Yerevan, 05.December.2025,
00
:
00
BREAKING


«Ռազմական իրավիճակի կտրուկ սրացում՝ ամբողջ Սիրիայի տարածքում». երկխոսություն կձևավորվի՞

POLITICS


Վերջին շրջանում Սիրիայի Արևելյան Գուտա նահանգում հրթիռակոծության հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ վերջին առնվազն մեկ ամսվա կամ 40 օրվա ընթացքում ակնհայտ է, որ սիրիական հակամարտությունը մուտք է գործել որակապես նոր շրջափուլ, որի շրջանակներում ռազմական գործողություններն ակտիվացել են Սիրիայի գրեթե բոլոր այն շրջաններում, որտեղ առկա է սահմանագիծ կառավարական և հակակառավարական տարաբնույթ խմբավորումների միջև:

«Նախկին պայմանավորվածությունները, որոնք կային Սիրիայում ռազմական իրավիճակի թուլացման, դե-էսկալացիոն գոտիների ստեղծման վերաբերյալ, կարծես թե այլևս չեն գործում: Բոլոր ճակատներում ակտիվացել են ռազմական գործողությունները: Ընդ որում՝ ռազմական գործողություններն ակտիվացել են և՛ ընդդիմադիրներ-կառավարական ուժեր, և՛ ընդդիմադիրներ- ընդդիմադիրներ, և՛ ծայրահեղական կառույցներ-ընդդիմադիր խմբավորումներ, և՛ կառավարական ուժեր-ծայրահեղական կառույցներ ուղղություններով: Ինչպես գիտենք՝ Սիրիայի հյուսիսում քրդաբնակ Աֆրինի դեմ էլ թուրքական զինված ուժերի կողմից իրականացվում է «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը: Ինչպես տեսնում ենք, բոլոր այն նահանգներում, որտեղ առկա է սահմանագիծ տարբեր հակամարտ կողմերի միջև, ակտիվացել են ռազմական գործողությունները: Պատճառն այն է, որ հակամարտ կողմերից յուրաքանչյուրը, ինչպես նաև նրանց հովանավորները, օգտվելով այն անկայուն իրավիճակից, որն այսօր առկա է ամբողջ Սիրիայի տարածքում, ցանկանում են ավելի ընդլայնել իրենց վերահսկողության ներքո գտնվող շրջանների աշխարհագրությունը»,-past.am-ին ասաց Արմեն Պետրոսյանը՝ հավելելով, որ ստեղծվածը տրամաբանական հետևանքն է այն իրավիճակի, ըստ որի՝ թե՛ միջազգային հարաբերություններում, թե՛ աշխարհաքաղաքական դերակատարների, թե՛ տարածաշրջանային դերակատարների միջև առկա բավականին լուրջ խնդիրներ կան, որոնք կրկին զգացնել են տալիս և դրսևորվում են Սիրիայի տարածքում:

«Այս համատեքստում մենք տեսնում ենք ռազմական իրավիճակի կտրուկ սրացում ամբողջ Սիրիայի տարածքում, որից ինչպես ողջ հակամարտության ընթացքում, այնպես էլ այսօր, ցավոք, ամենից շատ տուժում է խաղաղ բնակչությունը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ պատրաստ են Ռուսաստանի հետ միասին հասնել հրադադարի հաստատման՝ Սիրիայի հարավային Գուտայում: Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում կատարվողը որակել է որպես մարդասիրական ճգնաժամ:

Հարցին, թե միջազգային աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ արդյունքի կարող են հասնել, արաբագետը պատասխանեց. «Միջազգային ակտիվ ինչ-որ շփումներ տեղի ունեցան հիմնական դերակատարների ամենաբարձր՝ նախագահների մակարդակով: Գերմանիայի ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդների միջև հեռախոսազրույց եղավ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հատուկ բանաձև ընդունեց Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու և ռազմագոտում բնակվող բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին: Որոշակի ընթացակարգեր միջազգային հանրության կողմից իրականացվում և նախաձեռնվում է: Սակայն նշել, որ դրանք ուղղակիորեն առարկայացվում են Սիրիայի տարածքում, ես կդժվարանամ: Ի դեպ՝ սիրիական հակամարտության հատկապես նման շրջափուլերում, երբ հիմնական գործընթացները տեղափոխվել են ռազմադաշտ, նման ակտիվություն ցուցաբերելու օրինակներ միջազգային տարբեր դերակատարների նախաձեռնությամբ նախկինում ևս եղել են: Մինչդեռ լուրջ էֆեկտիվություն կամ լուրջ արդյունավետություն, որպես այդպիսին, չի արձանագրվել: Կարծում եմ՝ սա միջազգային դերակատարների ակտիվացման հերթական փորձն է, բայց համոզված չեմ, որ դա առարկայական ազդեցություն կամ արդյունավետություն կունենա»:

Արաբագետի խոսքով՝ առաջիկայում ռազմական գործողությունների էլ ավելի ակտիվացում կտեսնենք:

«Մի բան ակնհայտ է, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև հարաբերությունները բավականին սրվել են: Այս համատեքստում դժվար է ակնկալել, որ Սիրիայի հարցում կողմերի միջև ինչ-որ երկխոսություն կձևավորվի կամ կկարողանան ընդհանուր հայտարարի գալ: Համենայն դեպս, ես չեմ շտապի նման կանխատեսում անել»,-եզրափակեց Արմեն Պետրոսյանը:

 

Աննա Բադալյան

 

Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion