Վալլեքսի 120 կգ-անոց «ախրանա» vs Իոնիսյան
BLOG
«Ուրեմն երեկ օդից նկարահանում էինք Թեղուտի հանքն ու պոչամբարը: Նկարահանման վերջում մեզ «նկատեց» Վալլեքս գրուպի «ախրանան», որն ամենագնացներով լարվեց դրոնի, իսկ ապա մեր հետևից:
Շնող-Թեղուտ հատվածում մեր ճանապարհը փակեցին, իջան, եկան (4 հոգի, ամեն մեկը 120կգ), թե «բա ջնջեք նկարածը»: Առաջին իսկ վայրկյանից սրանք հասկացան, որ մեզ հետ շփվելիս բացի լեզվի մկաններից, մնացած մուսկուլատուրն ավելորդ է: Իրավական լիկբեզի և մարզի ոստիկանությունը իրար խառնելուց հետո սրանք «մյուս անգամ դրոնը օդում կխփենք» ասեցին ու համեստորեն նստեցին մեքենաները ու փախան:
Ասեմ՝
-Սրանց մասին նյութերը կուղարկենք ոստիկանություն:
-Այո, Թեղուտում հետաքրքիր բացահայտումներ արել ենք:
-Ամեն ինչ կհրապարակենք սկսյալ վաղվանից»,- գրել է Դանիել Իոնիսյանը ֆեյսբուքյան իր էջում:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



