Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՎԿ-ից դուրս գալու ցանկություն հայտնած կուսակցությունները մամուլից են իմացել համագումարի մասին

POLITICS

«Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Անահիտ Եղոյանն անդրադառնալով ՀՎԿ համագումարի ժամանակ հնչեցված մտքին, թե ՀՎԿ հիմնադիր կուսակցությունները միավորվելուց առաջ լուծարվել էին, նշեց, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ մի կուսակցություն էլ չի լուծարվել:

«Լուծարման գործընթացն ուրիշ պրոցես է, վերակազմակերպման միջոցով նոր կուսակցություն հիմնադրելն ու ստեղծելը՝ բոլորովին այլ: Ու թեև բոլոր կուսակցությունները որպես իրավաբանական անձ դադարել էին գործել, սակայն Կուսակցությունների մասին օրենքի 34-րդ հոդվածի համաձայն,  ցանկացած ժամանակ վերակազմակերպման միջոցով կարող են կրկին առանձնանալ՝ նորից դառնալով իրավաբանական անձ: Այսինքն, մենք ոչ թե նորից պետք է վերագրանցվենք, այլ պետք է փորձենք վերականգնել մեր իրավունքները և շարունակենք այդ կարգավիճակով առաջ գնալ»,- Past.am-ին ասաց Ա. Եղոյանը:

Խոսելով ՀՎԿ համագումարին կուսակցությունների չմասնակցելու մասին՝ նա նշեց, որ արձագանքելով իրենց կուսակցությունների դիմումներին՝ ՀՎԿ-ն արտահերթ համագումար էր հրավիրել և հայտարարել, որ օրենքով սահմանված կարգով պատրաստ է տրամադրել բոլոր փաստաթղթերը: Բայց զարմանալին այն է նաև, որ ՀՎԿ հիմնադիր կուսակցություններից ոչ մեկը ՀՎԿ ո՛չ արտահերթ, ո՛չ էլ հերթական համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել:

Ի դեպ, «Կուսակցությունների մասին» օրենքում նշված է, որ այդ գործընթացն ավարտելուց հետո նոր միայն ՀՎԿ-ն կարող է միանալ ՕԵԿ կուսակցությանը:
«Արտահերթ համագումարի անցկացման մասին ոչ մեկիս տեղյակ չէին պահել, թեև մեր դիմումի պատասխանին էր այն վերաբերում: Մենք մամուլից տեղեկացանք, որ ՀՎԿ-ն նման որոշում է կայացրել՝ օրենքով հասանելիք փաստաթղթերը կուսակցություններին տրամադրել: Ես չեմ կարող ասել, թե ինչու մեզ չէին տեղեկացրել արտահերթ համագումարի մասին, չնայած օրենքով պարտավոր էին»,- ասաց Ա. Եղոյանը:

Ըստ քաղաքական գործչի, առանձնացող կուսակցությունները երկար քաղաքական ճանապարհ են անցել, մասնակցել են նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ ընտրություններին և քաղաքական ակտիվ պայքար են մղել տասը տարուց ավելի: Եվ իրենք չեն կարծում, որ ՀՎԿ-ից առանձնանալուց հետո կարող են մեկուսանալ քաղաքական անցուդարձից ու առանձին-առանձին գործունեություն ծավալել:
«Գործունեություն ծավալելու համար պարտադիր չի խորհրդարանական ուժ լինել: Մենք մշտապես էլ զբաղվում ենք ժողովրդին հուզող հարցերը բարձրաձայնելով: Իսկ հետագա քայլերի մասին որոշումներ կարող ենք կատարել առաջիկայում: Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին, ապա դեռ ժամանակ կա և ընտրություններից առաջ պարզ կլինի, թե ինչպիսի առաջարկներ ենք ստացել և ում հետ ենք ցանկանում համագործակցել»,- ասաց կուսակցության ղեկավարը:

Արմինե Գրիգորյան
      

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts