրաստված ադի-բուդին պարունակում է պերֆտորօկտանային թթու, որը բարձրացնում է ներքին օրգանների (լյարդ, երիկամներ, միզապարկ, ենթաստամոքսային գեղձ) քաղցկեղի հավանականությունը:
Արհեստական քաղցրացուցիչներ
Քաղցրացուցիչները խախտում են արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկողությունը:
Մի շարտ հետազոտությունների համաձայն՝ տարածված քաղցրացուցիչ ասպարտամը քայքայվելիս վերածվում է շատ վտանգավոր թունավոր նյութի՝ կալիումի հիդրոֆոսֆատի:
Արդյունքում՝ կտրուկ բարձրանում է ուղեղի չարորակ ուռուցքների աճի հավանականությունը:



