Մխիթարյանը մեջ աշխատանք կատարեց «Էստերսուդ»-ի դեմ խաղում. Արսեն Վենգեր
SPORTԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով Մխիթարյանը հրաշալի աշխատանք կատարեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Էստերսուդ»-ի դեմ խաղում:
«Նա շատ աշխատանք կատարեց դաշտում «զինագործների» համար և այն իր դրական արդյունքը տվեց: Մխիթարյանը քիչ-քիչ հարմարվում է «Արսենալ»-ի խաղին և նա հրաշալի հանդիպում անցկացրեց»,-past.am-ի հաղորդմամբ` ասել է Վենգերը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Էստերսուդ» (0:3): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին, դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



