Ձկներին գերազանց օր է սպասվում. Նոյեմբերի 1-ի աստղագուշակ
LIFELife.panoarama.am-ը գրում է .
Խոյ
Խոյերի տրամադրությունն այսօր շատ փոփոխական կլինի, հնարավոր է նաև նյարդային վիճակ: Չարժե անգործ մնալ, այլապես կուտակված գրգռվածությունը կարող է վերածվել կենցաղային վեճի կամ հոգեբանական անկայունության: Էներգիան կիրառելու և լարվածությունը թոթափելու լավ եղանակ կլինի ինչ-որ օգտակար գործով զբաղվելը: Եթե գրգռվածության պատճառը վատառողջությունն է, չարժե հետաձգել բուժական միջոցառումների համալիրը:
Ցուլ
Ցուլերը ստիպված կլինեն տեղյակ լինել ընտանեկան նորություններին և ակտիվորեն զբաղվել տնային գործերով: Եթե որոշել եք հանգստյան օրերն անցկացնել ոչ ավանդական ոճով, ձեզ կարող է դուր չգալ թարմացված սցենարը և փորձեք անծանոթ վայրում ձեզ սովոր մթնոլորտ ձևավորել: Այսօր լավ օր է սիրահարվածների համար. ձևավորումների փոփոխությունը նրանց չի խանգարի միասին մնալ և վայելել միմյանց ընկերակցությունը:
Երկվորյակ
Երկվորյակների համար առաջին հորիզոնականում կհայտնվեն ընտանեկան արժեքները: Դա կարող է լինել ավանդական ճաշը կամ ընտանեկան ընթրիքը, համատեղ գնումները, կենցաղային զանազան հոգսերը, բնության գրկում հանգիստը, տնային կենդանիների նկատմամբ հոգատարությունը: Չնախատեսված ծախսերը լավ են, եթե ընտանեկան բյուջեի հիմքերը չեն խախտում: Որոշումները, որոնցում լիովին վստահ չեք, արժե հետաձգել: Անհրաժեշտ տեղեկատվությունը կստանաք մոտ օրերս:
Խեցգետին
Զանազան հնարավորությունների հետ մեկտեղ` Խեցգետիններն այսօր ընտրության իրավունք են ստանում: Կտարվեք արկածախնդրություններով և նորարարություններով, թե կզբաղվեք ընդունված և օգտակար բանով, կախված է միայն ձեզանից: Էմոցիոնալ հարթությունում հնարավոր է ընտրություն նյարդայնության և իզուր չվատնած ժամանակի հաճելի զգացողության մեջ: Առաջինի դեպքում ապահոված կլինեք աջակցությամբ, երկրորդի դեպքում` միայնակ կմնաք:
Առյուծ
Առյուծները հարուստ գործունեության դաշտ կունենան տանը, անձնական տարածության մեջ: Կախված պահի առանձնահատկություններից` ուշադրություն և հոգատարություն կարող են պահանջել կա՛մ կենցաղն ու շրջապատող իրավիճակը, կա՛մ ձեր հոգին, ինչ-որ թաքուն գործ, գաղտնի ցանկություն: Նախաձեռնութունները հաջող կլինեն, եթե ի սրտե անեք: Լավ կլինի կողմնորոշվել ավանդույթներով` դրանցում ինչ-որ նոր, ժամանակակից բան ներդնելով:
Կույս
Կույսերն այսօր տեսանելի խոչընդոտներ չեն ունենա, սակայն ինչ-որ բան կարող է ետ պահել կարևոր քայլից: Արժե լսել ներքին ձայնը. ամենայն հավանականությամբ, այն չի սխալվի: Այսօր լավ է զբաղվել տարբեր նախապատրաստական գործողություններով: Օգտակար կլինի շփվել ընտանիքի անդամների, ազգականների, համախոհների կոլեկտիվի հետ: Արյունակցական և ընկերական կապերը ցանկացած գործում ձեզ համար լավագույն աջակցությունը կլինեն:
Շարունակաությունը՝ այստեղ



