Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանյան գյուտերի մեծամասնությունը բժշկության ոլորտից են

SOCIETY

 

 

 

 

Հայաստանում Մտավոր սեփականության գործակալությանը ներկայացված գյուտերի և օգտակար մոդելների մեջ գերակշռում են բժշկությանը վերաբերող հայտերը: Դրանք հայտերի ընդհանուր թվի 16,86%-ն են կազմում: Թեև կարող է թվալ, որ այս թիվը փոքր է, սակայն ըստ ոլորտների տարանջատման սյունակում բժշկությանը վերաբերող հայտերն ամենից շատն են:

2017 թ. Մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել 110 գյուտի և 40 օգտակար մոդելի հայտ, որոնցից 146-ը՝ ազգային հայտատուներից, 4-ը՝ օտարերկրյա։

Ներկայացված 150 հայտերից 8-ը կամ 5,53%-ը վերաբերում են դեղերին և դեղամիջոցներին, 7-ը կամ 4,67%-ը՝ սննդամթերքին և ծխախոտին, 17-ը կամ 11,33%-ը՝ բժշկությանն ու անասնաբուժությանը:

Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված գյուտերի և օգտակար մոդելների հայտերի ընդհանուր քանակը 1992թ.-ից սկսած կազմել է 4478։ 2016 թ. համեմատությամբ նախորդ տարի ստացված հայտերի ընդհանուր քանակն ավելացել է 24-ով, ընդ որում՝ ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակը 22-ով, իսկ օտարերկրյա հայտատուներից ստացվածը՝ 2-ով։

Հաշվետու ժամանակաշրջանում գործավարությունն ավարտվել է 148 հայտով, որից՝ 123 հայտով կայացվել են որոշումներ գյուտի կամ օգտակար մոդելի հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և արտոնագիր տալու մասին, 19 հայտով կայացվել են որոշումներ գյուտի կամ օգտակար մոդելի հայտը հետ կանչված համարելու մասին, իսկ 6 հայտի համար ամբողջությամբ մերժվել է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիր տալը: 2017 թ. տրվել է գյուտի 74 և օգտակար մոդելի 27 արտոնագիր, որոնցից օտարերկրյա հայտատուներին տրվել է մեկը:

Անցած տարվա տվյալների համաձայն՝ ՀՀ 3152 գյուտի արտոնագրերից Հայաստանի տարածքում գործում են 209–ը, իսկ օգտակար մոդելի 505 արտոնագրերից՝ 126-ը։ Միաժամանակ այստեղ գործում են 4958 Եվրասիական արտոնագրեր։

Նախորդ տարի ակտիվ է եղել նաև ապրանքային նշանների ոլորտը: 2017 թ. ազգային ընթացակարգով ստացվել է ապրանքային նշանների գրանցման 1883 հայտ, որոնցից 1348-ը՝ ազգային հայտատուներից: Ապրանքային նշանների 1767 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն։ Համարվել են հետ կանչված 10 հայտ, 94 հայտով կայացվել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումներ։ Ի վերջո գրանցվել են 1435 ապրանքային նշաններ, որոնցից 1325-ը՝ ազգային հայտատուների անունով:

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունից ներկայացվել է միջազգային գրանցման 51 հայտ։ 2016 թ. համեմատությամբ նախորդ տարի ազգային հայտատուներից ստացված հայտերի քանակը աճել է 8-ով՝ 1348 հայտ 2016թ. 1340 հայտի դիմաց։ Ինչ վերաբերում է օտարերկրյա իրավաբանական անձանց ակտիվությանը, ապա այն աճել է ազգային ընթացակարգով՝ 535 հայտ 2016 թ. 456 հայտի դիմաց։

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts