«Չելսի» – «Լիվերպուլ»՝ 1:3
SPORTԱնգլիայի Պրեմյեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլ»-ին:
Բավական հետաքրքիր ու կարևոր խաղն ավարտվեց «մերսիսայդցիներ»-ի կամային հաղթանակով: 1:0 հաշվով պարտվելուց հետո հյուրերը կարողացան երեք գնդակ ուղարկել լոնդոնյան ակումբի դարպասը՝ առավելության հասնելով 1:3 հաշվով: «Լիվերպուլ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կոուտինյոն: Մեկ գոլ խփեց Բենտեկեն: «Չելսի»-ի միակ գնդակը հեղինակեց Ռամիրեսը:
Այսպիսով՝ Մոուրինյոյի մարզչական կարիերայի շարունակությունը լոնդոնյան ակումբի կազմում հարցականի տակ է:
«Չելսի» – «Լիվերպուլ»՝ 1:3
Գոլերը՝ 4´ Ռամիրես(1:0), 45+3´ Կոուտինյո(1:1), 74´ Կոուտինյո(1:2), 83´ Բենտեկե(1:3)
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



