Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Թաթուլ Մանասերյան. «Կադրային քաղաքականությունը հեռու է բավարար լինելուց»

SOCIETY

Տնտեսագետն առաջարկում է 7 նախարարություն թողնել

Ապրիլի 9-ից լիովին ուժի մեջ մտնող Սահմանադրության պահանջների և այդ հանգամանքով պայմանավորվածփոփոխությունների արդյունքում ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը չի գերազանցի 155-ը: Ընդհանուր առմամբ՝ փոփոխություններից հետո վարչապետի և նախագահի հաստիքային միավորների թիվը, ըստ հայտարարվածի, 68-ով պակաս է լինելու ու կազմելու է 755 հաստիքային միավոր:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Past.am-ի հետ զրույցում անդրադառնալով սպասվելիք փոփոխություններին, խոսեց հատկապես ճիշտ կադրային քաղաքականության մասին:

«Չեմ տիրապետում այն մանրամասներին, թե վերոնշյալում ինչ գործառույթներ ունեցող հաստիքների մասին է խոսքը: Առանց դրա դատողություն անելն արդար չէ: Ամեն դեպքում ճիշտ կլինի խոսել ոչ թե նախագահի կամ վարչապետի աշխատակազմի մասին, այլ նրա, որ և՛ ՀՀ նախագահը և վարչապետը պետք է կադրեր ընտրեն՝ ըստ գործառույթների անհրաժեշտության: Կարծում եմ՝ պակաս կարևոր չէ անդրադառնալ նախարարությունների թվին ու աշխատակազմին: Իմ մտահոգությունն ավելի շատ այն է, որ Հայաստանում 18 նախարարություն ունենալը շռայլություն է (օրենքի նոր նախագծով 17 նախարարություն կգործի խմբ. ): Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախարարությունների ուղիղ կեսը կարող է մնալ, եթե, իհարկե, ոչ ավելի քիչ: Ես, օրինակ, կառաջարկեի ընդամենը 7 նախարարություն թողնել: Նախարարությունների կեսը պահպանելով՝ կարող են լիարժեք կատարվել այն գործառույթները, որոնք այսօր դրված են բոլոր նախարարությունների վրա: Հաշվի առնենք նաև այն, որ գործառույթները շատ հաճախ կրկնվում են, ինչը տնտեսական անվտանգության ու հանրային կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից լրջագույն խնդիր է»,-ասաց տնտեսագետը:

Հարցին, թե պետական համակարգում կադրային քաղաքականությունն ինչպե՞ս է կատարվում, օպտիմալացման գաղափարից զատ՝ գլխավորը չպե՞տք է արդյոք մասնագիտական որակը լինի, Թ. Մանասերյանը պատասխանեց. «Բնականաբար: Բացի այդ՝ կադրային քաղաքականություն ասելով, մենք չպետք է դիտարկենք այն փաստը, թե ովքեր են նախարարները: Պետք է տեսնենք, թե ովքեր են ամենացածր և միջին օղակների աշխատողները: Այստեղ մենք լրջագույն խնդիրներ ունենք: Եվ կարծում եմ, որ կադրային քաղաքականությունը հեռու է բավարար լինելուց: Բացի այդ՝ բազմաթիվ օրինակներ կան, որոնց դեպքում առանցքային օղակները ղեկավարում են բացարձակ դիլետանտ մարդիկ՝ փորձն է ցույց տալիս, բնավ անձնական կամ սուբյեկտիվ կարծիք չէ: Ավելի ճիշտ կլինի, որ մարդկանց աշխատանքը գնահատելու համար չափորոշիչներ սահմանվեն: Կամ պետք է խրախուսեն կամ էլ պատժամիջոցներ կիրառեն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր ձախողում են այս կամ այն ծրագիրը կամ այս կամ այն ոլորտի զարգացումը: Իմ խորին համոզմամբ՝ պետական կառույցները գոնե յուրաքանչյուր եռամսյակի վերջում պետք է հաշվետու լինեն հասարակությանը և ներկայացնեն կատարած աշխատանքի արդյունքները»

Թաթուլ Մանասերյանը շեշտեց բոլոր առումներով թափանցիկ մրցույթներ իրականացնելու անհրաժեշտության մասին:

«Ինձ համար բոլորովին ընդունելի չէ, որ ես, որպես հարկատու, վճարում եմ գումարներ, որոնք վերածվում են, օրինակ, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» աշխատակիցներին տրվող աշխատավարձի: Ես չգիտեմ, թե այնտեղ ով է աշխատում կամ ինչ է անում: Նույնը կարող եմ ասել ՀՀ զարգացման հիմանդրամի և այլ կառույցների մասին: Վստահ եմ, որ այնտեղ մրցույթ չի եղել, ուղղակի նշանակումներ են լինում: Մինչդեռ այդ պրակտիկային պետք է վերջ տալ: Եթե ոչ բանիմաց մարդիկ պատասխանատու աշխատանքի են նշանակվում, սա նպաստում է նրան, որ նման աշխատանք կատարելու համար գիտելիք ձեռք բերած մարդկանց մոտ կորում է մոտիվացիան: Մի կողմ դնենք նաև այն հանգամանքը, որ բավականին բարձր աշխատավարձ է սահմանված: Այսինքն՝ կադրային քաղաքականությունը լրջագույն խնդիրներ ունի և դրանք օր առաջ պետք է լուծել»,-նշեց տնտեսագետը:

Հարցին, թե մրցութային փուլն ինչպե՞ս պետք է անցկացվի, որ բացառվեն սուբյեկտիվ գործոնները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տարիներ շարունակ հորջորջում են այն մասին, որ քաղացիական հասարակության հետ իբր սերտ համագործակցություն պետք է ծավալվի կամ արդեն իսկ ծավալվում է: Իրականում նման բան գոյություն չունի: Մեծ մասը գրպանային հասարակական կազմակերպություններ են, որոնք կառավարության այս կամ այն օղակի հետ համագործակցում են: Իսկ այն հ/կ -ները, որոնք բավականին համարձակ դիրքորոշում ունեն, մեծ մասամբ շրջանցվում են: Հազվադեպ է լինում, որ այդ հ/կ-ներին հաշվի են առնում: Նույն մրցույթների դեպքում հանձնաժողովները պետք է բաղկացած լինեն ոչ թե չինովնիկներից, այլ հիմնականում հասարակության մեջ լուրջ հեղինակություն ունեցող անձանցից, մասնագետներից ու քաղհասարակության ներկայացուցիչներից: Այդ դեպքում արդեն կարելի է օբյեկտիվություն և արդար ընտրություն ակնկալել: Այլապես մենք ի վիճակի չենք լինի իրագործել սեղանին դրված անգամ ամենահանճարեղ ծրագիրը»:

 

Աննա Բադալյան

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank