Եգիպտոսում ավիավթարի հետեւանքով զոհվել է «топ-модель по-русски» շոուի մասնակիցը
LIFEStyle.news.am-ը գրում է.
Հոկտեմբերի 31-ին «Կոգալիմավիա» ավիաընկերության օդանավը, որը Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ էր ուղեւորվում, վթարի է ենթարկվել Սինայի թերակղզում։ Օդանավում 217 ուղեւոր կար։
Ինչպես գրում է LifeNews-ը, 217 ուղեւորներից մեկը «топ-модель по-русски» հանրահայտ հեռուստաշոուի մասնակից Ելենա Դոմաշնյայան էր։

Պետերբուրգում ծնված Ելենա Դոմաշնյայան մասնակցել է շոուի առաջին եթերաշրջանին, որը ցուցադրվել է 2011 թ. ապրիլի 3-ից մայիսի 22-ը։ Բայց այդ շոուն նրա համար հաջող չէր։ Աղջիկն առաջին դրվագում 17 մասնակիցների հետ միասին դուրս էր եկել եզրափակիչ փուլ, բայց արդեն երկրորդ սերիայում քիչ էր մնում դուրս մնար մրցույթից։ Նա դժվարությամբ կարողացել էր պահել իր տեղը, սակայն երրորդ եթերաշրջանում այնուամենայնիվ վատագույնն էր ճանաչվել ու հեռացել նախագծից։ Բայց այդ անհաջող փորձն աղջկան չէր «կոտրել», ու նա շարունակել է մոդելի կարիերան՝ զուգահեռաբար ավարտելով Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը ու աշխատելով ադմինիստրատոր գեղեցկության սրահում։




