Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս են նեղանում կենդանակերպի նշանները

LIFE

1. Խոյ

Խոյը կոնֆլիկտային իրավիճակներում համառ է ու ագրեսիվ: Նա սիրում է ապացուցել իր ճշմարտացիությունը, սակայն դիմացինի հանդեպ չի չարանա: Խոյը շատ բռնկուն է, սակայն վեճից հետո զղջում է իր արածի համար ու ճանապարհ է որոնում մեղքերը քավելու համար: Հնարավոր է՝ ինչ-որ բան նվիրի ձեզ կամ հյուր հրավիրի, կարծես ոչինչ չի պատահել, սակայն ներողություն խնդրել կամ հիշել նախկին վեճի մասին, նա չի անի: Նրանք հիշաչար չեն, այդ իսկ պատճառով չեն կարողանում ոխ պահել:

2. Ցուլ

Եթե դուք համարձակություն եք հավաքել ու որոշել եք ասել այն ամենը, ինչ մտածում եք նրա մասին, ապա փախուստի փորձ կատարելն արդեն անիմաստ է: Կատաղած Ցուլը ցանկացած կենդանուց սարսափելի է: Նա կավերի իր ճանապարհին հայտնված ամեն ինչ, սակայն նրան նման վիճակի մեջ գցելը հեշտ չէ, քանի որ համոզված է, որ բոլոր խնդիրները հարկավոր է լուծել հանգիստ եղանակով: Ցուլը քննադատություն տանել չի կարողանում: Նա սիրում է փոքր խնդիրներն իր մեջ պահել: Նա երկար է հիշում վիրավորանքը ու հաճախ է հարաբերությունները խզում իրեն վիրավորած մարդկանց հետ: Նա անպայման մի օր վրեժ կլուծի իրեն նեղացնողից վիրավորանքի համար:

3. Երկվորյակ

Պետք չէ վիրավորել Երկվորյակին, եթե չեք ցանկանում նրան մոտ ապագայում կորցնել ձեր տեսադաշտից: Փոքրիկ կոնֆլիկտի դեպքում նա որոնում է ուղի՝ հեռու մնալու հարաբերություններ պարզելուց ու վիրավորանքից: Նա կարող է ինչ-որ տեղ գնալ կամ մխրճվել աշխատանքի մեջ, միայն թե չհիշի ձեր հետ տարաձայնությունները:
Իսկ եթե ձեզ, այնուամենայնիվ, հաջողվել է նրան վեճի մեջ ներքաշել, ապա պատրաստ եղեք լսել ձեր մասին այն, ինչի մասին չէիք էլ մտածում լսել: Այս նշանի մարդիկ պարզապես անպիտան մարդկանց հանում են իրենց կյանքից:

4. Խեցգետին

Խեցգետնի հետ շփվեք շատ զգույշ, ինչպես փոքրիկ երեխայի: Ցանկացած կոպիտ խոսք կամ անհաջող կատակ կարող է նրան խորապես վիրավորել: Անիմաստ է Խեցգետնին ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Նա չի հասկանում բանականության տրամաբանությունը, ավելի լավ է՝ հաշտվեք Խեցգետնի բնավորության հետ ու խուսափեք կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելուց:
Նրանք խորապես զգայուն ու խոցելի են, այնպես որ Խեցգետնին վիրավորածները չեն կարողանա խուսափել նրա վրեժից:

5. Առյուծ

Վիրավորված Առյուծը սկսում է իրեն պաշտոնական ու սառը պահել: Եթե վիրավորեք նրան կամ խոցեք ինքնասիրությունը, ապա ապտակ կստանաք: Ընդ որում՝ նրանք չեն թաքցնում իրենց էմոցիաները՝ միանգամից սկանդալ են սարքում: Խոսքով վիրավորելը Առյուծի ֆիրմային նշանն է: Նա չի կարողանում թաքցնել վիրավորանքը՝ միանգամից բորբոքվում է ու կարող է նույնքան արագ հանգստանալ:

6. Կույս

Կույսը տառապում է ցածր ինքնագնահատականից: Հասարակ կատակը կարող է խոցել նրա ինքնասիրությունը: Ընդ որում՝ նա միանգամից չի պարզի հարաբերությունները: Կույսը սիրում է կարգուկանոն ամեն ինչում ու սիրում է սկսած գործը հասցնել ավարտին: Խոցված Կույսը ձեզ չի սպառնա կամ դավադրության պլաններ մշակի, սակայն ամեն մի հարմար պահ կօգտագործի ձեզնից վրեժ լուծելու համար:

7. Կշեռք

Կշեռքը շուտ վիրավորվող է, ինչպես երեխան: Վիճելիս իրեն արագ կորցնում է ու իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ խոսքեր չի գտնում: Եթե չեք ցանկանում չարախոսության արժանանալ նրա կողմից, ապա աշխատել կոնֆլիկտի չգնալ: Նրանք չեն կարողանում քեն պահել, պարզապես ներողություն խնդրեք կամ նվեր նվիրեք, ու նրանք կմոռանան իրենց վիրավորանքը:

8. Կարիճ

Կարիճի հետ մեկ հարկի տակ ապրելը հեշտ չէ, իսկ սեփական ճշմարտացիությունը ապացուցելը՝ անօգուտ գործ: Կարիճը երազում է կոնֆլիկտային իրավիճակներ ու անձամբ է ստեղծում ընտանեկան սկանդալներ: Ցանկացած կոնֆլիկտ նրա էներգիան ավելացնում է: Նա հաճույքով է վրեժ լուծում՝ ներդնելով ուժերը, մտավոր կարողությունները:

9. Աղեղնավոր

Աղեղնավորը չի սիրում վիճել ու ականջների կողքով է անցկացնում վիրավորական բառերը: Եթե չեք կարողացել վիրավորել նրան մինչև հոգու խորքը, ապա մեծ սկանդալից չեք խուսափի: Նա կարողանում է «լուն ուղտ դարձնել»: Վեճի ժամանակ պետք չէ հիշել նախկին վիրավորանքները, քանի որ անցյալի դեպքերը նրա համար ոչ մի նշանակություն չունեն: Վիրավորված Աղեղնավորը կտրուկ է ու կոպիտ, իսկ կռվից հետո դրա մասին զղջում է:

10. Այծեղջյուր

Այծեղջյուրը ազնվորեն է փորձում լուծել բոլոր խնդիրները: Ցանկացած վեճ ու տարաձայնություն նրան խոցում են, նա փորձում է գտնել հաշտվելու բոլոր հնարավոր տարբերակները: Նրան հնարավոր է միայն խորապես խոցել՝ վիրավորելով պրոֆեսիոնալ որակները: Եթե Այծեղջյուրը ձեզ չի սիրում, ապա հարկավոր է նրան շրջանցել կիլոմետրով:

11. Ջրհոս

Ջրհոսներն անկանխատեսելի են: Նրանք կարող են կատակել վեճի ժամանակ կամ համառորեն լռել՝ ոչ մի ուշադրություն չդարձնելով ձեր վիրավորանքների վրա: Նա չի փորձի իր ճշմարիտ լինելն ապացուցել: Նա կարող է վեճի ժամանակ շրխկացնել դուռն ու հեռանալ տանից,իսկ հետո երկար ժամանակ կարող է չնկատել ձեզ: Նա չի կարողանում վրեժխնդիր լինել:

12. Ձկներ

Ձկները նեղանում են շատ արագ, սակայն հնարավոր չէ նրան վիրավորել այնպես, որ նա ցանկանա ձեզնից վրեժ լուծել: Նա կարող է վրեժխնդիր լինել միայն խոսքով, այլ ոչ թե գործով:

Եթե կողքին չկա մտերիմ մարդ, ում հետ կկարողանար կիսել իր վիշտը, նա ներփակվում է ու երկար մտածում իրեն խոցած բառերի մասին: Եթե Ձկներին ձեռք չտաք ու չքննադատեք, ապա նրանք անձամբ ձեզ չեն վիրավորի:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia